15:26 29.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով:
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: Լիագումար նիստը մեկնարկել է այս երկրների ղեկավարների ողջույնի ուղերձներով: Բացման խոսքով է հանդես եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Գագաթնաժողովի օրակարգի շրջանակում նախատեսվում են թեմատիկ պանելային քննարկումներ՝ 2021թ. Հանուն Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի հանձնառությունների կատարման, ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների՝ կառավարման հաշվետվողականության ապահովման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության, ներառական տնտեսական աճի և այլ թեմաների շուրջ:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:14 24.07.2025
Հանգստյան գոտում գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ հանգստյան գոտիներից մեկում իր պայուսակից փող են գողացել։ Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Ձերբակալվածը հայտնել է, որ գողոնը թաքցրել է […] ...
23:11 24.07.2025
Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դավթաշենի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տոպրակ, որի մեջ կար «Կալաշնիկովի» ինքնաձիգ, […] ...
23:05 24.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանի գործընկերոջը ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Աթենք կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնի հարցերի և սպորտի նախարար Սոֆիա Զախարակիի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Հունաստանի կրթության, կրոնական գործերի և սպորտի բարձրագույն կրթության հարցերով փոխնախարար Նիկոլաոս Պապաիոանուն, Մասնագիտական ուսուցման գլխավոր քարտուղար Օլգա Կաֆեցոպուլուն, Կրթության, կրոնական գործերի նախարարության կրթական քաղաքականության […] ...
23:00 24.07.2025
Հարցվածների 85%-ը դրական է գնահատել մատուցվող ծառայությունների որակը․ մատուցվող ծառայությունների կատարելագործումը՝ ՆԳ նախարարության մշտական ուշադրության կենտրոնումՄատուցվող ծառայությունների որակի մշտադիտարկում, գնահատում և բարելավում. ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը հետևողականորեն իրականացնում է մատուցվող ծառայությունների որակի ներքին և արտաքին գնահատումներ՝ նպատակ ունենալով վերհանել թերացումներն ու խթանել քաղաքացիների սպասարկման որակի բարձրացումը։ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Վազգուշ Կոստանյանի խոսքով՝ վարչությունն իր վերահսկողական գործունեության շրջանակում իրականացրել է ծառայությունների մատուցման որակի ներքին […] ...
22:56 24.07.2025
Արցախի փողոցում ավտոմեքենան լիցքավորելուց հետո պшյթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներՀուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, oպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական […] ...
22:49 24.07.2025
Ծովակ գյուղի բնակչի հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ գյուղի 59-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ ծովակցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 81 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...