Լատվիայի գործընկերները Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+29.09 oC

Լատվիայի գործընկերները Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել

16:39 29.03.2023

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։

Քարտուղար Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը:

Լատվիայի գործընկերներն Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու և ԵՄ առաքելությունն ամրապնդելու հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբկիրում շարունակում ենք ապամոնտաժել անօրինական ավտոտնակներն ու ցանկապատված տարածքները, փոխարենը ստեղծում ենք բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր. Ավինյան

23:18 24.07.2025

Արաբկիրում շարունակում ենք ապամոնտաժել անօրինական ավտոտնակներն ու ցանկապատված տարածքները, փոխարենը ստեղծում ենք բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքիր իր էջում գրել է. «Երբ հանրային շահն է առաջնային, ձևավորվում է միջավայր, որտեղ բոլորը կարող են ապրել հարմարավետ ու անվտանգ քաղաքում։ Արաբկիր վարչական շրջանում շարունակում ենք ապամոնտաժել անօրինական ավտոտնակներն ու ցանկապատված տարածքները, փոխարենը ստեղծում ենք բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր՝ ձևավորելով ժամանակակից ու բարեկարգ միջավայր մարդկանց համար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հանգստյան գոտում գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

23:14 24.07.2025

Հանգստյան գոտում գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ հանգստյան գոտիներից մեկում իր պայուսակից փող են գողացել։ Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Ձերբակալվածը հայտնել է, որ գողոնը թաքցրել է […] ...

Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

23:11 24.07.2025

Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դավթաշենի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տոպրակ, որի մեջ կար «Կալաշնիկովի» ինքնաձիգ, […] ...

ԿԳՄՍ նախարարը Հունաստանի գործընկերոջը ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը

23:05 24.07.2025

ԿԳՄՍ նախարարը Հունաստանի գործընկերոջը ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Աթենք կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնի հարցերի և սպորտի նախարար Սոֆիա Զախարակիի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Հունաստանի կրթության, կրոնական գործերի և սպորտի բարձրագույն կրթության հարցերով փոխնախարար Նիկոլաոս Պապաիոանուն, Մասնագիտական ուսուցման գլխավոր քարտուղար Օլգա Կաֆեցոպուլուն, Կրթության, կրոնական գործերի նախարարության կրթական քաղաքականության […] ...

Հարցվածների 85%-ը դրական է գնահատել մատուցվող ծառայությունների որակը․ մատուցվող ծառայությունների կատարելագործումը՝ ՆԳ նախարարության մշտական ուշադրության կենտրոնում

23:00 24.07.2025

Հարցվածների 85%-ը դրական է գնահատել մատուցվող ծառայությունների որակը․ մատուցվող ծառայությունների կատարելագործումը՝ ՆԳ նախարարության մշտական ուշադրության կենտրոնում

Մատուցվող ծառայությունների որակի մշտադիտարկում, գնահատում և բարելավում. ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը հետևողականորեն իրականացնում է մատուցվող ծառայությունների որակի ներքին և արտաքին գնահատումներ՝ նպատակ ունենալով վերհանել թերացումներն ու խթանել քաղաքացիների սպասարկման որակի բարձրացումը։ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Վազգուշ Կոստանյանի խոսքով՝ վարչությունն իր վերահսկողական գործունեության շրջանակում իրականացրել է ծառայությունների մատուցման որակի ներքին […] ...

Արցախի փողոցում ավտոմեքենան լիցքավորելուց հետո պшյթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

22:56 24.07.2025

Արցախի փողոցում ավտոմեքենան լիցքավորելուց հետո պшյթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, oպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական […] ...

BACK_TO_TOP