16:00 15.10.2021
Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում զինադադարի ռեժիմի երաշխավորն են: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս զինադադարի ձեռք բերված ռեժիմի երաշխավոր: Մեր աջակցությամբ իրականացվում է նաև մարդասիրական բեռների առաքում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում, ցանկանում եմ ձեր […]
15:22 15.10.2021
Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըղի օդանավակայանը, թռիչքուղու սպասարկման աշխատանքների հետ կապված՝ 45 օր ժամկետով փակվել է։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ)։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 28-ն ընկած շրջանում օդային ճանապարհով Էլազըղ հասնել ցանկացողները սպասարկվելու են Մալաթիայի և Բինգյոլի օդանավակայաններում։
15:16 15.10.2021
«Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, մանրամասնելով, որ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերը, ինչպես նաև՝ էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության (Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան) իրականացման հնարավորություններին։ «Ի թիվս […]
14:55 15.10.2021
Ղարաբաղյան պատերազմի դադարեցմանն ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների վերադարձին, ամբողջությամբ չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր ռազմագերիներին, գերիներին և այլ պահվող անձանց: «Սա զուտ հումանիտար հարց է, և մենք հույս […]
14:31 15.10.2021
Հոկտեմբերի 15-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ, տեղեկացնում են ԱԳՆ-ից։ Հայաստանի ու Բելառուսի ԱԳ նախարարները մանրամասն անդրադարձել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին` ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում։ Հարաբերությունների հետագա զարգացման առումով […]
13:40 15.10.2021
Նոյեմբերի 15-ից Կուբա ժամանող զբոսաշրջիկների համար անհրաժեշտ չէ ՊՇՌ թեստ ներկայացնել․ պատվաստման վկայականը բավական կլինի, քանի որ այդ պահին երկրի բնակչության 90%-ը պատվաստված կլինի, ասել է Կուբայի առաջնորդ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը: «Նոյեմբերի 15-ից, երբ Կուբայի բնակչության ավելի քան 90%-ը պատվաստվելու է, մեր սահմաններն աստիճանաբար կբացվեն, և ժամանող ուղևորների սանիտարահիգիենիկ արձանագրությունները կմեղմացվեն: Ուղևորներից չի պահանջվի ներկայացնել […]
13:31 15.10.2021
Հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի Ղանդահար քաղաքի շիաների մզկիթի մոտ։ Այս մասին հայտնել է տեղական Asvaka գործակալությունը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունը կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը։ Ինչպես հաղորդել է տեղական TOLOnews հեռուստաալիքը, միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նրա տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Իմամբարգահ թաղամասում։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
11:17 15.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի […]
20:18 14.10.2021
Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների […]
19:23 14.10.2021
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն է ներկայացվել մեջլիսի 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագիծը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Նախագահականի կողմից ներկայացված օրինագծով պահանջվում է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը:
19:05 14.10.2021
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույց է անցկացվում։ Հաղորդում է Aliq Media-ն: Տվյալ հատվածում երթևեկությունն արգելափակված է։ Տեղում են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները: Տարածքում են գտնվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, նկատվում է նաև ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների տեղաշարժ։ Ավտոբուսներով տարածք են բերվել նաև […]
18:41 14.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով: Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ […]
18:28 14.10.2021
Դաղստանի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) պատգամավորներն այսօր հանրապետության ղեկավար են ընտրել Սերգեյ Մելիքովին, որը տարածաշրջանը ղեկավարում է 2020 թվականի հոկտեմբերից, հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը խորհրդարանի նիստից: Մելիքովի օգտին քվեարկել է Ժողովրդական ժողովի 90 պատգամավորներից 82-ը: Ըստ տարածաշրջանային օրենսդրության՝ Դաղստանի ղեկավարին ընտրում են խորհրդարանի պատգամավորները` պետության ղեկավարի կողմից առաջադրված թեկնածուներից` Պետական դումայում և հանրապետության ժողովրդական ժողովում ներկայացված […]
16:30 14.10.2021
Լիբանանի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը արտահերթ նիստ է անցկացրել հանրահավաքի ժամանակ Արևմտյան Բեյրութի մի քանի շրջանում հնչած կրակոցների առիթով: Ներքին գործերի նախարարության ղեկավար Բասսամ Մավլավին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է մայրաքաղաքում օրենքի և կարգուկանոնի հաստատմանն ուղղված միջոցառումների մասին: «Մենք կոչ ենք անում պահպանել խաղաղությունը և կանխել քաղաքացիական բախումները»,- ասել է նա: Նախարարն ընդունել է, […]
15:53 14.10.2021
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը, պայմաններն և դրույթները հստակեցնելու ու պարզեցնելու նպատակով: Նախատեսվում է նաև ընդլայնել ծրագրերի շահառուների շրջանակը: Ծրագրերը մեկնարկել են 2020 թ. հուլիսի 1-ին։ Մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան […]
15:52 14.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում հայտարարել է միության ներսում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման կարևորության մասին: Նա կարևորել է ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանության հարցը երրորդ կողմի ճնշումների հետևանքով առաջացած բացասական ազդեցության դեպքում: Փաշինյանը նշել է ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի […]
15:51 14.10.2021
Կառավարությունը փոփոխություն է կատարել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգում, համաձայն որի, այն մարզիկը ով տարկետված է զինվորական ծառայությունից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն մինչև վերջինիս 26 տարին լրանալը և ով տվյալ տարկետման ժամանակահատվածում կունենա կարգով սահմանված նոր նվաճումներ և հետևաբար ձեռք կբերի զինվորական ծառայությունից ազատման բացառիկ իրավունք՝ իր […]
15:42 14.10.2021
Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկում իրականացված կադրային վերադասավորումները։ Բաբաջանը Թուրքիայի 58-րդ և 59-րդ կառավարություններում զբաղեցրել է արտգործնախարարի ու պետնախարարի պաշտոնները։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Twitter-ի իր միկրոբլոգում Բաբաջանը գրել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկն անկախ կառույց է և չպետք է խաղալիք […]
15:39 14.10.2021
Բեյրութի Թայունի շրջանում, որտեղ հատուկ գործողություն է ընթանում, պայթյուն է որոտացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Նրա խոսքերով՝ բանակը կրակում է մի շենքի վրա, որտեղ ենթադրաբար գրոհայիններ կարող են ապաստանել: Նախնական տվյալներով՝ զինվորականները ձեռքի նռնակ են նետել այնտեղ: Շիա կուսակցությունների կողմնակիցները հինգշաբթի առավոտյան սկսել են հավաքվել Թայունիում՝ պահանջելով հեռացնել 2020 թվականի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […]
15:33 14.10.2021
Լիբանանի նախագահ Միշել Աունը և վարչապետ Նաջիբ Միքաթին խորհրդակցություններ են անցկացնում Պաշտպանության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է լիբանանյան MTV հեռուստաալիքը: Մայրաքաղաքում անկարգություններ են, հնչում են կրակոցներ: Առնվազն 6 մարդ է զոհվել: Ցուցարարները հարձակվել են հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա և դաժանաբար ծեծել լրագրողին:
15:25 14.10.2021
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են մարտերում։ «Խորապես ցավակցում եմ զոհված զինվորների հարազատներին։ Ֆրանսիան աջակցում է կողմերի ջանքերին՝ երաշխավորելու տարածաշրջանում բնակչության անվտանգությունը»,- Twitter-ում գրել է նա։ A Yerablur,pour rendre hommage aux étudiants de @ufarofficial et […]
15:12 14.10.2021
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Թայունի շրջանում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, հայտնում է Al-Mayadeen-ը: «Բժշկական աղբյուրների համաձայն` Թայունի շրջանում հրաձգության զոհերի թիվը հասել է վեցի, ավելի քան 60-ը վիրավորվել են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Լիբանանյան բանակը հայտարարել է, որ փնտրում է նրանց, ովքեր կրակել են ցուցարարների վրա: […]
15:09 14.10.2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային պաշտպանության համալսարանի 2021-2022թթ. ուստարվա բացման արարողության ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է հարակից տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի քաղաքականությանը և հնարավոր քայլերին: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Աքարը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈՒ-ի հնարավոր ռազմական գործողության մասին, ընդգծել է, որ երբ ժամանակը գա պաշտպանելու Թուրքիայի իրավունքները և շահերը, դրանց տեր կանգնելու համար կանեն […]
15:03 14.10.2021
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով շտապօգնության խումբը 20-ամյա երիտասարդի է տեղափոխել հիվանդանոց։ Բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումը, նաև՝ երբ և որտեղից է քաղաքացին բուժօգնության տեղափոխվել։ Նրան դանակահարել էին Շերամի փողոցի շենքերից մեկի բակում։ Իսկ թե ով էր պատճառել մարմնական վնասվածքը, […]
14:59 14.10.2021
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, միջոցառման ընթացքում, որն անց է կացվել նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ կառույցի հետագա զարգացման համատեքստում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի […]
14:45 14.10.2021
Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, այնպես էլ ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների անշեղորեն պահպանման օգտին: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը՝ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Խոսելով տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և […]
14:41 14.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (CEEPS) ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնին, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ […]