Ընթացք է տրվել ՏԻՄ կայացած ընտրություններին հանցավոր ընտրախախտումների մասին ընդհանուր 32 ահազանգի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Ընթացք է տրվել ՏԻՄ կայացած ընտրություններին հանցավոր ընտրախախտումների մասին ընդհանուր 32 ահազանգի

13:51 18.10.2021

Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Ֆենիկ, Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, կայացած այս ընտրություններում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններն ընդհանուր ստացել են ընդամենը մեկ ահազանգ: Վերջինս ներկայացված է եղել ԶԼՄ հրապարակմամբ և վերաբերել է Դիլիջանի ավագանու ընտրությունների քվեարկության օրն առերևույթ այլ անձի փոխարեն քվեարկելուն և ընտրատեղամասի մոտ անձանց կուտակումներին:

Տավուշի մարզի դատախազության կողմից այդ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ կատարելու:
Այսպիսով՝ ընդհանուր պատկերը հետևյալն է:

Հոկտեմբերի 17-ին հանրապետության 6 մարզերի 9 համայնքներում, այդ թվում՝ Գյումրի, Գորիս, Մեղրի և Դիլիջան քաղաքներում կայացած ՏԻՄ ընտրություններում, քվեարկության ավարտի դրությամբ, ստացվել է ենթադրյալ ընտրական հանցագործությունների մասին 32 ահազանգ, որոնց ճնշող մեծամասնությունը ԶԼՄ հրապարակումներ են: Դատախազության կողմից ապահովվել է, որպեսզի դրանցով բոլորով իրականացվի համապատասխան իրավական գործընթաց:

Մասնավորապես՝ ընտրակաշառք տալու, ստանալու հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ, 5 դեպքի առթիվ, որոնցից 1-ը վերաբերում է առերևույթ ծեծին, 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, նախապատրաստվում են նյութեր:

Իսկ 26 ահազանգերի կապակցությամբ նախաձեռնվել են ստուգողական գործողություններ, ստացված հաղորդումներում ու հատկապես ԶԼՄ հրապարակումներում նշվող հանգամանքները ստուգելու, ըստ այդմ՝ քրեական վարույթի հարուցման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով: Վերջիններիցս երկուսի պարագայում իրականացված ստուգումներով հանցավոր արարքների կատարման վերաբերյալ տվյալները արդեն իսկ չեն հաստատվել և թողնվել են անհետևանք:

Ինչպես և նախորդ, համապետական ընտրություններին, ՀՀ դատախազությունը հետևողական է իր տեսադաշտում հայտնված բոլոր դեպքերով համապատասխան ընթացք ապահովելու հարցում:
Դրանց արդյունքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Հ.Գ. ՀՀ դատախազությունն ավելի վաղ պաշտոնական հաղորդագրություններով ներկայացրել է Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Տաթև, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքների ընտրությունների մասին տվյալները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

13:48 05.07.2025

40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:34 05.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...

BACK_TO_TOP