19:20 14.11.2021
Ռուսաստանը թույլ չի տա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իրագործել երկրի տարածքով Եվրոպա գազի մատակարարումը դադարեցնելու սպառնալիքները, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը։ «Լուկաշենկոն եթե կարողանար, դա կաներ, բայց ռուսները նրան թույլ չեն տա, քանի որ գազ են վաճառում»,- ասել է Բորելը: Լուկաշենկոն հինգշաբթի օրը ԵՄ-ին խորհուրդ է տվել Մինսկի դեմ պատժամիջոցներ կիրառելուց առաջ մտածել […]
23:29 13.11.2021
Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերը Ռումինիայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի նավերի հետ համատեղմասնակցել են PASSEX զորավարժություններին: Սև ծովի ջրատարածքում զորավարժություններին մասնակցել է յոթ նավ։ «Վարժանքի նպատակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան բազմազգ մարտավարական խմբի հետ փոխգործակցությունն էր և դաշինքի նավատորմի հետ փոխգործակցության մակարդակի բարձրացումը»,- հայտնել է ուկրաինական ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը Facebook-ում: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել […]
21:45 13.11.2021
Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սև թեյը օգնում է հաղթահարել հիպերտոնիան: Հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է American Journal of Clinical Nutrition ամսագրի հոդվածում: Գիտափորձին մասնակցել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ՝ բարձր զարկերակային ճնշմամբ։ Նրանք խմում էին երեք բաժակ սև թեյ և այլ ըմպելիք, որը պարունակում է նաև կոֆեին, բայց ոչ ֆլավոնոիդներ […]
20:44 13.11.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկար ապրելու համար խորհուրդ է տալիս ներկրված ոչինչ չուտել։ «Պետք էր ինչ-որ կերպ զգուշանալ, ապրելակերպ վարել այնպես, որ ավելի քիչ հիվանդանաս։ Որպեսզի իմունիտետը նորմալ լինի։ Աչքով չտամ, ես երբեք կյանքում չեմ հիվանդացել», – ասել է նա։ Նա նաև հայտնել է, որ լողացել է սառը գետակում և զբաղվել սպորտով։ «Դուք գիտեք, որ […]
19:53 13.11.2021
Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Քիչ առաջ ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել եմ քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին։ Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։ Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր […]
19:22 13.11.2021
Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան «Twitter»-ում գրում է, որ իրեն մերժել են բանտում տեսակցել Միխեիլ Սաակաշվիլիին։ «Ինձ մերժեցին բանտում այցելել Միխեիլ Սաակաշվիլիին։ Ես ցավում եմ կառավարության կողմից թափանցիկության և բարի կամքի բացակայության համար և կրկնում եմ, որ իրավիճակը շտկելու հնարավորություն դեռ կա։ Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ պատասխանատու է նախկին նախագահի կյանքի և առողջության համար»,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ գրել է […]
19:14 13.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի կանոնադրությունը: «Մենք անընդհատ տարբեր խնդիրներ ենք ունենում՝ կապված ներդրողների կողմից բարձրացվող հարցերի հետ, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ներդրումային ծրագրեր իրականացնելիս հանդիպում են ամենատարբեր […]
18:36 13.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հերթական ցույցն են անցկացնում՝ ի պաշտպանություն նրա։ Աջակիցները հավաքվել են Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, գրում է Ռիա Նովոստին։ Խորհրդարանին հարող Ռուսթավելի պողոտան արգելափակված չէ։ Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները։ Ակցիայի կազմակերպիչները «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներն են։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ Սահակաշվիլիին բանտային հիվանդանոցից բազմամասնագիտական քաղաքացիական կլինիկա […]
18:18 13.11.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ն Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով չի կատարում ռեադմիսիայի մասին պայմանագրի կետերը և Մինսկը մտադիր չէ հավելյալ ծախսեր կատարել։ «Պայմանագիր ենք կնքել, համաձայն որի իրենք պետք է մեր երկրում կառուցեն շինություններ այն մարդկանց համար, որոնց մենք վերցնում ենք ռեադմիսիայի տակ։ Եվ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով, նրանք այդ ամենը չեն […]
17:58 13.11.2021
Վրաստանի նախագահը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված ֆորումին, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ հավաքվել են և խոսել ժամանակակից մարտահրավերների հաղթահարման, կազմակերպության կարևորության և դերի մասին: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ։ «75 տարի է անցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրումից, այն բանից հետո, երբ ամեն ինչ արվեց մեզ մոտեցնելու և մարդկության ողջ […]
17:51 13.11.2021
Նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խթանումը։ Արարատ Միրզոյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը մանրամասն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կողմերը մտքեր են […]
17:36 13.11.2021
Մինսկը չի հրաժարվել եվրոպացի քաղաքական գործիչների հետ միգրացիոն ճգնաժամի կարգավորման շուրջ երկխոսությունից, Ռիա Նովոստիին ասել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնակաար Անգելա Մերկելը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ են զրուցել միմյանց հետ և հույս են հայտնել, որ դա տեղի կունենա մոտ […]
14:55 13.11.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 12-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Վահան Մ.-ն, որը 2020 թ. մարտի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ […]
11:34 13.11.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 78 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 894: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 565 նոր դեպք, ապաքինվել է 2 285 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,77 տոկոս: Դրականության այսօրվա ցուցանիշն է 8,15 տոկոս, […]
23:52 12.11.2021
Ռումինիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի յոթ ռազմանավեր ուրբաթ օրը վարժանքներ են անցկացրել Սև ծովի ռումինական ափի մոտ գտնվող միջազգային ջրերում: Այս մասին հաղորդել է Ռումինիայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժություններին մասնակցել են ռումինական «Մերեշեշի» ֆրեգատը, Ամերիկյան Porter էսկադրային ականակիրը, Mount Whitney նավը և John Lenthall սուզանավը, թուրքական «Յավուզ» ֆրեգատը, ինչպես նաև ուկրաինական «Յուրի […]
23:45 12.11.2021
Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում ասիմետրիկ կպատասխանի ռազմավարական կայունության ոլորտում Արևմուտքի ոչ բարեկամական քայլերին։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով անվտանգության հարցերով ռուս-ֆրանսիական համագործակցության խորհրդի նիստի արդյունքները։ «Ռազմավարական կայունությունը մանրամասն քննարկվել է (նիստում), այդ թվում՝ այն նոր մարտահրավերների համատեքստում, որոնք առաջացել են Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից և «Բաց երկնքի […]
22:37 12.11.2021
Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հուլիսյան այցը Շուշի քաղաք ոչ մի դեպքում չի նշանակում, թե դրանով իր երկիրը օրինականացնում է կամ ճանաչում է ներկա իրավիճակը Շուշիում կամ Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ժամանակ ասել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին՝ ֆորումին ներկա Նիկո […]
21:52 12.11.2021
Ըստ խորհրդային օրենսդրության՝ Ադրբեջանին արգելվել էր փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց այնտեղ ապրող ժողովրդի համաձայնության: Եթե առաջնորդվում միջազգային իրավունքի չափանիշներով, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի դատապարտվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերացնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը արհամարհելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ընթացքում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ […]
21:00 12.11.2021
Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» և ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել: Գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդ պայմանագրերի՝ ուկրաինական ընկերությունը պետք է ապահովի «Baykar»-ի նոր նախագծերի շարժիչների մատակարարումը և ինտեգրումը: Թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ իրենց նոր նախագծի՝ անօդաչու մարտական ինքնաթիռի համար ստորագրվել է […]
20:35 12.11.2021
Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը որոշել է արգելել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թուրքական օդանավակայաններից թռչել Բելառուս։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Daily Sabah»-ը: «Եվրամիության և Բելառուսի միջև սահմանի ապօրինի հատման խնդրի պատճառով որոշում է կայացվել, որ օդային ճանապարհով Բելառուս մեկնել ցանկացող Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թույլ չտալ ձեռքբերել տոմսեր և մեկնել»,-հայտարարել է ավիացիայի վարչությունը: […]
20:03 12.11.2021
«Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեին ավտոմեքենայով տարհանել են Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) մուտքից՝ այդ ժամանակ պատգամավորը նստած է եղել մեքենայի մեջ։ Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ նրանք մոտեցել են մեքենայում նստած Ջափարիձեին, սակայն կապ չեն կարողացել հաստատել, ուստի որոշել են տարհանել նրան։ Հաղորդում է aliq.ge-ն։ Միաժամանակ վեց քաղաքներում «Գիրչիի» անդամները փորձել են շրջափակել ՊԱԾ-ի շենքերը։ […]
19:44 12.11.2021
Վրացի և թուրք սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Սամցխե-Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի ստորաբաժանման և Թուրքիայի ԶՈւ 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։ Ըստ սցենարի՝ սահմանված էր երկու իրավիճակ՝ անօրինական միգրանտների ձերբակալում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում: «Զորավարժությունների նպատակը երկու երկրների […]
16:59 12.11.2021
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև վեճ է տեղի ունեցել։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ […]
16:00 12.11.2021
«Հետախուզվող Սաակաշվիլին ապօրինի հատել է վրացական սահմանը, մինչդեռ նա արդեն դատապարտված է եղել և մեղադրվել է այլ ծանր հանցագործությունների մեջ»,- Վրաստանի «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հեռախոսազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ։ […]
15:48 12.11.2021
ԱՄՆ ճանապարհորդելիս ի՞նչն է ավիափոխադրողն ընդունում որպես լիարժեք պատվաստման հաստատում՝ հարցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից պարզաբանել են․ «Կարող է լինել տեղեկանք՝ թղթային կրիչով կամ թվային ձևաչափով, որը տրվել է իրավասու պաշտոնական մարմնի կողմից և առնվազն պարունակում է հետևյալ տվյալները՝ ճանապարհորդողի անուն-ազգանուն, ծննդյան օր/ամիս/տարի, պատվաստանյութի տվյալները և ներարկումների ամսաթվերը»։ Մանրամասները՝ այստեղ։
15:29 12.11.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլին ծառայությունից։ Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը: Այս առումով Ալեն Սիմոնյանն առանձնացրել է դեսպանի ջանքերն ու ուշադրությունը համատեղ օրակարգերի իրագործմանը նպաստելու և հետևողականության հարցերում: Կողմերը […]
15:18 12.11.2021
«Ի՞նչ է պետք անել Կովկասում. Ռուսաստանի հետ առճակատումը ճիշտ չէ. Եվրոպան դրա համար ոչ ռազմական ուժ ունի, ոչ էլ ցանկություն, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տա, որ կարևոր դերակատար է և չի զիջելու իր տեղը»,- «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Փարիզում անցկացվող խաղաղության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլին իր ելույթում ընդգծել է, որ […]
14:50 12.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված անձին, նախնական համաձայնությամբ, սեռական շահագործման ենթարկելու դեպքի հանգամանքները: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36 և 44-ամյա կանայք Երևան քաղաքում զբաղվելով մարմնավաճառությամբ, ծանոթացել […]