TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միխեիլ Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը․ փաստաբան

19:12 11.11.2021

Միխեիլ Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։ «Ես որոշել եմ հաշվի առնել Ստրասբուրգի դատարանի որոշումը և դադարեցնել հացադուլը»,- ասվում է Սաակաշվիլիի նամակում, որը կարդացել է Նիկա Գվարամիան։ Ընդ որում, Միխեիլ Սաակաշվիլին որոշակի պայմաններ է դնում այս որոշման իրականացման համար։ «Հացադուլից հետո վերականգնողական գործընթացը […]

̰
Այս պահին գոյություն ունեցող ֆորմատում քննարկվող հարցերը չեն կարող «3+3»-ում քննարկվել․ Արմեն Գրիգորյան

18:58 11.11.2021

Տարածաշրջանում ակտիվ քննարկվում է «3+3» ձևաչափը: Թբիլիսին ու Բաքուն էլ չեն շտապում իրենց հստակ կարծիքն ասել այդ մասին, մինչդեռ Անկարան Հայաստանին հորդորում է միանալ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Այս մասին Թուրքիայի ՊՆ-ն է հայտարարել Շուշիում: Ի՞նչ տեսակետ ունի այդ ձևաչափի վերաբերյալ Երևանը։ «Այս պահին գոյություն ունեցող ֆորմատում քննարկվող հարցերը չեն կարող «3+3»-ում քննարկվել»,- ասել է […]

̰

18:37 11.11.2021

Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանի բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Կադրերում երևում է, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում դուրս գալ շտապօգնության մեքենայից, ինչից հետո նրան բռնի ուժով հանում են մեքենայից։ Ըստ կադրերի՝ բանտի աշխատակիցները Միխեիլ Սաակաշվիլիին ձեռնաշղթաներ են անցկացնում և տեղափոխում բանտային հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, որ վերջինս կիսամերկ է։ […]

̰
Վանաձոր, Հրազդան և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 1-7-ը

17:55 11.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Հրազդան և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 1-7-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում` նոյեմբերի 1-ին, 3-5-ը և 7-ին, Հրազդանում` նոյեմբերի 3-ին և 5-ին, Ալավերդիում` նոյեմբերի 2-ին»:

̰
ՀՀ ԱԳ նախարարը Փարիզում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

15:58 11.11.2021

Նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ […]

̰
Նոյեմբերի 10-11-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

15:19 11.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 10-11-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Նախատեսվում է երկարաձգել կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ժամկետը

15:03 11.11.2021

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է նաև մի որոշում, որով նախատեսվում է երկարաձգել կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները մինչև 2022 թվականի հունիսի 20-ը: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, և շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս […]

̰
Գործադիրը գումար է հատկացրել մի շարք ավտոճանապարհների կառուցման համար

14:50 11.11.2021

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մ-2 Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Մ-8 Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան և Հ-72 /Մ-2/- Վահանավանք նախատեսված հատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Այս նպատակով կնքված 3 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 482 302 020 ՀՀ դրամ: Որոշմամբ […]

̰
Մոլորակը պահանջում է սպառողից անցնել պահպանողի հոգեբանության

14:38 11.11.2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը «Ամերիկայի Ձայն»-ը միջազգային լրատվամիջոցի եթերում խոսել է Գլազգոյում ընթացող Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` #COP26-ի և հայաստանյան կլիմայական օրակարգից։ Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել Միացյալ նահանգների հետ մասնավորապես կլիմայական օրակարգով, քանի որ այն համարձակ հայտարարությունները, որոնք հնչեցին ԱՄՆ նոր վարչակազմի կողմից, հույս […]

̰
Դատավորների վեթինգը կարող է իրականացվել երեք եղանակով. երկուսը հիմա, մեկը՝ սահմանադրական բարեփոխումներից հետո. ԱՆ

14:21 11.11.2021

Մի քանի տարի տևած մասնագիտական բանավեճի հարցում վերջապես հստակություն մտցնելու և հանրությանը սպառիչ պատասխան տալու համար, թե ներկայիս Սահմանադրության պարագայում որքանով և ինչպես է հնարավոր իրականացնել դատական համակարգի զտում, Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր համաժողով՝ մի քանի տասնյակ իրավաբան-գիտնականների, քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային և քաղաքական գործիչների, փաստաբանների, պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ […]

̰
Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումը միակ միջոցն է. Նիկոլ Փաշինյան

14:00 11.11.2021

Կառավարության նիստում այսօր ևս անդրադարձ է եղել համավարակային իրավիճակին: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված  մի փոքր կայունացում է նկատվում, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամենօրյա թվերի մի փոքր նվազում ունենք։ Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել և պատվաստվել։ Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումը միակ միջոցն է, որը մեզ կօգնի հաղթահարել […]

̰
Սյունիքի մարզում կիրականացվի կրթության հասանելիության ծրագիր. Նիկոլ Փաշինյան

13:48 11.11.2021

Կառավարությունը Սյունիքի մարզում կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության  ծրագիր, կառավարության նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով ընդհանրապես կրթական ծրագրի բարեփոխման մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրերում մատնանշել են առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու անհրաժեշտությունը։ «3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը […]

̰
Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է

13:37 11.11.2021

Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին Ղազախստանում նոյեմբերի 11-ը հայտարարել է էներգախնայողության միջազգային օր, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Էներգախնայողությունն ուղիղ կապ ունի էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ: Ամեն տարի այս օրը տեղի են ունենում էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ: Աշխարհի […]

̰
«Դուք, անցյալի պատմությունը փրկելով, այն հասցնում եք ապագայի պատմությանը». Արա Խզմալյան

13:31 11.11.2021

Ամիսներ առաջ ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքում բացվել էր դամբարան, որի հնագիտական ուսումնասիրությունները նախաձեռնել և դրանց աջակցել էր հողատարածքի սեփականատեր, քաղաքացի Մուշեղ Հարությունյանը: Բարձր գնահատելով քաղաքացու հայրենանվեր գործունեությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Մուշեղ Հարությունյանին և փոխանցել նախարարության և նախարար Վահրամ Դումանյանի գնահատանքն ու երախտագիտությունը: Հանդիպմանը ներկա էին նախարարության Պատմության և մշակույթի […]

̰
Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավման հիմնական ուղղություններին

13:24 11.11.2021

Նոյեմբերի 10-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավման հիմնական ուղղություններին։ Քննարկվել են Արցախի առջև ծառացած մարտահրավերներին միջազգային հանրության արձագանքին առնչվող հարցեր։

̰
Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության երկարաձգումը

13:16 11.11.2021

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել է Ակնայի (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ կենտրոնում թուրք զինծառայողների ծառայության ժամկետը 2021 թվականի նոյեմբերի 17-ից ևս մեկ տարի երկարաձգելու մասին օրինագիծը։ Թուրքիայի նախագահի ներկայացրած առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Ինչպես նշում է Ermenihaber-ը, որոշման մեջ նշվել է, որ Թուրքիան շարունակելու է իր աշխատանքները Ռուսաստանի հետ ձևավորած համատեղ կենտրոնում և դրա միջոցով […]

̰
Տավուշի մարզում շչակներ են գործարկվելու

12:44 11.11.2021

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Բերդ համայնքի Նավուր, իսկ ժամը 13։00-ին Չինչին բնակավայրերում գործարկվելու են ազդարարման շչակները: Տավուշի մարզային փրկարարական վարչությունն անց է կացնելու «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի շուրջ ձևավորվող նոր միջավայրը հնարավորինս համապատասխանի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին. Նիկոլ Փաշինյան

12:41 11.11.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգին անցնելը, վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուն և այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ Կառավարության քայլերին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, սույն թվականի օգոստոսից Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամբ […]

̰
Պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքում փոփոխություն կլինի

12:38 11.11.2021

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախմբի, կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների, հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետների համար ապահովել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերին համահունչ՝ նվազագույն ամսական աշխատավարձին առնվազն հավասար հիմնական աշխատավարձ՝ […]

̰
Առուշ Առուշանյանն ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար

12:13 11.11.2021

Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը: «Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով: Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Առուշ Առուշանյանը իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար:

̰
Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը նպաստելու Ֆրանսիայի կամքը

11:32 11.11.2021

Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ավարտից մեկ տարի անց, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանը երկկողմ առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով վերջիններիս Ֆրանսիա կատարած այցի շրջանակում։ Երկկողմ այդ հանդիպումների ավարտին, նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համատեղ հանդիպումը՝ Մինսկի խմբի […]

̰
Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին

11:20 11.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց […]

̰
Եվրամիությունը հորդորել է վերադարձնել 44-օրյա պատերազմի բոլոր գերիներին և խստորեն պահպանել հրադադարը

11:07 11.11.2021

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ցավում է ռազմական գործողությունների ընթացքում գրանցված մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին: «Թեպետ […]

̰
Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

10:31 11.11.2021

Նոյեմբերի 10-ին Փարիզում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածաշրջանային նոր իրողությունները։ «Բայրամովը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հետկոնֆլիկտային իրավիճակի […]

̰
Փորձարկվել է առաջին ռուսական փրկարար անօդաչուն

23:30 10.11.2021

Առաջին ռուսական անօդաչու-փրկարար Seadrone ME-ն փորձարկվել է Արկտիկայում՝ Կարայի ծովում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Նկարահանում օդում» ծրագրավորող ընկերության  մամուլի ծառայությունից։ «Ըստ  ծրագրի՝ անօդաչու թռչող սարքը կատարել է մի  քանի թռիչք՝  կիսաավտոմատ և ավտոմատ ռեժիմներով, վայրէջքներ ջրի մակերևույթի վրա մարդուն փրկելիս»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Փորձարկումներն իրականացվել են «Գազպրոմ Նեդրա»-ի հետ համատեղ, որը հորատման սեզոնի […]

̰
Թուրքիան աշխարհում ամենառիսկային տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկն է

23:23 10.11.2021

Գերմանական «Scope Ratings» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Թուրքիան Արգենտինայի հետ միասին 2021 թվականին ամենառիսկային տնտեսությունն ունեցող 10 երկրների շարքում է։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, զեկույցում ուսումնասիրվել և դասակարգվել է 95 երկիր։ Հաշվի առնելով այդ երկրների բյուջեի դեֆիցիտը, արտաքին պարտքը և այն ներդրումները, որոնք կարող են ներգրավվել՝ զեկույցում սահմանվել են նաև տնտեսական փխրունության միավորներ։ Թուրքիան այդ շարքում […]

̰
Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է

21:59 10.11.2021

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին պատմական ռեկորդը կազմել էր 9.85: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 11․47 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական […]

̰
Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր

21:00 10.11.2021

Նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Նախարարներ Միրզոյանը և Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։ Հայաստանի ու Ֆրանսիայի […]

̰
Միրզոյանն ու Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր

20:27 10.11.2021

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են ընթացիկ տարվա ապրիլին Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և անմիջական ու բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած արդյունավետ քննարկումները։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ […]

̰
Արցախի նախագահը անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

19:59 10.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել: Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային […]

̰
BACK_TO_TOP