18:51 17.10.2021
Հոկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Շահլա Ամուրիի հրավերով այց կատարեց ԻԻՀ Խուզեսթան նահանգ։ Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնի և դասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվեցին կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին փոխայցելությունների կազմակերպման մասին։ ՀՀ […]
16:29 17.10.2021
Թուրքիան 1,4 միլիարդ դոլար է վճարել F-35 ինքնաթիռների ձեռք բերման համար։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է օդանավակայանում աֆրիկյան երեք երկրներ՝ Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից առաջ: Նա նշել է, որ թուրքական կողմը բանակցություններ է վարում այդ միջոցների վերադարձի վերաբերյալ։ «Ամերիկյան կողմը մեզ առաջարկեց այդ վճարման փոխարեն ստանալ F-16 կործանիչներ: Այս […]
15:54 17.10.2021
Առայժմ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու զրույցի հատուկ հեռանկարներ չկան՝ կապված ուկրաինական իշխանությունների գործողությունների հետ. Կիևը չի կատարում Դոնբասի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները և ընդունում է օրինագիծ այսպես կոչված անցումային շրջանում, որը դե ֆակտո նշանակում է հրաժարվել համաձայնություններից, РИА Новости – ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Առայժմ […]
14:09 17.10.2021
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում վերջերս նշանակված Խավիեր Կոլոմինան հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կովկաս: Ինչպես թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կոլոմինան, նա կլինի Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում՝ «ճանապարհ հարթելու Կովկասում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հետագա ամրապնդման համար»: «Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ շաբաթ Կովկաս կատարած իմ առաջին այցին», — գրել է նա: […]
13:01 17.10.2021
Վաշինգտոնը դատապարտում է Ղրիմում մարդահամարի անցկացումը: Այդ մասին ասված է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում: «Միացյալ Նահանգները դատապարտում է օկուպացված Ղրիմում Ռուսաստանի բնակչության հաշվառումը ՝ որպես Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու հերթական փորձ», – ասված է գրառման մեջ: Ավելի վաղ ԵՄ -ն էր դատապարտել թերակղզում մարդահամարի անցկացումը: Իր հերթին, Ղրիմի խորհրդարանի […]
10:51 17.10.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Ըստ ահազանգերի՝ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ […]
22:22 16.10.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավար Բիլ Քլինթոնի հետ պարբերաբար կապի մեջ են, նրա մոտ ամեն ինչ կարգին է, և «աչքով չտալու» համար նա թխկթխկացրել է փայտին: «Ես գիտեմ, որ դուք հարցեր ունենք Բիլ Քլինթոնին ուղղված: Մենք հաճախ ենք խոսում հեռախոսով: Աստծո կամքով, կարծես թե, նրա մոտ ամեն ինչ լավ […]
21:09 16.10.2021
ԱՄՆ-ն հետաքննում է, այսպես կոչված, Հավանայի համախտանիշի հնարավոր դեպքերը, որոնք նկատվել են Կոլումբիայում ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին հայտնել է տեղական el Tiempo պարբերականը։ Ինչպես ավելի վաղ գրել էր Wall Street Journal թերթը, անբացատրելի ազդեցությունից տուժել է առնվազն հինգ ամերիկյան ընտանիք, որոնք կապված են երկրի մայրաքաղաք Բոգոտայում դեսպանատան հետ: ԱՄՆ-ի հետաքննությունն անցկացվում է Բոգոտայի հյուսիսում, հայտնել […]
19:58 16.10.2021
Այսօր Գյումրիի ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական գույք է տրամադրել տեղամասերին։ Քվեաթերթիկներ, ծրարներ, կնիքներ, քվեախցիկներ ու տուփեր, այս ամենը տեղամասային կենտրոններում այսօր են տեղադրվել՝ համաձայն գործող կարգի։ Իսկ վաղն առավոտյան ժամը 8-ից կմեկնարկի քվեարկությունը։ ՏԻՄ ընտրությունները համակարգում է միայն մեկ տարածքային ընտրական հանձնաժողով, տեղամասերի թիվն էլ բավական մեծ է՝ 82-ը։ Յուրաքանչյուր […]
19:23 16.10.2021
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին վստահություն հայտնելով Պակիստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ և կարևորելով երկու հարևանների միջև շփման ընդհանոր եզրերի առկայությունը, ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական համագործակցության ընդլայնումից բացի, երկու երկրները պայմանավորվել են ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Պակիստան կատարած իր երկրորդ պաշտոնական այցի ավարտին, որը տևել է չորս […]
18:24 16.10.2021
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ 20 քաղաքներում և 42 մեծամասնական շրջաններում: Այս մասին շաբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԸՀ ներկայացուցիչ Նատիա Իոսելիանին: «Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 20 քաղաքներում և գյուղական համայնքներում, ինչպես նաև տեղական մեծամասնական 42 ընտրատարածքներում»,- ասել է Իոսելիանին: Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա Վրաստանի հինգ խոշոր […]
18:15 16.10.2021
Կիսով չափ ձնոտ սարեր, փոփոխվող եղանակ, խորդուբորդ, բայց հաղթահարելի բարձունք․ Հանրապետության հյուսիս- արևելյան դիրքերից մեկում լինելու համար շուրջ 2 ժամ պահանջվեց։ Shantnews-ի նկարահանող խումբը եղել է Հանրապետության հյուսիս-արևելյան, արևելյան դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնողների հետ։ Առջևում ձմեռ է․ դիրքերում դրա գինը լավ գիտեն։ Հրաչիկը սառած ձեռքերով, երկար փայտերն է կացնով կոտրում, որ ընկերներն էլ հավաքեն […]
18:03 16.10.2021
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրել է իր պահանջները եւ պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
17:43 16.10.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգալի ներդրում է ունեցել Սիրիայում ճգնաժամի լուծման գործում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, շաբաթ օրը Ստամբուլում, Huber նստավայրում Մերկելի հետ բանակցություններից հետո: Նա հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Անգելա Մերկելի՝ Թուրքիայի հետ համագործակցության հաջող ընթացքը: «Թուրքիան նպատակ ունի Գերմանիայի հետ առևտուրը հասցնել տարեկան մինչև 50 միլիարդ […]
17:29 16.10.2021
Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն ավարտված է, այսօր լռության օր է։ Հիշեցնենք, Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք։ Դրանք են՝ 1․ «Հայրաքաղաք» դաշինք 2․« Արժանապատիվ ուղի» կուսակցություն 3․ Հայաստանի հանրապետական կուսակցություն 4․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 5․«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 6․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն 7․« Գյումրին կռնա» դաշինք 8․« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն 9․« […]
17:21 16.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի քանի հարյուր հակառակորդներ բողոքի ակցիա են անցկացնում Ռուսթավի քաղաքի բանտի մոտ, որտեղ իր պատիժն է կրում երկրի նախկին առաջնորդը: Հաղորդում է TACC-ը։ Քրեակատարողական հիմնարկի մոտ մեքենաների երթևեկությունն արգելափակված է: Տեղում են ոստիկանության ուժեղացված ջոկատները: Ցուցարարները հայտարարել են, որ դեմ են Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջներին: Հիշեցնենք, նախկին նախագահՄիխեիլ […]
17:15 16.10.2021
Գերմանիան և Թուրքիան կարծիքներ են փոխանակել «Թալիբան» արմատական շարժման հետ իրենց պատվիրակությունների բանակցությունների վերաբերյալ և համաձայնել են այդ ուղղությամբ շարունակել ջանքերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, շաբաթ օրը Ստամբուլում, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում: Ի դեպ, սա Մերկելի հրաժեշտի այցն էր Թուրքիա կանցլերի պաշտոնում: «Մենք, իհարկե, քննարկեցինք Աֆղանստանի իրավիճակը: […]
23:45 15.10.2021
Թուրքիան ուրբաթ օրվանից իրավունք է ստացել ազատ առևտրի ռեժիմով արտահանել թուրքական հումքից Վրաստանում արտադրված արտադրանքը։ «Մասնավորապես, դա վերաբերելու է տեքստիլի, կահույքի, շինանյութերի, պլաստմասսայի, պողպատի, թղթի, ստվարաթղթի և այլ արտադրանքների։ Բացի այդ, նման համաձայնագիրը կխրախուսի ներդրումները Թուրքիայից, կնպաստի համատեղ ընկերությունների ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը», – էկոնոմիկայի նախարար Նատիա Թուրնավայի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։ Դրա […]
22:22 15.10.2021
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն «ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»: Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ […]
21:45 15.10.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորապես ցնցված է իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեւիդ Ամեսի սպանությունից: BBC հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում կառավարության ղեկավարը զոհվածին անվանել է «ժողովրդի օրինակելի ծառա» և բրիտանական քաղաքականության մեջ ամենասիրելի ու բարի մարդկանցից մեկը: «Կարծում եմ, որ բոլորիս համար դա ծանր հարված էր։ Մեր մտքերն այժմ նրա մտերիմների, կնոջ […]
20:52 15.10.2021
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հանրահավաքներ կանցկացվեն երկրի մեծ քաղաքներում, իսկ կուսակցության գործողությունների ծրագիրը կհրապարակվի շուտով: Հաղորդում է Aliq Media-ն։ Բեժաշվիլին նշել է, որ իրենց ծրագրի հիմնական մասերից մեկը կլինի Սաակաշվիլիի ազատ արձակումը, և նրանք կշարունակեն ճնշում գործադրել ինչպես […]
20:28 15.10.2021
Նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում նա անդրադարձել է ղարաբաղյան կարգավորմանն ու Ռուսաստանի դերակատարությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:21 15.10.2021
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողության է պատրաստվում: Գրում է Ermenihaber. am-ը։ Բրիտանական գործակալությունը տեղեկությունը փոխանցել է՝ հղում անելով 2 թուրք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերին: Թուրք պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվել, հայտնել են, որ եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում հաջողություն չգրանցվի, ապա Թուրքիան Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական […]
19:55 15.10.2021
Ուկրաինացի պատգամավոր Լիզա Յասկոն բանտում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ցավոք, կարող եմ ասել, որ շատ էի նյարդայնանում նրա առողջության համար, քանի որ նրա հացադուլի 15-16-րդ օրն է: Նա շատ […]
17:00 15.10.2021
ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նոր նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում: Հոկտեմբերի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ – գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ամփոփելով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ տարվա հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում»,- ասել […]
16:57 15.10.2021
Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան […]
16:49 15.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին, որին մասնակցել են նաև ԱՊՀ երկրների առաջնորդները: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իր ելույթում, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ Անկախ պետությունների համագործակցության այս հոբելյանական տարում նախագահությունն […]
16:30 15.10.2021
2021թ. հոկտեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունեց Վրաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին և առկա խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
16:08 15.10.2021
Հոկտեմբերի 16-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այց է կատարելու Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունը՝ նշելով, որ Գերմանիայի կանցլերը Թուրքիա է ժամանելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում վերանայելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները և քննարկելու են համագործակցությունն ընդլայնելու համար իրականացվելիք քայլերը: Հանդիպման […]