21:45 19.10.2021
Վրաստանի Առողջապահության նախարարության կողմից կազմավորված բժիշկների խումբը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկելու համար խորհուրդ է տվել նրան հիվանդանոց տեղափոխել կանխարգելիչ նպատակներով: Այս մասին լրագրողներին հայտնել է բժիշկներից Զուրաբ Պագավան։ «Կանխարգելման նպատակով, քանի որ կա առողջության վատթարացման մեծ հավանականություն, և ապահովագրված լինելու համար մենք հանձնարարական ենք տվել նրան (Սաակաշվիլիին) հոսպիտալացնելու վերաբերյալ», – ասել է […]
20:54 19.10.2021
Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը հանդիպում են ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի հետ: Փոխադարձ ողջույններից հետո կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում: Առաջնահերթ է համարվել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների […]
20:31 19.10.2021
Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին հրապարակել է իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից: «Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]
19:59 19.10.2021
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել վրաց-թուրք-ադրբեջանական խորհրդարանների արտաքին հարաբերությունների կոմիտեների վեցերորդ ամենամյա նիստը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն դիմել է պատվիրակության անդամներին և անդրադարձել է տարածաշրջանում ընթացող գործընթացներին, անվտանգության մարտահրավերներին և դրանց լուծման գործընթացում երեք երկրների դերին: Այս առումով նա հատուկ ուշադրություն […]
19:55 19.10.2021
Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդված է հրապարակել, որում քննվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Վերլուծականում ընդգծվել է, որ Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և «լողում է ալիքների դեմ» այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պայքարում են […]
19:34 19.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Ողջունելով ԵԽ պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության ոլորտում մեր կարևոր գործընկերներից […]
19:06 19.10.2021
Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են պաշտոնական Բաքվի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ նշելով, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է: Հանդիպմանը […]
18:40 19.10.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը: Այս հոդվածը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ՄԻԵԴ-ն այս որոշմամբ բավարարել է Վեդաթ Շորլիի դիմումը, որը 2017թ. Facebook-ում տարածած լուսանկարի և ծաղրանկարի պատճառով դատապարտվել էր 11 ամիս 20 օրվա պայմանական […]
18:33 19.10.2021
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքներին: Օրակարգում ընդգրկված եղել է 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակման նպատակով օրակարգից հանվել է: «Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հայկական կողմը […]
18:07 19.10.2021
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: «Ես եկել եմ Կիև: Ես այստեղ եմ ՝ վերահաստատելու մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներին: Մենք նաև մեր հանձնառությունն ենք հայտնում զարգացնելու Ուկրաինայի կարողությունները՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ գրել է Օսթինը Twitter-ում: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, […]
17:54 19.10.2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ասել է, որ համաձայն է նրա հետ, որ «հնգյակը» իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը, բայց չի էլ պնդում, որ դա անում է: «Նախագահ Էրդողանի պերճախոսությունը հայտնի է: Նա ազատորեն խոսում է տարբեր թեմաներով: Ես համաձայն եմ նրա […]
15:59 19.10.2021
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին: Հայկ Կոնջորյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերը, դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Խմբակցության ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցին: […]
15:52 19.10.2021
Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի «Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի» գրասենյակի ղեկավար Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը ողջունել է ռուս պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը «Ռուս-հայկական» միջտարածաշրջանային 8-րդ ֆորումին՝ այն դիտելով որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևոր միջոցառում: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման լայն օրակարգ: […]
15:44 19.10.2021
Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները հանգեցրին երկկողմ հարաբերություններում իրավիճակի անշրջելի ամրապնդմանը դե ֆակտո վիճակից դե յուրե: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի դեմ Մոսկվայի պատասխան քայլերը: «Ընդհանրապես, եթե խոսենք այս իրավիճակի մասին, ապա, ըստ էության, դե ֆակտո իրերի դրությունը պարզապես ձևակերպվում է դե յուրե: Հավանաբար, այսպես […]
15:34 19.10.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է 10 երկրների դեսպաններին, որոնք կոչ էին արել ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալային: Այս մասին հայտնում է hurriyetdailynews– ը: Նշվում է, որ Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցիչներին հրավիրել են այն բանից հետո, երբ Քավալային ազատ արձակելու կոչերը տեղադրվել են […]
15:28 19.10.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Սոնա Ղազարյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի […]
14:50 19.10.2021
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներ։ Առաջին կանգառն Անգոլան էր: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Էրդողանը ելույթ է ունեցել Անգոլայի խորհրդարանում՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, համագործակցության ներուժին, այդ թվում նաև ժողովրդավարության և տնտեսության զարգացման հարցում: Էրդողանը խոսել է նաև միջազգային կարգերի թուրքական կոնցեպտի մասին՝ կրկնելով, որ «աշխարհը 5-ից մեծ է»՝ […]
14:00 19.10.2021
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ընդգծեց՝ որպեսզի խոսենք սահմանների մասին, նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, և ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը […]
12:59 19.10.2021
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ […]
12:21 19.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 19-ը` ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 7 դիմում է ստացել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը (նստավայրը՝ ք.Գորիս): Նշված դիմումներով […]
12:04 19.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը․ « Հարգելի՛ բարեկամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ողջունել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Ուրախ ենք հյուրընկալել Ռուսաստանից ժամանած մեր բոլոր հյուրերին: Միջտարածաշրջանային համաժողովները ունեն արդեն տաս տարվա պատմություն: Դրանք դարձել են մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում […]
08:17 19.10.2021
Հանրահավաք է տեղի ունեցել Թուրքիայի Արդարադատության պալատի դիմաց՝ թուրք իրավապաշտպան Օսման Կավալայի դեմ նոր դատավարության հետ կապված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Տասը երկրների դեսպանատներ կոչ են արել Թուրքիային ազատ արձակել Կավալային: Կոչով հանդես են եկել Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանատները։ «Իրավապաշտպանի ձերբակալությունից չորս տարի է անցել, և […]
22:45 18.10.2021
ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ փակման մասին, սակայն դեռևս պաշտոնական ծանուցումներ չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից։ «Մենք ի գիտություն ընդունեցինք ԶԼՄ-ներին նախարար Լավրովի հայտարարությունները, սակայն դեռ չենք ստացել բարձրացված հարցերի վերաբերյալ պաշտոնական ծանուցումներ», – ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Բելգիայում Ռուսաստանի դեսպանատունը, որին, ըստ ՌԴ […]
21:46 18.10.2021
Սիմֆերոպոլում կլինիկական մաշկավեներոլոգիական դիսպանսերում հիվանդի վրա է ընկել առաստաղի մի մասը։ Այս մասին, հղում անելով նախագահի մամլո ծառայությանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Տուժածի դստեր խոսքով ՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Հաշմանդամություն ունեցող կինը կապտուկներ և քերծվածքներ է ստացել, ինչի պատճառով նրան տեղափոխել են այլ հիվանդանոց:
21:14 18.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 3՝ Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան կենտրոնների մասնագետներն այսօր ոստիկանության հետ համատեղ, բազմապատկված ուժերով, խստացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 478 տնտեսավարողների մոտ, հայտնաբերվել՝ 47 խախտում, նշանակվել՝ 2 տուգանք, այդ թվում՝ հանրային տրանսպորտ՝ 260 ստուգայց, 9 […]
21:04 18.10.2021
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ: Ինչպես փոխանցում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին: Լսումներին կարող եք հետեւել Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ:
20:15 18.10.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում, արագ արձագանքում ու բացահայտում, ինչպես և աչալուրջ հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային […]
19:59 18.10.2021
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի, վերջինիս դրույթների իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը, քննարկվել հայեցակարգի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի միջոցառումները: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նիստի մասնակիցներին հանձնարարականներ է տվել բարեփոխումների հայեցակարգի […]