TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Հայաստանում կանաչ էներգիայի ապագայի վերաբերյալ համաժողովին

16:57 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Համախմբվելով հանուն կանաչ էներգիայի» խորագիրը կրող համաժողովին: Այն նախաձեռնվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից: Հանդես գալով ողջույնի խոսքերով՝ փոխվարչապետը նշել է. «Ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար կանաչ ապագայի տեսլականը այլընտրանք չունի: Կլիմայի փոփոխության հետևանքով մարդկությանը և բնությանը պատճառվում են անդառնալի վնասներ, […]

̰
Միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան ՀՀ սուվերեն տարածքից. Աղաջանյան

16:42 10.12.2021

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը պետք է միանշանակ հեռանան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին շեշտեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանը: Անդրադառնալով հարցին, թե սահմանազատման, սահմանագծման պարագայում Սև լճի տարածքից ադրբեջանական ուժերը պե՞տք է հետ քաշվեն՝ Աղաջանյանը սահմանագծման և սահմանազատման գործընթացի արդյունքում զորքերի կոնկրետ դիրքավորումների հետ կապված […]

̰
25 տարի ազատազրկում. Արմեն Բիլյանը մեղավոր ճանաչվեց ոստիկանի սպանության համար

16:19 10.12.2021

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր  բեկանել է 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 9 ամբաստանյալներից Արմեն Բիլյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը և նրան մեղավոր ճանաչել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի՝ սպանության հատկանիշով: Վերաքննիչ քրեական դատարանը Բիլյանին մեղավոր է ճանաչել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման առանց […]

̰
Դատարանը որոշում կայացրեց անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

16:14 10.12.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատարանը որոշեց Չարչյանին անհապաղ ազատ արձակել կալանքից: Սույն որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում 10-օրյա ժամկետում: 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող […]

̰
Վահե Գևորգյանը և Ալեքսեյ Ռուդենկոն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի hարցեր

15:54 10.12.2021

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսեյ Ռուդենկոյի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը: Քննարկվել են երկկողմ հրատապ հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգը:

̰
ԵԱՏՄ նիստին վարչապետը կարևորեց միության ներքին շուկայի զարգացումը

14:54 10.12.2021

ԵԱՏՄ փոխգործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ռեժիմով նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առանց խոչընդոտների ներքին շուկայի զարգացումը կնպաստի մեր պետությունների տնտեսական աճին, մրցակցության բարձրացմանը, բիզնեսի ակտիվացմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը: Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստեն Միության պետությունների […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

14:52 10.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Արթիկ համայնքի ղեկավարի միասնական թեկնածու կառաջադրվի Անանիկ Ոսկանյանը

12:45 10.12.2021

ՔՊ ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արթիկ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համայնքի ղեկավարի միասնական թեկնածու կառաջադրվի Անանիկ Ոսկանյանը, իսկ համայնքապետի առաջին տեղակալ կառաջադրվի Արտակ Հարությունյանը։

̰
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

12:16 10.12.2021

Խորհրդարանն այսօր շարունակել է հերթական նիստի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկված նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխությունների չեն ենթարկվել: Քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու» օրինագծերի փաթեթը, կատարվել են խմբագրական փոփոխություններ: Հաջորդիվ քննարկվել են […]

̰
Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում․ Արման Թաթոյան

11:50 10.12.2021

Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը: Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին […]

̰
Իշխան Զաքարյանը դուրս է եկել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից

11:32 10.12.2021

ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Այս մասին ԱԺ նիստում հայտնել է նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով, որ ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես անկախ պատգամավոր»,-հայտնել է Ռուբինյանը:

̰
Վիրավոր զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից․ ՊՆ

11:04 10.12.2021

Ինչպես արդեն հաղորդվել է՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նույն օրը, երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով […]

̰
̰ ̰
Սահմանադրական դատարանը հրապարակել է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անձի անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը

20:44 09.12.2021

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: Հրապարակած որոշման մեջ մասնավորապես ասվում է՝ « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ […]

̰
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

20:27 09.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որն անցկացվել է առցանց: Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները: Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: […]

̰
Արարատ Միրզոյանը և Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը»

20:13 09.12.2021

Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։ Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։ […]

̰
Կիևը հայտարարել է, որ պատրաստ են զիջումների գնալ Մոսկվայի հետ հարաբերություններում

19:46 09.12.2021

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է զիջումների գնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք կառուցողականորեն ենք մոտենում հարցին և պատրաստ ենք գնալ զիջումների, բայց միայն Ռուսաստանի կողմից փոխզիջումների պայմանով»,- ընդգծել է նա։ Կուլեբայի խոսքերով՝ Ռուսաստանի պահանջները պետք է լինեն ռացիոնալ և օրինական։ «Մենք […]

̰
Հայաստանն իրապես հավատարիմ է ցեղասպանության կանխարգելման համաշխարհային ջանքերին․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

19:40 09.12.2021

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով անցկացվել է  «Կրթության դերը ցեղասպանության ժխտման դեմ պայքարում» վերնագրով առցանց քննարկում, որի ընթացքում ելույթ է ունեցել  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը․ «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի կողմից կազմակերպված առցանց […]

̰
Զախարովան ասել է՝ ինչ ակնկալիքներ ունի Մոսկվան Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից

19:35 09.12.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ տվյալ փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կենտրոնացած է մարդասիրական առաջնային հարցերի վրա։

̰
Իրանը ԱՄՆ ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ  պատժամիջոցների ցուցակ է պատրաստում

19:25 09.12.2021

Իրանի իշխանությունները մտադիր են պատժամիջոցների ցուցակ կազմել ամերիկյան ընկերությունների և քաղաքացիների համար, որոնք ներգրավված են  մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ։ Այս նախաձեռնության մասին  հայտարարել է Հանրապետության դատական ​​իշխանության ղեկավարի միջազգային հարցերով և մարդու իրավունքների գծով տեղակալ Քազիմ Գարիբ Աբադին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA-ին։ Աբադիի խոսքերով՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը և Իրանի վրա առավելագույն […]

̰
Սուդանում Թուրքիայի քաղաքացիներ են առևանգվել

19:20 09.12.2021

Սուդանում անհայտ անձինք առևանգել են Թուրքիայի երկու քաղաքացիների: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նրանք աշխատում էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունում, որպես ինժեներներ: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նրանց առևանգման մասին լուրը հայտնել է Սուդանի Դարֆուր նահանգի ղեկավարը: Նշվում է, որ Սուդանում Թուրքիայի դեսպանությունն, ինչպես նաև այդ երկրի ԱԳՆ-ն, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները Թուրքիայի քաղաքացիներին գտնելու և վերադարձնելու համար: Այլ […]

̰
Մոսկվան անհրաժեշտ է համարում ձեռնպահ մնալ հակամարտության էսկալացիայի հանգեցնող հայտարարություններից․ Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

18:58 09.12.2021

Զախարովան նշել է, որ ՌԴ-ն որպես միջնորդ և խաղաղարար ջանքերի համալիր միջոցառումներ ձեռնարկող երկիր, անում է ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար։

̰
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

18:52 09.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոմանոս Պետրոսյանին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Հյուսիսային Իրաքում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ է ունեցել

18:40 09.12.2021

Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում  քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ թուրքական բանակը կորուստներ է ունեցել: Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հետ բախման ժամանակ սպանվել է 3 թուրք զինվոր: Քուրդ զինյալների շրջանում նույնպես կան կորուստներ: Ermenihaber․am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական լրատվամիջոցների, սպանվել է 6 քուրդ զինյալ: Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը PKK-ի դեմ […]

̰
Հաստատվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի կազմը

16:16 09.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1395-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Արայիկ Խզմալյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նաիրի Հարությունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Անի Թադևոսյան – […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները

15:59 09.12.2021

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն (Խորվաթիա) ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում […]

̰
Ստուգայցեր են կատարվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

15:52 09.12.2021

Դեկտեմբերի 8-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Երևանի սննդի շղթայի 14 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն: Հիշեցում․ Խախտումների արձանագրման […]

̰
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը

15:33 09.12.2021

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, հակասություններ […]

̰
Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

15:27 09.12.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիա-Իրան հարաբերություններին և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

̰
BACK_TO_TOP