TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանադան հատուկ ուժեր կուղարկի Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տարհանելու համար

13:41 13.08.2021

Կանադայի իշխանությունները հատուկ ջոկատայիններ կուղարկեն Քաբուլում երկրի դեսպանատունը պահպանելու համար, քանի դեռ այնտեղից անձնակազմը տարհանվում է: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին: Զինվորականները կպահպանեն դեսպանատունը, քանի դեռ այն չի փակվել դիվանագետների տարհանումից հետո: Ուղարկված զորքերի հնարավոր թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: ԱՄՆ կառավարությունը հինգշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատելու […]

̰
Օգոստոսի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:32 13.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է  հղել Վիետնամի վարչապետը

10:17 13.08.2021

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը և ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր […]

̰
Ռուսներին «խոզ» անվանած Ադրբեջանի նախկին դեսպանին արգելել են մուտք գործել Ռուսաստան

23:39 12.08.2021

ՆԳՆ-ն 50 տարվա ընթացքում արգելել է Ռուսաստանի տարածք մուտք գործել Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքացիներ Սպանդիյար Վագաբզադեին և Կուատա Ախմետովին: Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման որոշում է կայացվել այն պատճառով, որ նրանք համացանցում հրապարակային արտահայտություններ են թույլ տվել, որոնք ազգամիջյան թշնամանք են հրահրում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր, […]

̰
Թուրքիայում մեծացել է նյարդային խնդիրներ ունեցողների թիվը

23:32 12.08.2021

Թուրքիայում 2018-ից 2020-ը ներառյալ 3 տարվա ժամանակահատվածում բժիշկների կողմից դուրս գրված դեղատոմսերով 12մլն 272 հզ մարդու հակադեպրեսանտներ են նշանակվել, 60 մլն 911 հզ. մարդու էլ նյարդային համակարգի խնդիրների համար նախատեսված դեղեր են նշանակվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության պատգամավոր Ֆիքրեթ Շահինի գրավոր հարցմանը: Ըստ Քոջայի […]

̰
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում

23:08 12.08.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ 2021 թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 7.29-ին և 7.58-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հարվածային տիպի կվադրոկոպտերներ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ […]

̰
̰
Թուրքիան Իրանի հետ սահմանին լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկում աֆղանցի փախստականների հոսքը կանխելու համար

20:28 12.08.2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է վերջին օրերին Իրանի կողմից աֆղանստանցի փախստականների Թուրքիայի սահմանը ապօրինի կերպով հատելու դեպքերի հաճախակիացմանը: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Աքարը նշել է, որ Իրանի սահմանի պահպանության կազմակերպումը վերանայել են և լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել սահմանախախտման դեպքերի դեմ պայքարելու նպատակով: Թուրք նախարարը խոսել է նաև վերջին օրերին համացանցում տարածվող տեսանյութերի մասին, որոնցում երևում է, […]

̰
Հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին կտրամադրվի պետական աջակցություն

19:58 12.08.2021

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ Զեկուցվող 3 հարցերը վերաբերել են օրենքներում ու օրենքի նախագծերում լրացումներ կատարելուն և ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցություն տրամադրելուն։ Օրենսդրական հերթական փաթեթով առաջարկվող բարեփոխմամբ ներդրվելու է ընդերքօգտագործող ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգ։ Զեկուցող, նախարար Գնել Սանոսյանը խնդրեց ուշադրություն դարձնել «արդարացի վերաբաշխում» շեշտադրմանը, քանի […]

̰
ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահների թեկնածուներն ընտրվել են. ԱԺ-ն սպասում է կառավարության ծրագրին

19:27 12.08.2021

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ավարտից հետո կազմակերպվել է հանձնաժողովների նախագահների քվեարկությունը։ Այն ամփոփելու համար պատգամավորները այսօր ևս աշխատանքային օրվա ավարտից հետո ևս մեկ նիստ են գումարել։ Հաշվիչ հանձնախմբի նախագահը ամփոփել է քվեարկության արդյունքները, ըստ որի՝ առաջադրված բոլոր թեկնածուներն ընտրվել են։ Հիշեցնենք՝ 8-րդ գումարման խորհրդարանը ունենալու է 12 մշտական հանձնաժողով, 9-ը ղեկավարելու […]

̰
Պետաջակցություն կտրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

15:50 12.08.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ ՀՀ կառավարության պատկերացումներին: Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) […]

̰
Անվտանգությունից մինչև կանանց աշխատանքով ապահովելու հարցեր. ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Սյունիք գյուղ

15:43 12.08.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի Սյունիք գյուղ, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական խնդիրների առաջ կանգնած գյուղ այցի նպատակն էր լսել բնակիչներին, քննարկել երիտասարդների և կանանց աշխատանքի, նրանց տնտեսական կարողությունների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության […]

̰
Քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը

15:13 12.08.2021

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը օգոստոսի 12-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նշվեց, որ թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է: «Վստահ եմ, որ Հերիքնազ Տիգրանյանը լավագույնս կիրականացնի մշտական […]

̰
Անազատության հետ չկապված պատժի դատապարտված անձանց վարքագծի վերահսկողությունը դարձնել արդյունավետ. Դատախազությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում

14:54 12.08.2021

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման և քրեական արդարադատությանն առնչվող այլ ոլորտներում գործնականում դրսևորվող հիմնախնդիրների լուծմանը միտված օրենսդրության կատարելագործման նախաձեռնողական քաղաքականությունը՝ Կառավարությանը ներկայացնելով դրանցից բխող օրենսդրական փոփոխությունների կոնկրետ առաջարկություններ: Մասնավորապես, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության է ենթարկվել անազատության հետ […]

̰
Արմեն Սմբատյանը հետ է կանչվել Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից

13:34 12.08.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի […]

̰
Նորից գոռգոռոցներ Ազգային ժողովում․ «․․․է՛յ», «Լեզուդ մի՛ երկարացրու»․ Սերգեյ Բագրատյանին նախազգուշացում հայտարարվեց

12:49 12.08.2021

Խորհրդարանին դեռ չի հաջողվում սպառել առաջին նստաշրջանի օրակարգը և ավարտել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Ի տարբերություն նախորդ օրերի, սակայն, երեկ և այսօր պատգամավորներն ավելի արագ են սպառում այդ հարցերի քննարկումը` հարցերը քիչ են լինում, ելույթները՝ ևս: Այսօր էլ պատգամավորները քննարկել են Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ […]

̰
«Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»․ Փաշինյան

12:44 12.08.2021

«Մեզ համար միանշանակ ընդունելի է սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը․ ակնհայտ է, որ այս պայմանների պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ և միջավայր ձևավորելու համար»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, հղում անելով հուլիսի 29-ի կառավարության նիստին արած իր հայտարարությանը, ևս մեկ անգամ խոսել է  տարածաշրջանում իրավիճակի […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

11:41 12.08.2021

Օգոստոսի 7-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ: Նա վիրահատարանում էր և, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր հաղորդում տալու: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդուն դանակահարել էր […]

̰
Քննչական կոմիտեն՝ առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների մասին

11:11 12.08.2021

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններիվերաբերյալ քննված քրեական գործերը։ 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 84 նյութ: Նշված ժամանակահատվածում Կոմիտեի իրավասու մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1294 քրեական գործ, հարուցվել է 79 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 55 […]

̰
ԱԺ նիստ

10:00 12.08.2021

̰
«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»․ Շոյգուն՝ Կարապետյանին

23:33 11.08.2021

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։

̰
̰
Արշակ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» զբոսայգի

22:44 11.08.2021

ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 11-ին եղել է «Պատրիոտ» զբոսայգում, որն իրենից ներկայացնում է թանգարանային մի շարք հարթակներից, ռազմամարզական խաղահրապարակներից, ռազմատեխնիկական ցուցադրություններից բաղկացած և հայրենասիրական ուղղվածության ժամանցային հարմարություններով մեծ համալիր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Արշակ Կարապետյանը ծանոթացել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված ցուցադրություններին, այնուհետև այցելել զբոսայգում գտնվող ՌԴ […]

̰
Աճառյան փողոցում հայտնաբերվել է հակատանկային ական

22:40 11.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 16։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում նկատվել է հակատանկային ական։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի […]

̰
Բայդենը կոչ է արել ՕՊԵԿ-ին հրաժարվել նավթի արդյունահանման կրճատումից

22:22 11.08.2021

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց պետք է հրաժարվի նավթի արդյունահանման կրճատումից, որպեսզի գները նվազեցնի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն «հասկացնել է տվել ՕՊԵԿ-ին, նավթ արտահանող խոշոր երկրներին, որ համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց համավարակի ժամանակ արված արդյունահանման կրճատումը պետք […]

̰
Կրքերը հանդարտվելուց հետո խորհրդարանը շարունակել է մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրության քննարկումները

19:40 11.08.2021

ԱԺ-ում  լարված իրավիճակի պատճառով հայտարարված հարկադրված ընդմիջումը տևել է մոտ կես ժամ, կրքերը, սակայն, ավելի ուշ են հանդարտվել: Պատգամավորները շարունակել են փոխադարձ սուր մեղադրանքներով հանդես գալ: Ավելի ուշ ԱԺ նախագահը կոչ է արել մոռանալ այսօրվա միջադեպը և առավել կառուցողական աշխատել: Մինչև ժամը 18-ը խորհրդարանը հասցրել է քննարկել 5-րդ և 6-րդ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: «Քաղաքացիական […]

̰
ԱԺ նախագահը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին

18:55 11.08.2021

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջեւ ձևավորված համագործակցության նոր ֆորմատին: Ալեն Սիմոնյանը արժևորել է ՍԴՀ կուսակցության հետ փոխգործակցությունը՝ այդ համատեքստում […]

̰
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ է ստացել 10639 քաղաքացի

18:30 11.08.2021

Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին դեղաչափ է ստացել 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից: «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին և երկրորդ դեղաչափերով պատվաստվել է 4227 քաղաքացի, «Սպուտնիկ-Վի»-ով՝ 7902, «Կորոնավակ»-ով՝ 4107 քաղաքացի: Վերը նշված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում

18:23 11.08.2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։ Այցի ընթացքում Աքարն հանդիպել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի, պաշտպանության նախարարի ու պաշտպանական արդյունաբերության նախարարի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպումների ընթացքում Աքարը պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է  թուրք-պակիստանյան հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները։ Աքարը շեշտել է, որ […]

̰
ՀՀ ԱԺ-ն օգոստոսի 11-ին լրացուցիչ նիստ է անցկացնելու

18:00 11.08.2021

ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել օգոստոսի 11-ին անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ, որը կտևի մինչև ժամը 20:00-ն: Լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Առաջարկին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:

̰
BACK_TO_TOP