18:06 21.12.2022
Պերուի պաշտոնանկ արված նախագահ Պեդրո Կաստիլյոյի կինը՝ Լիլիա Պարեդես Նավարոն և պետության նախկին ղեկավարի երեխաները լքել են Մեքսիկայի դեսպանատունը և թռչել Մեխիկոյի ուղղությամբ։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է RPP ռադիոկայանը։
Նրա խոսքով՝ Կաստիլյո ընտանիքի հետ ինքնաթիռը Լիմայից մեկնել է Մեխիկո Սիթի չորեքշաբթի լույս հինգշաբթի տեղական ժամանակով գիշերը։ Ենթադրվում է, որ Պարեդես Նավարոն երեխաների հետ միասին կմնա Մեքսիկայում, որտեղ նրանք կգտնվեն այս երկրի կառավարության պաշտպանության ներքո։
Պերուի նոր իշխանությունները նախկին առաջին տիկնոջը թույլ են տվել լքել հայրենիքը, չնայած այն հանգամանքին, որ նա հետաքննության է ենթարկվում ամուսնու հանցավոր արարքներին մեղսակցության կասկածանքով։ Մինչ այս դատարանը չեղյալ է համարել Պարեդես Նավարոյին հանձնված ծանուցագիրը, ինչպես նաև հանել է նրանից չհեռանալու մասին գրավոր պարտավորությունը։
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը հաստատել էր, որ Կաստիլյոյի ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Լիմայում Մեքսիկայի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում։ Մամուլի ասուլիսում Էբրարդը նշել է, որ դա Մեքսիկայի կառավարության «անկախ» և «ինքնիշխան» որոշում է։ Միևնույն ժամանակ, Պերուի կառավարությունը երեքշաբթի օրը Մեքսիկայի դեսպան Պաբլո Մոնրոյ Կոնեսին «պերսոնա նոն գրադա» է հայտարարել «այս երկրի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Պերուի քաղաքական իրավիճակի վերաբերյալ շարունակվող հայտարարությունների կապակցությամբ»։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...