15:28 12.01.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով:
«Այսօր պատիվ ունեմ ձեզ ողջունելու Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Խոսքս ցանկանում եմ սկսել երկու հղումով, որոնցով մեկնարկում է ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը: Խոսքը վերաբերում է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների երդման տեքստերին:
«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:
«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:
Այս երկու տեքստերում բյուրեղացած են մեր արդարադատության համակարգի առանցքային սկզբունքները:
Դատական իշխանությունը ժողովրդավարական հասարակարգի կարևորագույն ինստիտուտներից և մեր պետականության հիմնասյուներից է:
Նրա անկախությունն ու արդյունավետությունը ժողովրդավարական հասարակության կայացման առանցքային նախապայմաններից են:
Մեր երկրում իրավական պետության կառուցման ճանապարհին դատական համակարգի դերը դժվար է գերագնահատել: Եվ դա է պատճառը նաև, որ դատական իշխանության գործունեությունից է կախված հասարակության, քաղաքացիների կողմից պետության նկատմամբ վերաբերմունքը: Այս առումով շատ կարևոր է դատական համակարգի թափանցիկությունը, արդարադատության մատչելիության ապահովումը, հանրության վստահությունը: Վերը նշվածների ուղղությամբ այսօր հսկայական անելիքներ կան, որոնց էլ միտված պետք է լինեն դատական համակարգում իրականացվող բարեփոխումները:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական պահանջ է, այլև ժողովրդավարության բնական երաշխիքներից մեկը: Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով:
Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր դատավորներին և դատական համակարգի բոլոր աշխատակիցներին՝ իրենց աշխատանքի համար: Ձեր ամենօրյա ջանքերը նպաստում են մեր երկրում օրենքի գերակայության ամրապնդմանը և արդարադատության իրականացմանը:
Վստահ եմ, որ միասնական ձգտումով մենք կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները և ստեղծել այնպիսի դատական համակարգ, որը կլինի անկախ, արդյունավետ և կվայելի հասարակության լիակատար վստահությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Դատական իշխանության օրվա առթիվ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում»:
10:26 16.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
10:00 16.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայի հատվածում գիշերը 20 մարդու կյանք են խլելԱռնվազն 21 մարդ է զոհվել ուրբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի բնակելի թաղամասերին և Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արևմտյան շրջաններին։ Զանգվածային ռմբակոծություններ են գրանցվել նաև Բեյթ Լահիյա քաղաքում […] ...
09:52 16.05.2025
Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարկացած է եղել Էլ Կլասիկոյից հետո, հաղորդում է El Nacional-ը: Ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղաժամանակ չի տրամադրել իրեն, թեև լեհը պատրաստ է եղել հանդիպմանը վնասվածքից ապաքինվելուց հետո: Լևանդովսկին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպմանը խաղաժամանակ ստացել էր, սակայն «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս չեկավ: ...
09:46 16.05.2025
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […] ...
09:40 16.05.2025
Ռուբիո. Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ որոշված չենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկվող հանդիպման ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն։ «Հիմնվելով այն ամենի վրա, ինչ մենք սովորել ենք դրա վրա աշխատելու ամիսների ընթացքում, ոչինչ չի պատահի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։Ես […] ...
09:34 16.05.2025
Մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում. ռեկտորԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 106-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ, Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։ ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության […] ...