20:41 10.01.2023
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը կոչված է սահմանափակելու հիմնական հանրային ծառայություններ մատուցող մասնագետների գործադուլի իրավունքը: Օրինագիծը երեքշաբթի օրը Համայնքների պալատ է ներկայացրել Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության հարցերով պետքարտուղար Գրանթ Շապսը:
Կառավարության գաղափարն է պարտավորեցնել երկաթուղային աշխատողներին, բժիշկներին, ուսուցիչներին և հրշեջներին նույնիսկ գործադուլների ժամանակ բնակչությանը ծառայություններ մատուցել «նվազագույն անհրաժեշտ մակարդակով»։ Հակառակ դեպքում գործատուներն իրավունք կունենան դատի տալ գործադուլը նախաձեռնած մասնագիտական միավորումներին։
Որպես նման օրենսդրության անհրաժեշտության օրինակ՝ Շապսը բերել է չորեքշաբթի օրը նախատեսված արտակարգ ծառայությունների գործադուլը։
«Շտապօգնության՝ վաղը նախատեսված գործադուլը չունի անվտանգության նվազագույն մակարդակ, և դա կհանգեցնի նրան, որ բրիտանացիների շտապ օգնությունը անհամաչափ կլինի և չի կարող շարունակվել»,- ասել է նախարարը։
Առաջարկվող միջոցառումների ստույգ մանրամասները դեռ չեն բացահայտվել: Պատգամավորները մեկ շաբաթ ժամանակ կունենան օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախապատրաստվելու համար։
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Սայրուս Սթարմերը քննադատել է կառավարության նախաձեռնությունը։ Նա խոստացել է իշխանության գալու դեպքում վերացնել այս օրենքը։ Տարբեր արհմիությունների ներկայացուցիչներ իրենց հերթին խոստացել են ապագա օրենսդրությունը վիճարկել դատարաններում։
Գործադուլների ալիքը Մեծ Բրիտանիան ողողել է 2022 թվականի դեկտեմբերից՝ գնաճի կտրուկ աճի (գրեթե 40 տարվա ընթացքում ռեկորդային 10,7%) և բնակչության իրական եկամուտների անկման ֆոնին։ Մասնավորապես, աշխատանքի չեն գնացել երկաթուղայինները, սահմանապահները, բուժքույրերն ու փոստատարները։ Բրիտանական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն կարող իրենց թույլ տալ գնաճին համապատասխան բարձրացնել պետական հատվածում աշխատող մարդկանց աշխատավարձերը, քանի որ նման միջոցառումները միայն կհանգեցնեն երկրում գների հետագա աճի և լրացուցիչ բեռ կստեղծեն բյուջեի վրա։
17:36 21.05.2025
Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դիՄայիսի 21-ին՝ ժամը 16։02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից […] ...
17:28 21.05.2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը և քարտուղար Վահագն Թուխարյանը: Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն […] ...
17:21 21.05.2025
Վարչապետն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը: […] ...
17:14 21.05.2025
Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքըՏավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության […] ...
17:07 21.05.2025
Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտելԱվազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի […] ...
17:00 21.05.2025
Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով երիտասարդ է«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Whoop փոդքասթի ընթացքում խոսել է իր կայուն ֆիզիկական մարզավիճակի գաղտնիքների մասին: Պորտուգալացին խոստովանել է, որ Whoop համակարգը, որը զբաղվում է մարզիկների սրտի աշխատանքի, վերականգնողական ծրագրերի և քնի կառավարման ուսումնասիրություններով, պարզել է, որ 40-ամյա ֆուտբոլիստը կենսաբանորեն այժմ 28.9 տարեկան է. «Չէի հավատում, որ մարմինս այդքան երիտասարդ է: Սա նշանակում է, որ […] ...