12:27 22.02.2023
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ բանաձևով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգությունը պահպանելուն: Բանաձևը ողջունում է ԵՄ աջակցությունը ականազերծման մարդասիրական ջանքերին, շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրները պիտի լուծվեն՝ ապահովելով տևական խաղաղություն տարածաշրջանում։
Արման Եղոյանը նաև ներկայացրել է քննարկումներից մեկի ժամանակ իր ելույթը.
«Հարգելի գործընկերներ, վախենամ, որ ևս մեկ անգամ պետք է անհանգստացնեմ ձեզ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսակցությունով ու հիմա բացատրեմ, թե ինչու: Ձեզնից շատերը բողոքում են, որ ամեն անգամ գալիս և տեսնում են հայերի և ադրբեջանցիների վեճը։ Մեր ընկեր Ռասան ասում է՝ «Ե՞րբ կգա այն օրը, երբ այս ամենը կավարտվի»: Ես կարող եմ պատասխանել, թե երբ կգա այդ օրը. երբ այս վիճաբանության պատճառ դարձած հարցերը կա՛մ լուծվեն, կա՛մ հասցեագրվեն:
Բերեմ օրինակ. հենց հիմա՝ այս օրերին, 33 հաստատված հայ ռազմագերի (կամ ոմանք կարող են ասել կալանավորներ կամ պատանդներ), 33 ՀՀ քաղաքացի կալանավորված են Բաքվում և սա հստակ սահմանված է Եվրախորհրդարանի բանաձևերում: Որպեսզի հասնենք այն օրվան, երբ մենք կնստենք մեկ սեղանի շուրջ և կքննարկենք մեր հարաբերությունների կարգավորումը, առաջարկում եմ ձեզ՝ Եվրախորհրդարանի անդամներին, ընդմիջման ժամանակ մոտենալ այստեղ գտնվող ադրբեջանցի գործընկերներին և հարցնել՝ «հարգելի գործընկերներ ինչու՞ չեք վերադարձնում 33 հայ ռազմագերիներին». խնդրում եմ լսեք նրանց պատասխանը: Ավելին՝ այն բանաձևից, որը մենք վաղը ընդունելու ենք, նրանք ջնջել են այն տողը, որով խորհրդարանական վեհաժողովը նրանց կոչ է անելու վերադարձնել հայ ռազմագերիներին կամ կալանավորներին: Կրկին հարցրեք վաղվա մեր քվեարկության վերաբերյալ, թե արդյոք սա այդքան մեծ խնդիր է այն մարդկանց համար, որոնք ամբողջ օրը խոսում են խաղաղության մասին։
Նրանք խոսում են խաղաղության մասին, իսկ ես ձեզ՝ հարգելի Եվրախորհրդարան, պետք է տամ տեղեկատվություն. դուք տեղյա՞կ եք, որ հարցերից մեկը, որի շուրջ մենք չենք կարողանում համաձայնության գալ, խաղաղության միջազգային երաշխավորի մեխանիզմի ինստիտուտն է: Ադրբեջանը դեմ է նման մեխանիզմ սահմանելու մեր առաջարկին. դա կարող է լինել ցանկացած մեխանիզմ, բայց մենք առաջարկում ենք, որ լինի՛ այդ մեխանիզմը: Որպես այդպիսին՝ միջազգային երաշխավոր հասկացությանն Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, նրանք չեն ցանկանում որևէ միջազգային մեխանիզմ, որը կվերահսկի համաձայնագրի իրականացումը: Նրանք ուզում են բոլորիդ հեռու պահել մեր հարաբերություններից: Նրանք ուզում են՝ դուք մեզ թողնեք միայնակ, որ հաշվեհարդար տեսնեն մեզ հետ, սա է իրենց ուզածը: Մի՛ շփոթվեք իրենց գեղեցիկ խոսքերից: Համեմատենք այն իրավիճակի հետ, երբ մենք խոսեցինք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, ինչո՞ւ մենք ձեզ խնդրեցինք իրականացնել այդ առաքելությունը, որովհետև մենք ունեինք դրա կարիքը: Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, որովհետև դա իրենց պետք չէ, պարզ է, չէ՞:
Եվս մեկ անգամ, խնդրում եմ ձեզ, ընդմիջման ժամանակ մոտեցեք ձեր ադրբեջանցի գործընկերներին և հարցրեք, թե ինչու են նրանք դեմ ԵՄ 100 քաղաքացիական դիտորդներին Հայաստանի սահմանին, եթե նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, ինչո՞ւ պետք է դեմ լինեն այդ առաքելությանը:
Վերջապես, նրանք խոսում են Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների մասին և ասում են, որ հայերը կօգտվեն նույն իրավունքներից և արտոնություններից, որոնցից օգտվում են Ադրբեջանի քաղաքացիները: Ներեցեք ինձ, իսկ ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն Ադրբեջանի քաղաքացիները. խոսքի ազատությա՞ն իրավունք, նախագահ ընտրելո՞ւ իրավունք, հավաքների՞ իրավունք: Նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիներն են զրկված այդ իրավունքներից, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը երաշխավորել դա այլազգիների համար:
Հարգելի գործընկերներ, ես ձեզ հորդորում եմ լուծել կոնֆլիկտներ առաջացնող հարցերը և ոչ թե պարզապես ասել՝ ցանկանում եմ, երազում եմ, որ մի օր սա կավարտվի: Կոնֆլիկտները կավարտվեն խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանց վրա աչք փակելու պարագայում»:
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...
23:38 29.05.2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...
23:33 29.05.2025
Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...