TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արձանագրվել է գանձախուզության երեք  դեպք

14:00 21.10.2021

2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուներն արձանագրել են գանձագողության, գանձախուզության երեք դեպք։ Այս մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Հերթական՝ թվով 4-րդ դեպքը հուշարձանների պահապաններն արձանագրել են երեկ՝ շրջայցի ընթացքում։ Մեղրաձոր համայնքում գտնվող հանրապետական նշանակության Ամրոց հուշարձանի տարածքում անհայտ անձինք երկու փոս են փորել։ Ամիսներ առաջ Մեղրաձորի մեկ այլ Ամրոց հուշարձանի […]

̰

13:57 21.10.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Արդարադատության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից համատեղ մշակված օրենքների նախագծերի քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների՝ Արդարադատության, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները: […]

̰

13:41 21.10.2021

Ճապոնիայի արևելքում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոտիգի արևելյան պրեֆեկտուրայի տարածքում՝ շուրջ 380 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի մի շարք արևելյան վարչական շրջաններում, այդ թվում՝ […]

̰
Ռուսաստանը սպառնացել է ՆԱՏՕ -ին հետևանքներով՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցության դեպքում

12:13 21.10.2021

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում դաշինքի ցանկացած քայլ հետևանքներ կունենա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Դիվանագետը սպառնացել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը և զգուշացրել, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ -ին կարո է դառնալ «շատ վտանգավոր քայլ»: «Քանի որ դրանք բանակցություններ են ՆԱՏՕ -ի և Ուկրաինայի միջև, նրանց որոշելիքն […]

̰
Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյան

12:09 21.10.2021

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց մի հայտարարությամբ, որը վերաբերում էր ուսուցիչների ատեստավորմանը: Նա նշեց, որ այս օրերին ընթանում է կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը «շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում»: «Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է, այսինքն՝ ուսուցիչներն իրենք են ընտրում՝ ատեստավորվել, թե ոչ, վերահաստատել իրենց որակավորումը, թե […]

̰
Ասատուր Վարդանյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

11:59 21.10.2021

ՀՀ վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 20-ի 1185–Ա որոշմամբ՝ Ասատուր Վարդանյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ասատուր Վարդանյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։

̰
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

23:16 20.10.2021

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին ու տարածաշրջանում առկա իրավիճակին: Կարեն Դոնֆրիդը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն […]

̰
Թուրքիան կերկարաձգի թուրքական ռազմական ներկայության ժամկետը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում

22:24 20.10.2021

Թուրքիան Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու համար միջնորդություններ է ներկայացրել մեջլիս: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, որպես պատճառ առաջ է քաշվել Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Իրաքում և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը նախատեսվում երկարացնել 2 տարով: Մինչև այս պահը ամեն տարի Թուրքիայի ներկայությունն այս երկրներում […]

̰
Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

21:57 20.10.2021

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի […]

̰
Թուրքիայի նախագահն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը 14,4 տոկոսով

21:40 20.10.2021

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բյուջեի նոր նախագծով նախատեսվում է 2022 թվականին բարձրացնել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 14.4 տոկոսով։ Եթե բյուջեի նախագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է շուրջ 11 հազար ԱՄՆ դոլարի։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, ընդդիմությունը երեկվանից սոցիալական ցանցերում քննադատում է բյուջեի նախագծում տեղ գտած այդ […]

̰
Դեսպան Ներսեսյանը և ՄԹ խորհրդարանի անդամները քննարկել են Թուրքիայի գործոնը և տարածաշրջանային բացասական ազդեցությունը

20:51 20.10.2021

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի Լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին եւ Արցախին՝ հատկապես պատերազմի ժամանակ, մշտական աջակցություն ցուցաբերելու, եւ ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու եւ սատարելու համար։ Դեսպանը մանրամասն […]

̰
ՀՀ ԱԺ նախագահն ու Հունաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը

20:39 20.10.2021

Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ հայտարարությանը

20:27 20.10.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է նախօրեին Աթենքում նախագահների մակարդակով անցկացված Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիան մեղադրել է Հունաստանին և Կիպրոսին Թուրքիայի և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հանդեպ թշնամական քաղաքականությունը ի ցույց դնելու մեջ: Եռակողմ հայտարարությանը Եգիպտոսի մասնակցությունը Թուրքիայի ԱԳՆ-ի բնորոշմամբ ցույց է տալիս, որ Եգիպտոսի իշխանությունները դեռևս […]

̰
ՆԱՏՕ-ն մտադիր չէ զենք տեղակայել տիեզերքում. Ստոլտենբերգ

19:59 20.10.2021

ՆԱՏՕ-ն չի ծրագրում տիեզերքում զենք տեղակայել, սակայն չի կարող վստահ պնդել, որ իր անդամ երկրները նման ծրագրեր չունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ՆԱՏՕ-ն զարգացնում է իր ռազմական հնարավորությունները, ինչպես նաև ներդրումներ է անում նոր […]

̰
Թուրքիայի ներքին գործերի նախարարը Իրանում է

19:55 20.10.2021

Հոկտեմբերի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք է ժամանել  Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Այս մասին հաղորդում է IRNA  գործակալությունը։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, թուրք նախարարը հանդիպելու է  իրանցի գործընկեր Ահմադ Վահիդիի հետ։ Կողմերը  Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ վերջնական քննարկում են անցկացնելու։

̰
Սաակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարում թաքնվելու միջոցով

19:35 20.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն: Նա նշել է, որ իրենք պաշտոնապես դիմել են Ուկրաինայի համապատասխան մարմիններին՝ Սահակաշվիլու կողմից սահմանն անօրինական հատելու քրգործով իրավական աջակցություն ստանալու հարցով: Գործի շրջանակում հարցաքննվել է շուրջ 70 […]

̰
ԱԳ նախարարը և Հայաստանում Բրազիլիայի դեսպանը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերություններում

19:03 20.10.2021

  Հոկտեմբերի 20-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։ Նախարար Միրզոյանը և դեսպան Սանկտոսն ընդգծել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման ու բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ՝ առանձնահատուկ ընդգծելով […]

̰
Միխեիլ Սաակաշվիլիի գործի հետաքննության շրջանակներում հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ անձ

18:53 20.10.2021

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական ​​սահմանի ապօրինի հատելու գործով հետաքննության շրջանակներում, դատավորի որոշման հիման վրա,  ձերբակալել է ևս մեկ անձի՝ 1989 թվականին ծնված Գ. Ն.-ին։ Գործով նույն մեղադրանքով իրավապահներն արդեն ձերբակալել են երեք մարդու: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ծանր հանցագործության անվերապահ քողարկում: […]

̰
Թուրքիայում քուրդ կին ակտիվիստ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

18:46 20.10.2021

Թուրքիայում գործող  քրդական «Ազատ կանանց» շարժման (Tevgera Jinên Azad-TJA) խոսնակ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմավորման անդամ և ղեկավար լինելու» մեջ։ Ազատազրկման որոշումը կայացրել է Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9-րդ դատարանը։ Նշենք, որ նախկինում մի քանի անկամ ձերբակալված և ազատ արձակված Այշե Գյոքքանը կալանավորվել և ազատազրկվել է […]

̰
Որոնք էին Գյումրիի ՏԻՄ ընտրություններում քիչ ձայներ ստանալու պատճառները․ կարծիք եք հայտնում անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը

18:40 20.10.2021

Գյումրիի ՏԻմ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն, այսինքն՝ մասնակից ուժերի ուղիղ կեսը։ Մինչ ընտրությունները քարոզարշավի ընթացքում կուսակցություններից ու դաշինքներից յուրաքանչյուրի հաշվարկով անցողիկ շեմը հասանելի էր իրենց համար։ Արդյունքները, սակայն, այլ բան ցույց տվեցին։ Մասնակցության ցածր ցուցանիշը, ընտրությունների նկատմամբ անվստահությունը, թե սեփական ուժերի գերագնահատումը․․․ Որոնք էին ՏԻՄ ընտրություններում քիչ քվեներ ստանալու պատճառները։ Այս մասին […]

̰
ՌԴ-ում համաճարակային իրավիճակը վատթարացել է․ սահմանվում են ոչ աշխատանքային օրեր

16:59 20.10.2021

Վլադիմիր Պուտինը պաշտպանել է COVID-19-ի դեմ պայքարի ոչ աշխատանքային օրերի ներդրումը․ ըստ այդմ՝ հանգստյան օրերը կներկայացվեն աշխատավարձի պահպանմամբ: Նման միջոցառումն անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Միևնույն ժամանակ, նախագահը խորհուրդ է տվել մարզերի ղեկավարներին գնահատել իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 23-ից, սահմանել ոչ աշխատանքային օրեր:  «Դաշնության յուրաքանչյուր հատվածում համաճարակաբանական իրավիճակը զարգանում  է տարբեր […]

̰
Ռուս-բելառուսական «Միության վահան» զորավարժությունները 2023-ին կլինեն առանցքային․ Շոյգու

16:44 20.10.2021

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի «Միության վահան» համատեղ զորավարժությունները 2023-ին կդառնան առանցքային իրադարձություն։ «Մեր պաշտպանական գերատեսչությունների համատեղ գործունեության արդյունքները 2019-2021 թվականներն ամփոփվել և հաստատվել են։ Մինչև 2024 թվականը նախատեսվում է ռազմական անվտանգության ապահովման միջոցառումներ, հաստատվել է համապատասխան ծրագիրը: Այս փաստաթղթով ամրագրված ամենահավակնոտ իրադարձությունը կլինի «Union Shield» համատեղ վարժանք, որը կանցկացվի 2023 թվականին»,- ասել է Շոյգուն: Նրա […]

̰
Augustus Intelligence-ի հիմնադիրը մահացել է Գերմանիայում ուղղաթիռի վթարի հետևանքով

16:11 20.10.2021

Արհեստական ​​ինտելեկտում մասնագիտացած ամերիկյան ՏՏ ընկերության հիմնադիրներից մեկը ՝ Վուլֆգանգ Հաուպտը, մահացել է Գերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է N-tv հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին: Բացի Augustus Intelligence-ի համահիմնադրից, ուղղաթիռում եղել է ևս երկու մարդ՝ թափոնների կառավարման ընկերության ղեկավարը և նրա 18-ամյա որդին: Նրանք նույնպես մահացել են: Հաուպտի ընկերները, ինչպես […]

̰
Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:49 20.10.2021

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Եվրոպացի հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

15:45 20.10.2021

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, […]

̰
Daily Express-ը նշել է վեց երկրներ, որոնցում կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը

15:33 20.10.2021

Բրիտանական Daily Express պարբերականը կազմել է այն տարածաշրջանների ցուցակը, որտեղ առավել մեծ է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու վտանգը: Հոդվածի հեղինակ Կայշի Լանգթոնն առաջին հերթին հիշատակել  է միջուկային ծրագրի պատճառով ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր դիմակայության մասին. իրավիճակի սրման դեպքում Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, որի միջոցով արտահանվում է ամբողջ աշխարհում նավթի 30 տոկոսը: Դա սպառնում […]

̰
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ

15:26 20.10.2021

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորությամբ Հռոմում գտնվող հայկական պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար Մարթա Գրանդեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների առավել սերտ համագործակցությանն առնչվող հարցեր, հատկապես ընդգծվել Հայաստանի և Իտալիայի` […]

̰
Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգել են երկու ռազմական օբյեկտների տեղակայման մասին համաձայնագրերը

15:21 20.10.2021

Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը ստորագրել են ՌԴ տարածքում երկու ռազմական օբյեկտների տեղակայման մասին համաձայնագրերի գործողության ժամկետը երկարացնելու մասին փաստաթղթերը: «Այսօր իմ բելառուս գործընկերոջ հետ արձանագրություն ենք ստորագրել Բելառուսի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական օբյեկտների տեղակայման մասին համաձայնագրերի՝ Բարանովիչի քաղաքում հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի հանգույցի և Վիլեյկա քաղաքում ռազմածովային նավատորմի […]

̰
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստը

15:09 20.10.2021

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին, որին ներկա են եղել ազգային խորհրդարանների պատգամավորներ և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի բյուջետային և ֆինանսական շուկաների հարցերով […]

̰
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում շարունակվում են նոր կամրջի շինարարության աշխատանքները

14:47 20.10.2021

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն անունը կրող նոր կամրջի շինարարության աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Այս պահին կապալառու կազմակերպության՝ իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կատարվում են բետոնացման և ամրանավորման աշխատանքներ: Ակտիվ փուլում է գտնվում նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը, որոնք օգտագործվում […]

̰
BACK_TO_TOP