21:52 12.11.2021
Ըստ խորհրդային օրենսդրության՝ Ադրբեջանին արգելվել էր փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց այնտեղ ապրող ժողովրդի համաձայնության: Եթե առաջնորդվում միջազգային իրավունքի չափանիշներով, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի դատապարտվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերացնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը արհամարհելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ընթացքում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հարց ուղղելով ֆորումին ներկա Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին և արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին դեսպանի մեկնաբանությանը:
Նիդեռլանդների դեսպանը, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր անվտանգային ֆորումին, պատասխանելով իր գործընկերոջ՝ Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպանի՝ Ադրբեջանի հրավերով Շուշի այցելելու մասին հարցին՝ կարծիք էր հայտնել, թե իբր Խորհրդային Միությունը փոխանցել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «միջազգային օրենքի (կամ իրավունքի) համաձայն» («according to the international law»):
Ի դեպ, դեսպանը սխալ էր նշել Լեռնային Ղարաբաղի փոխանցման տարեթիվը՝ 1921 թվականի փոխարեն հիշատակելով 1991 թվականը, երբ Խորհրդային Միությունը արդեն փլուզման եզրին էր:
«Միջազգային օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղը 1991 թվականին Խորհրդային Միության կողմից փոխանցվել է Ադրբեջանին: Իհարկե, նա ուներ առանձին կարգավիճակ՝ իբրև ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում: Դա նշանակում է, որ Բաքվում ցանկացած դեսպան հավատարմագրված է նաև Լեռնային Ղարաբաղում՝ ի տարբերություն Երևանում հավատարմագրված դեսպանի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ իմ գործընկերը Բաքվում կարող է ճանապարհորդել Շուշի կամ այլ վայրեր», – մասնավորապես ասել էր դեսպան Նիկո Սխեմերսը։
Արձագանքելով դեսպանին՝ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց. «Եթե մենք պիտի հիշատակենք ԽՍՀՄ օրենսդրությունը և եթե ուզում ենք դրանով ուղղորդվել՝ այն ժամանակ Ադրբեջանը պարտավորվել է և օրենքով արգելվել է Ադրբեջանին փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության: Բայց այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի», այսինքն՝ խախտում է Ձեր հիշատակած միջազգային օրենքը և չի դատապարտվում: Եթե մենք դա ենք ընդունում որպես ելակետ, ապա Ադրբեջանը չունի իրավունք փոխելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ինչպես նաև Ադրբեջանը իրավունք չունի Նախիջևանը համարել ադրբեջանական տարածք. լրիվ այլ պայմանագրով է այդ ինքնավար հանրապետությունը հայտնվել Ադրբեջանի կազմում: Հիմա ինձ հետաքրքիր է՝ եթե մենք միջազգային չափանիշներով ենք շարժվում ու հիշատակում՝ ինչո՞ւ չի դատապարտվում Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերացնելու և հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը արհամարհելու մասով»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը, որն ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը և խորհրդարանի անդամ է եղել նաև 1990-ական թթ.՝ Գերագույն խորհրդի առաջին գումարման (1990-95 թթ.) և Ազգային ժողովի առաջին գումարման (1995-99 թթ.) կազմում, հիշեցրեց, որ երբ Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը նվիրել է Ադրբեջանին՝ մայրաքաղաք Շուշիի բնակչության 80 տոկոսը հայեր են եղել, իսկ հիմա այնտեղ գեթ մեկ հայ չկա:
«Հիմա այնտեղ մի հայ չկա: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մեկ հայ անգամ չկա: Ո՞վ է սրան գնահատական տալու», – հռետորական հարց հնչեցրեց քաղաքական գործիչը:
Դեսպան Սխերմերսը պատասխանեց, որ ինքն, իհարկե, խորհրդային օրենսդրության փորձագետ է, բայց կարող է ասել, որ 1991 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, 15 ինքնուրույն պետություններ առաջացան, և Եվրոպան ճանաչեց այդ երկրները այդ սահմաններով:
«Բայց Դուք շատ ճիշտ եք ասում, որ Հայաստանը ե՛ւ մտահոգ էր, ե՛ւ մտահոգ է, ե՛ւ մտահոգ լինելու է առ այն, որ հայ բնակչությունը զրկված է իր բնօրրանում ապրելու հնարավորությունից: Սա, իհարկե, բավական բարդ իրավիճակ է և բուն կոնֆլիկտը շատ բարդ է, և մենք, իհարկե, աջակից ենք Ձեր մտահոգությանը գտնելու այնպիսի լուծում, որի էությունը այն չէ, որ ինչ-որ տարածքներ զուտ մեխանիկորեն մի պետությունից մյուս պետությանը փոխանցեն: Այստեղ պետք է մտածել, որ փոքրամասնություն է ապրում ավելի մեծ երկրի շրջանակում, և այդ փոքրամասնության իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Բայց լուծումը մեր ձեռքերում չէ, այլ երկու երկրների ձեռքերում է», – հավելեց դեսպանը:
09:47 09.07.2025
Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի ՈւկրաինանԵվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...