Ռուսներին «խոզ» անվանած Ադրբեջանի նախկին դեսպանին արգելել են մուտք գործել Ռուսաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Ռուսներին «խոզ» անվանած Ադրբեջանի նախկին դեսպանին արգելել են մուտք գործել Ռուսաստան

23:39 12.08.2021

ՆԳՆ-ն 50 տարվա ընթացքում արգելել է Ռուսաստանի տարածք մուտք գործել Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքացիներ Սպանդիյար Վագաբզադեին և Կուատա Ախմետովին:

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման որոշում է կայացվել այն պատճառով, որ նրանք համացանցում հրապարակային արտահայտություններ են թույլ տվել, որոնք ազգամիջյան թշնամանք են հրահրում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իսֆանդիյար Վագաբզադեն դիմել էր Վլադիմիր Ժիրինովսկուն, որն ասել էր, որ Ադրբեջանում բռնապետություն է, իսկ այդ երկրի տարածքը ժամանակին ռուսական կայսրությանն է նվիրել Իրանի շահը: Վագաբզադեն իրեն կոշտ արտահայտություններ էր թույլ տվել՝ Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին անվանելով «խոզ»:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Соловьев Live յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեի խոսքերը, որը Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին անվանել էր «խոզ»:Ժիրինովսկին խոստացել է այս ամենն անպատիժ չթողնել:

«Մենք կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրեական գործ հարուցել: Դա հրեշավոր վիրավորանք է: Սա միջնադար է»,- ասել է Ժիրինովսկին:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով նախկին դեսպանի խոսքերը, նշել է, որ Վագաբզադեն 2016-ին ազատվել է պաշտոնից՝ աշխատանքում թույլ տված թերությունների համար, այդ պատճառով էլ նա չի ներկայացնում Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ որևէ այլ պետական մարմին: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այս պարագայում ճիշտ չէր լինի մեկնաբանել նրա խոսքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP