18:05 11.12.2021
Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալում տեսակցել է անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին։ Ասել է՝ քաղաքական գործիչն իրեն լավ չի զգում, բայց հոգեպես ճնշված չէ։ Սահակաշվիլին գտնվում է Գորիի զինվորական հոսպիտալում, որտեղ էլ բուժվում է բանտում հայտարարած 50-օրյա հացադուլից հետո։
«Նա լավ չէ, միանշանակ,դա երևում է նրա աչքերից: Նա ինձ թեյ հյուրասիրեց և ամեն ինչ մանրամասն պատմեց… մենք նաև քննարկել ենք, թե ինչպես է Զելենսկին հանդիպել ինձ (Ուկրաինայի նախագահ – խմբ.) Ես ասացի (Զելենսկին – խմբ.), որ Սահակաշվիլին ձեր քաղաքացին է, և դուք պետք է նրան տանեք, այլապես նրան կսպանեն։ Եվ ինչ պատասխանեց նա, որ այսօրվանից կսկսի զանգահարել, որից հետո Ուկրաինայի ժողովրդական պաշտպանը ժամանեց Թբիլիսի, հետո փաստաբանը»,- լրագրողներին ասել է Կիկաբիձեն
Արտիստի խոսքով՝ պարզվում է՝ Լեհաստանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Սահակաշվիլիին և հոգ տանել նրա մասին։
Կիկաբիձեն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է։ Սահակաշվիլիի ընդդիմադիր կուսակցության «Միացյալ ազգային շարժում»-ից է։ Խորհրդարանական ընտրություններին նա կուսակցության ցուցակում առաջին համարն էր։
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...
19:46 26.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...
19:41 26.06.2025
Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...