15:14 28.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ ծանոթացել է կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությանը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել է ոլորտում իրականացվող աշխատանքների, կառուցվածքային և համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման և վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
Օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման ու վերահսկողության կապակցությամբ զեկուցվել է, որ ՀՀ միջազգային պայմանագրերին և միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին և ընթացակարգերին ՀՀ օրենսդրության համապատասխանությունն ապահովելու նպատակով ընդունվել են իրավական ակտեր: Թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով իրականացնվել է պետական վերահսկողություն՝ ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով:
Մանրամասներ են ներկայացվել «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանների, «Էրեբունի» և «Սյունիք» օդանավակայանների, ինչպես նաև ՀՀ օդանավ շահագործող ընկերությունների վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են օդանավ շահագործողի վկայական կրող 9 ավիաընկերություններ, որոնցից 5-ը՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր կրողներ: 2021 թվականին ավիաընկերությունների թիվը եղել է 7, իսկ 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 11: 2021թ. ՀՀ շուկա մուտք գործած օտարերկրյա ավիաընկերությունների թիվը կազմել է 4, իսկ 2022թ.՝ 9: Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից չվերթներ են իրականացնում 35 ավիաընկերություններ՝ 45 ուղղություններով: Հայաստանի Հանրապետությունից կանոնավոր թռիչքներ իրականացվում են շուրջ 23 պետություն՝ 45 քաղաք: ՀՀ օդանավակայանների ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 2 մլն 400 հազար 351, իսկ 2022-ին՝ 3 մլն 698 հազար 256. աճը կազմել 54 տոկոս: Տեղական ավիաընկերություններով ուղևորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 269,087, իսկ 2022-ին՝ 916, 257, այսինքն՝ ընդհանուր ուղևորափոխադրումների 25 տոկոսն իրականացվել է հայկական ավիաընկերությունների կողմից: ՀՀ օդանավակայանների բեռնափոխադրումները («Զվարթնոց» օդանավակայան) 2021թ. եղել է 17,321, իսկ 2022-ին՝ 23,341: Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ոլորտում նախատեսվող կառուցվածքային և համակարգային բարեփոխումներին: Մասնավորապես, նշվել է, որ իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ոլորտում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող վերահսկողություն բարձրացնել, միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ներգրավել որակավորված մասնագետներ: Զեկուցվել է, որ շարունակվում են հետևողական աշխատանքները Եվրոպական միության թռիչքային անվտանգության «սև ցուցակ»-ի դուրս գալու ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել հայկական ավիաընկերությունների վերասերտիֆիկացում, մասնագետների վերապատրաստում և մի շարք այլ գործողություններ:
Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի զարգացման հեռանկարներին, ընդգծվել են մի շարք ուղղություններով տարվող աշխատանքները, մասնավորապես՝ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նոր՝ էլեկտրոնային համակարգի ներդրման (Q-Pulse), ավիացիոն առարկաների դասավանդողների և հրահանգիչների պատրաստման ուղղությամբ ծրագրերը: Քայլեր են իրականացվելու գործող ավիաուսումնական կենտրոնների զարգացման և ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխան նոր ավիացիոն ուսումնական կենտրոնների ստեղծման, ընդհանուր ավիացիայի և փոքր ավիացիայի զարգացման, ներքին ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման և ներքին օդանավակայանների (Ստեփանավան, Գորիս) շահագործման վերականգնման, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների զարգացմանն աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորություններին ու այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ավիացիայի ոլորտի զարգացման կարևորությունը և ընդգծել վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքների արդյունավետ ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը: Այս առումով, տրվել են մի շարք հանձնարարականներ:
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...
23:55 02.06.2025
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:52 02.06.2025
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումըՎերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...
23:47 02.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...