TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեն Սիմոնյանն ընդունել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցների պատվիրակությանը

19:54 18.10.2021

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու  հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին: Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները: Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների գործունեության […]

̰
Փակ հաստատություններում մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստանի օմբուդսմենն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը

19:25 18.10.2021

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի փորձը ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը։ Մարդու իրավունքների ազգային հաստատություններին տրվող անկախության ամենաբարձր «Ա» կարգավիճակն ունեցող երկու կառույցների ներկայացուցիչները համատեղ քննարկում են ունեցել փակ հաստատություններում աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են […]

̰
Միխեիլ Սաակաշվիլիի դատավարություն նշանակելու խնդրանքին դատարանը դեռ չի արձագանքել. փաստաբան

19:17 18.10.2021

Մեր երկու հայցերն էլ ստացել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և նրանք գտնվում են կողմերի հետ շփման մեջ,- այս մասին հայտարարել է նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ սա այն դեպքն է, երբ Սաակաշվիլիի դեմ օբյեկտիվ կամ ուղղակի ապացույցներ չկան: «Ցավոք, մինչ այժմ դատարանը մեզ չի արձագանքել, և մեր […]

̰
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ սահմանին փախստականների պատճառով

19:02 18.10.2021

Եվրամիությունը մտադիր է նոր սահմանափակող միջոցներ կիրառել բելառուսական իշխանությունների դեմ միգրացիոն ճգնաժամի պատճառով, ասել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն: Դիվանագետի խոսքերով ՝ նոր պատժամիջոցները «զգայուն» կլինեն Մինսկի համար: Սեպտեմբերի 2-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարգադրեց արտակարգ դրություն մտցնել Բելառուսի հետ սահմանին՝ ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի պատճառով: Նման քայլեր ձեռնարկվել […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը

18:54 18.10.2021

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը գոհունակություն […]

̰
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

18:17 18.10.2021

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում տեղի կունենա վրաց-ադրբեջանա-թուրքական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ամենամյա եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն եռակողմ համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում մարտահրավերներն ու հնարավորությունները: Հանդիպումներ կանցկացվեն նաև Թուրքիայի […]

̰
Թիվ 31 տարածքային հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվելու Գյումրիի ավագանու մանդատները

18:10 18.10.2021

Գյումրի ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 կուսակցություններ։ Իսկ քվեարկության ընթացքն, ընդհանուր առմամբ, տարածքային ընտրական հանձնաժողովում գնահատում են հանգիստ։ Ահազանգեր տեղամասերից եղել են, որոնք վերաբերել են կուտակումներին։ Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, ինչպես գրեթե բոլոր ընտրություններում, հոսանքազրկումներ են եղել տեղամասերում։ Արտահերթ խորհրդարանական […]

̰
Մերկելը միգրացիայի հետ կապված իրավիճակը համեմատել է 2015 թվականի ճգնաժամի հետ

17:54 18.10.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունում միգրացիայի հետ կապված ներկայիս իրավիճակը տարբերվում է 2015 թվականի ճգնաժամից: «Մենք կանգնած ենք միգրացիայի հետ կապված մարտահրավերի առջև: Իրավիճակն այլ է, քան 2015-ին էր, բայց միգրացիայի հարցը, ինչպես նախկինում, մնում է չլուծված: Սա այն խնդիրն է, որի առաջ մենք կանգնած ենք»,- ասել է նա: Վերջերս Լիտվան, Լատվիան […]

̰
Նոյեմբերի 1-ից ՌԴ-ն դադարեցնում է իր առաքելությունը ՆԱՏՕ-ում

17:34 18.10.2021

Ռուսաստանը նոյեմբերի 1-ից դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր առաքելության աշխատանքը և Մոսկվայում դաշինքի ռազմական առաքելության գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար կազմակերպությունն այժմ պետք է կապ հաստատի Բելգիայում Ռուսաստանի դեսպանի հետ, հավելել է նա: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր ռուսական առաքելությունը 10 հոգով կրճատելու մասին՝ «ռուս դիվանագետների թշնամական […]

̰
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

16:34 18.10.2021

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը մահացել է 85 տարեկան հասակում ՝ կորոնավիրուսի հետևանքով: Այդ մասին ասված է երկուշաբթի օրը՝ նրա ընտանիքի անդամների տարածած հայտարարության մեջ: «Գեներալ Քոլին Փաուելը՝ նախկին պետքարտուղար և Միացյալ Նահանգների շտաբի պետերի նախագահը, մահացել է այսօր առավոտյան ՝ COVID 19-ի հետևանքով առաջացած բարդություններից»,- ասված է հաղորդագրության մեջ: Փաուելը 2001-2005 թվականներին զբաղեցրել է […]

̰
44-օրյա պատերազմը պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից․ ԱԳ նախարարի տեղակալ

15:57 18.10.2021

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ․ «Մեծարգո՛ դեսպաններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Հարգելի՛ գործընկերներ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եվրոպական երկրների ղեկավարները նախաձեռնեցին Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների տարածման գործը՝ որպես Եվրոպայի խաղաղ ապագայի հիմնասյուները: Այդպես, 1949թ. մայիսի 5-ին, Լոնդոնի […]

̰
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ

15:32 18.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 11-17-ը։ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել 1900.53 մ (17.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում […]

̰
Էրդողանի կուսակցության վարկանիշն օր օրի ընկնում է

15:16 18.10.2021

Թուրքիայում գործող Metropoll հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները։ Հնչեցվել է հետևյալ հարցը. «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ լինեն և Էրդողանը կրկին թեկնածու լինի, ըստ ձեզ, նա կհաղթի՞ ընտրություններում»։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հարցվածների 44 տոկոսը տվել է «կհաղթի», իսկ 50 տոկոսը՝ […]

̰
Հայկական ԱԷԿ-ը միացված է Հայաստանի էներգահամակարգին

14:15 18.10.2021

Ս/թ հոկտեմբերի 17-ին ՊՆՎ-2021-ից հետո գործարկվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը և միացավ ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այս մասին տեղեկացնում են ՀԱԷԿ-ից: Աշխատանքներին մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների շուրջ 600 մասնագետ: «ՊՆՎ-2021-ի առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր. այն հաջողությամբ […]

̰
Պուտինը պատմել է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության մասին

14:08 18.10.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, կրում են իրապես դաշնակցային բնույթ։ Մեր պետությունների միջև հաստատվել է […]

̰
Ընթացք է տրվել ՏԻՄ կայացած ընտրություններին հանցավոր ընտրախախտումների մասին ընդհանուր 32 ահազանգի

13:51 18.10.2021

Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Ֆենիկ, Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, կայացած այս ընտրություններում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններն ընդհանուր ստացել են ընդամենը մեկ ահազանգ: Վերջինս ներկայացված է […]

̰
ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

13:25 18.10.2021

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի հետ բազմոլորտ փոխգործակցությունը՝ հավելելով, […]

̰
Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիային առաջարկվել է F-35-երի փոխարեն գնել F-16 կործանիչներ

13:14 18.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ն թուրքական կողմին առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ: Ըստ նրա՝ Վաշինգտոնի կողմից հիշյալ առաջարկը Թուրքիային արվել է նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Անկարային դուրս թողնելուց հետո: Իսկ մինչ այդ Թուրքիան ԱՄՆ-ին վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-ներ ձեռք բերելու համար, հաղորդում է Ermenihaber-ը։ «Խոսքը 1.4 […]

̰
Կարեն Անդրեասյանը ԵԽ բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը

12:54 18.10.2021

Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը հստակ դիրքորոշում կցուցաբերի Ադրբեջանի հարցում, ճնշում կգործադրի այդ երկրի նկատմամբ, որպեսզի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական այլ անձինք վերադարձվեն հայրենիք։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման […]

̰
ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

12:16 18.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել ՀՔԾ պետի տեղեկալի պաշտոնից։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ 1. Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական […]

̰
Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է ենթադրյալ հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրեական գործ

12:01 18.10.2021

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 11 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ մինչև քվեարկության օրը, 9-ը՝ քվեարկության ընթացքում: Ահազանգ-հաղորդումներից 9-ը եղել են ԶԼՄ հրապարակումներ, այդ թվում նաև դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացւոցիչների կողմից […]

̰
ՏԻՄ ընտրություններ. 6 համայնքներում կայացած քվեարկության նախնական արդյունքներն՝ ամփոփ

10:58 18.10.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 17-ին Հայաստանի 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Գորիս «Առուշ Առուշանյան» դաշինք-6 269 ձայն «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն-282 ձայն «Քաղաքացիական պայմանագիր»-3 568 ձայն: Գյումրի «Հայրաքաղաք» դաշինք –1162 ձայն «Արժանապատիվ ուղի» կուսակցություն– 388 ձայն Հայաստանի հանրապետական կուսակցություն- 1333 ձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 7785 ձայն «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն–2793 ձայն […]

̰
Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական տվյալներով՝ հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

08:13 18.10.2021

Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական տվյալներով՝ հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը: Կուսակցությունը ստացել է ձայների 42,8 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 32,8 տոկոսը, Ազատական կուսակցությունը՝ 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը: Նշենք, որ կուսակցության ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը:    

̰
«Առուշ Առուշանյան» դաշինքը, նախնական տվյալներով, հաղթել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում

01:16 18.10.2021

Նախնական տվյալներով՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում։ «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 3590 ընտրող: Հայ ազգային կոնգրեսի օգտին քվեարկել է 243 բնակիչ։  

̰
Տաթևում 1281 ձայնով առաջատար է ՔՊ-ն

00:38 18.10.2021

Տաթևում 1281 ձայնով առաջատար է ՔՊ-ն։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Հիշեցնենք, որ Տեղ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթել է ՔՊ-ն։ Դիլիջանում ևս հաշվարկն ավարտվել է։ 57% ձայնով հաղթել է ՔՊ-ն։

̰
Տեղ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթել է ՔՊ-ն

00:11 18.10.2021

Տեղ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթեց ՔՊ-ն։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Տեղեցիներ ջան, սյունեցիներ ջան, շնորհակալ ենք վստահության համար»,- գրել է պատգամավորը։

̰
Հայտնի են Գյումրիում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

00:01 18.10.2021

Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքները։ Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր բացվել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Ընտրությանը մասնակցել է 26․417 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։ Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ 1․ «Հայրաքաղաք» դաշինք 1162 […]

̰
Դիլիջանում հաշվարկն ավարտվեց․ 57% ձայնով հաղթեց ՔՊ-ն

23:52 17.10.2021

Դիլիջանում հաշվարկն ավարտվեց․ 57% ձայնով հաղթեց ՔՊ-ն։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Շնորհակալ ենք դիլիջանցիներից վստահության համար»,- գրել է Ալեքսանյանը։

̰
Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 77 տեղամասերից

23:10 17.10.2021

Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքները 77 ընտրատեղամասերից։ Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր բացվել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Ընտրությանը մասնակցել է 26․417 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։ Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ 77 տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ 1․ «Հայրաքաղաք» […]

̰
ՏԻՄ ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը

22:15 17.10.2021

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին, նախնական, էլեկտրոնային տարբերակով ստացված տվյալներով, մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55 410-ը կամ 33.23 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

̰
BACK_TO_TOP