16:16 09.11.2021
Գերմանիան և Լեհաստանը հայտարարել են, որ չեն կարող ինքնուրույն «գլուխ հանել» Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակից և խնդրել են Եվրամիությանը օգնել լուծել այս հարցը։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Հորստ Զեեհոֆերը՝ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։
«Մենք պետք է օգնենք Լեհաստանի կառավարությանը՝ ապահով պահելու արտաքին սահմանը։ Իրականում սա Եվրահանձնաժողովի աշխատանքն է, ուստի ես ԵՄ-ին կոչ եմ անում քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:
Գերմանիայի ներքին գործերի նախարարը ընդգծել է, որ Վարշավան ճիշտ է արձագանքել միգրանտների հոսքին։ Նա շեշտել է «սահմանների կառուցվածքային անվտանգության» անհրաժեշտությունը և կոչ արել հրապարակային աջակցել լեհերին, քանի որ Բեռլինը, նրա խոսքերով, «չի կարող քննադատել հանրապետությանը ԵՄ արտաքին սահմանը ընդունելի միջոցներով պաշտպանելու համար»։
Երեքշաբթի Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել շտապ պատժամիջոցներ կիրառել բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք ներգրավված են Բելառուսի սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի կազմակերպման մեջ։
Նույն օրը Բելառուսի ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովը լրագրողներին ասել է, որ երկրում միգրանտները չեն խախտում օրենքը։
Ներկա պահին հարյուրավոր միգրանտներ Սիրիայից, Իրաքից և Իրանից բելառուսա-լեհական սահմանով Բրուզգո սահմանային անցակետի մոտ քայլում են դեպի Լեհաստան։ Ավելի վաղ լեհ սահմանապահը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի առավոտից միգրացիոն ճգնաժամի պատճառով փակ է լինելու Բելառուսի հետ սահմանին գտնվող «Կուզնիցա Բիալիստոկսկայա» անցակետը։
Մինչդեռ Մինսկը պատճառ չի տեսնում, որ Լեհաստանը փակի «Կուզնիցա Բելոստոկսկայա» անցակետը։
Նախօրեին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հակաճգնաժամային շտաբի նիստ է հրավիրել, երկիրը բարձրացրել է իր մարտունակությունը, սահման է ուղարկել հակաահաբեկչական ստորաբաժանումներ։ Բացի այդ, Լիտվան սկսել է զորքերի վերատեղակայումը միգրանտների հետ կապված իրավիճակի պատճառով։ Վարշավան և Վիլնյուսը մտադիր չեն այլ պետությունների քաղաքացիներին ընդունել, ովքեր մուտքի օրինական հիմքեր չունեն, նշել են Լեհաստանի և Լիտվայի իշխանությունները։
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...