Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյան

12:09 21.10.2021

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց մի հայտարարությամբ, որը վերաբերում էր ուսուցիչների ատեստավորմանը: Նա նշեց, որ այս օրերին ընթանում է կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը «շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում»:

«Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է, այսինքն՝ ուսուցիչներն իրենք են ընտրում՝ ատեստավորվել, թե ոչ, վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ, սրա արդյունքում նրանց աշխատավարձերը՝ կախված հավաքած միավորներից, նոյեմբերից կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե որոշ ժամանակ բաց կթողնեն կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում, առարկաների ցանկը կընդայլնեն, բոլոր առարկաներով կամավոր ատեստավորում կիրականացնեն, ովքեր չեն հասցրել այս փուլում, կարող են անցնել հաջորդ փուլում:

Հաջորդ փուլով արդեն ատեստավորված ուսուցիչների համար իրականացվի երկրորդ ատեստավորումն՝ ավելի բարձր չափանիշներով:

«Այսինքն՝ այն ուսուցիչները, որոնք մի անգամ իրենց աշխատավարձն իրենց գիտելիքով կարողացել են բարձրացնել, հնարավորություն կունենան ևս մեկ անգամ կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել իրենց աշխատվարձը: Այն ուսուցիչները, որոնք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել ու աշխատանք փորձել գտնել այլ ոլորտում, որովհետև կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը դպրոցներում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս գործընթացը կլինի բացարձակ կամավոր, և շղթան փակելը ամբողջությամբ կտևի երեք-չորս տարի:

Վարչապետի հավաստիացմամբ՝ պետք է ապահովեն, որ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները նաև կարողանան իրենց գիտելիքները փոխանցել հեռավոր գյուղերի աշակերտներին:

ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանն էլ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 26-ին վերջին ատեստավորումն է եղել, դիմել է 1372 ուսուցիչ, որոնցից ատեստավորման գործընթացին մասնակցել է 996-ը:

«468 ուսուցիչ կստանա 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար», – նշեց նախարարը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ ընդամենը կարճ ժամանակ առաջ ԱԱԾ-ի կողմից մի դեպք էր բացահայտվել, որ գնահատման կենտրոնի աշխատակիցը գումարի դիմաց թեստեր էր տրամադրել:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե գործընթացին, անհրաժեշտության դեպքում, դատախազությունն էլ կներգրավվի, որպեսզի նման երևույթները բացառվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

19:41 26.06.2025

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

BACK_TO_TOP