TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիզաների տրամադրման հետ կապված կարևոր նորություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական ծառայությունից

16:04 13.10.2021

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ Հյուպատոսական ծառայությունը դեռևս չի կարող վերսկսել վիզաների տրամադրման բնականոն ծառայությունները, սակայն 2021թ․ հոկտեմբերի 1-ից վիզայի ժամկետը լրանալու դեպքում նոր վիզայի համար դիմողները որոշակի պայմանների համապատասխանելու դեպքում կարող են վիզա ստանալ առանց հարցազրույցի ներկայանալու։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Իրանը երբեք թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ․ Իրանի գլխավոր դատախազը՝ Փաշինյանին

15:55 13.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: Ողջունելով պարոն Մոնթազերիին Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԻԻՀ հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: Իհարկե, Հայաստանը […]

̰
Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից

15:43 13.10.2021

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արտաշես Թումանյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արտաշես Թումանյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի […]

̰
«Թուրքիային չեք կարող անտեսել»․ Անգելա Մերկել

15:24 13.10.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երուսաղեմ կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողի՝ Թուրքիայի վերաբերյալ հարցին։ Մերկելը նշել է, որ Թուրքիան անօրինական միգրացիայի դեմ պայքարում Եվրոպական միության (ԵՄ) համար կենտրոնական դեր է խաղում։ «Թուրքիային չեք կարող անտեսել։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեպի ԵՄ անօրինական միգրացիայի դեմ պայքարում կենտրոնական դեր է խաղում։ Եթե անգամ հիմնական հարցերում դիրքորոշումները տարբեր են, […]

̰
Հուսամ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնություն. Միրզոյանը՝  Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ

15:04 13.10.2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը՝ Միրզոյանը հայտնեց, որ իրանական կողմի հետ նախորդ օրը քննարկել այս հարցը: Այս ծրագրի, համաձայնագրի առումով իրադարձությունները, նախարարի խոսքով, բավականանին դինամիկ են զարգանում: «Անշուշտ, ինչպես իմ և պարոն Ջայշանկարի ողջույնի խոսքից երևում էր՝ […]

̰
Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատում է ԼՂ հարցով տևական համաձայնագրի ուղղությամբ

14:47 13.10.2021

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ աշխատում ենք, որ առաջ մղենք ԼՂ վերաբերյալ ավելի […]

̰
Դավութօղլուն խոսել է Էրդողանի բանակցային պարտության մասին

14:40 13.10.2021

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ներկայիս ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց է տվել թուրքական Halk TV հեռուստաալիքին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ըստ հարցազրույցում նրա առաջ քաշած թեզի՝ Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին։ «Եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, եթե Սիրիայում խնդիր կա, նշանակում […]

̰
Ֆրանսիական փորձը Հայաստանի առողջապահական բարեփոխումների համատեքստում

14:05 13.10.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի «Assistance publique – Hôpitaux de Paris» (AP-HP) պատվիրակությանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների միջև գործակցության հեռանկարները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի […]

̰
ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

12:59 13.10.2021

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած  Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է նախարարների հանդիպումն ընդլայնված կազմով: Ապա, համատեղ մամուլի ասուլիսում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը պետք է ջանքեր գործադրեն պաշտպանական ոլորտում […]

̰
Հնդկաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

12:24 13.10.2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Փաշինյանն արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը

10:54 13.10.2021

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: «Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը և իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար», – Twitter- ում գրել է Փաշինյանը: Сегодня встретился с президентом РФ Владимиром Путиным. Встреча была весьма продуктивной. Обсудили как двустороннюю повестку, так […]

̰
Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

10:46 13.10.2021

Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի նախարարների հանդիպումն ընդլայնված կազմով: Ընդլայնված կազմով հանդիպմանը կհաջորդի ԱԳ նախարարերի համատեղ մամուլի ասուլիսը։

̰
Վարչապետը Ջերմուկ և Վայք համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել

10:30 13.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ջերմուկ և Վայք համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել։ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշումներից մեկի տեքստում: Մյուս որոշումը հետևյալն է․ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` […]

̰
Վանիկ Օհանյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

10:26 13.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վանիկ Օհանյանը նշանակվել է Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Վանիկ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման մեջ:

̰
Ավանում ձուլարան չի կառուցվի. Երևանի քաղաքապետարանը բացասական կարծիք է տվել

09:11 13.10.2021

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից, գնահատման հաշվետվությունում չի ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները: Եզրակացությամբ արձանագրվել է, որ սեպտեմբերի 16-ին Ավան վարչական […]

̰
ՍԴ–ն մերժել է Դատական օրենսգրքի փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ նախագահի դիմումը

23:11 12.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 12-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի ընդունած՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից 8 օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։ «Նշված գործով ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի՝ […]

̰
G20-ի երկրների ղեկավարները կոչ են արել պաշտպանել Աֆղանստանում կանանց իրավունքները

22:57 12.10.2021

G20-ի երկրների ղեկավարները երեքշաբթի կայացած գագաթնաժողովում քննարկել են Աֆղանստանում կանանց իրավունքները, «20 տարի առաջ չվերադառնալու անհրաժեշտությունը», գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին: «Մենք քննարկել ենք հրատապ հարցեր, ինչպիսիք են փախստականների օգնության ծրագրերը և մարդու իրավունքները։ Մենք անդրադարձել ենք կանանց իրավունքների հետ կապված իրավիճակին, կրթության իրավունքը նրանց երաշխավորելու անհրաժեշտությանը, որպեսզի չվերադառնանք 20 տարի առաջ»,- […]

̰ ̰
Շուն և կատու պահող բոլոր երևանաբնակները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն իրենց կենդանիներին

20:57 12.10.2021

Երևանում քանի՞սն են շներն ու կատուները, դրանց քանի՞ տոկոսն է պատվաստված, որքանո՞վ է հասարակությունն անվտանգ թափառող կենդանիների ֆոնին․․․ հարցեր, որոնք առ այսօր պատասխան չունեն։ Մինչդեռ, ըստ ոլորտի գիտակների, ամբողջ Եվրոպայում բոլոր կենդանիները պատվաստված են և ունեն միկրոչիպեր։ Երևանի ավագանին, հենց այս և կարևոր այլ պատճառներից ելնելով, որոշել է․ տանը կամ բակում շուն և կատու պահող […]

̰
Իրանը հայտարարել է Ադրբեջանում ահաբեկիչների առկայությունն ապացուցող փաստաթղթեր ունենալու մասին

20:45 12.10.2021

Իրանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ Ադրբեջանի Հանրապետության տարածք են փոխադրվել ահաբեկչական խմբավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին, ըստ IFP News-ի, Իրանի ազգային ռադիոյի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն՝ հավելելով, որ իրենց ձեռքում նույնիսկ ահաբեկիչների խոսակցությունների ձայնագրությունները կան: «Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, […]

̰
Հնդկաստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

19:38 12.10.2021

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:   Հայաստան իր այցի կապակցությամբ Հնդկաստանի արտգործնախարարը հայերեն գրառում է կատարել  «Թվիթերի» իր միկրոբլոգում․ «Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»։     முதல் இந்திய வெளியுறவு […]

̰
ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված. կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

19:32 12.10.2021

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջունելով հայաստանցի գործընկերոջը՝ ՌԴ նախագահը նշել է, որ անհրաժեշտ արդյունքի հասնելու տեսանկյունից անձնական հանդիպումները միշտ էլ արդյունավետ են անցնում ու հույս է հայտնել, որ այս անգամ ևս այդպես կլինի:   «Մենք կխոսենք թե ֆորմալ և թե ոչ […]

̰
Ինչ նորամուծություններ կկիրառվեն հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ

19:25 12.10.2021

Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նորամուծություններ կկիրառվեն: Դրանք վերաբերում են ընտրողների ցուցակներին և ընտրատեղամասերում վստահված անձանց թույլատրելի քանակի ներկայությանը: Ըստ նոր կարգի՝ նույն կուսակցության միայն մեկ վստահված անձ կարող է գտնվել ընտրատեղամասում: Տեղամասային ընտրական կենտրոններում փակցված են Գյումրիի ընտրողների նախնական ընտրացուցակները: Համաձայն դրանց՝ Գյումրին ունի 123 հազար 115 ընտրող: Ընտրացուցակները դեռ վերջնական չեն, բայց անձնագրային […]

̰
ՆԱՏՕ-ի ԽՎ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը

19:18 12.10.2021

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Լիսաբոնում ընդունված բանաձևում։ «Վեհաժողովը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը, այս երկրներում ապակայունացման, եվրաատլանտյան ինտեգրմանը խոչընդոտելու և էսկալացիա հրահրելու Ռուսաստանի փորձերը»,- ասված է բանաձևում: ԽՎ-ի փաստաթուղթը կոչ է անում նաև Հյուսիսատլանտյան […]

̰
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազը

19:12 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: «Զվարթնոց» օդանավակայանում իրանական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը: Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով: ՀՀ գլխավոր դատախազությունում ընդունելով […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված են մշակութային և գիտակրթական համագործակցության ամուր կապեր․ ՀՀ ԱԳՆ

19:05 12.10.2021

Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը դինամիկ զարգանում են, և կան համապատասխան հիմքեր՝ փոխշահավետ և ընդհանուր մոտեցումների վրա հիմնված փոխգործակցության առավել առաջմղման համար: Հնդկաստանի քաղաքներում գործում է հայկական համայնք, առկա են նշանավոր հայկական եկեղեցիներ ու կրթամշակութային կենտրոններ։ Հայաստանի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին ՌԴ Պետդումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

18:59 12.10.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ․ «Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Պետական շինարարության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն և հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր ձեռքբերումներ: Վստահ եմ, […]

̰
Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

18:50 12.10.2021

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը  ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը կքննարկեն եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես […]

̰
Էրդողանն ու Բայդենը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպեն․ Քալըն

18:15 12.10.2021

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք հնարավոր է քննարկվեն G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Էրդողան-Բայդեն հանդիպման ընթացքում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Քալընի՝ ԱՄՆ-Թուրքիա  հարաբերությունները լայն շրջանակ են ընդգրկում՝ ներառելով երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, էներգետիկ, անվտանգային, ահաբեկչության դեմ պայքարի, առևտրային, պաշտպանական արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի հարցեր, ինչպիսիք […]

̰
Ալեն Սիմոնյանը և Հայաստանում ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են գերիներին ու անհետ կորածներին առնչվող հարցեր

18:10 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը և նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խնդիրների արդյունավետ և արագ լուծմանը: Թիերի Ռիբոն ԱԺ նախագահին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային […]

̰
BACK_TO_TOP