TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի բազմաթիվ շահառուների գույքային իրավունքները. դատախազությունը դիմել է միջոցների

16:16 30.06.2021

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2 […]

̰
Պուտինը սադրանք է որակել Սև ծովում բրիտանական կործանիչի հետ կապված միջադեպը

15:51 30.06.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ եթե ռուսական նավերը խորտակեին բրիտանական Defender կործանիչը Ղրիմի ափամերձ հատվածում վերջերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ, միևնույն է, երրորդ համաշխարհային պատերազմը չէր սկսվի: «Նրանք, ովքեր դա անում են, հասկանում են, որ այս իրավիճակից իրենք հաղթող դուրս չեն գա»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: Նա կատարվածը որակել է սադրանք և […]

̰
Պուտինը պատասխանել է իրավահաջորդի մասին հարցին

15:33 30.06.2021

Ուղիղ կապի ժամանակ Վլադիմիր Պուտինը պատասխանել է իր իրավահաջորդի մասին հարցին, գրում է «РИА Новости»-ն: Նրա խոսքերով՝ պետության ղեկավարի վերաբերյալ որոշումը միշտ Ռուսաստանի քաղաքացիներինն է: Ինչպես ավելացրել է ՌԴ ղեկավարը, իր պատասխանատվությունն է նախագահի թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Երբ ժամանակը գա, հնարավոր կլինի ասել, թե ով է արժանի, եզրափակել է նա:

̰
Կլինեն նավահանգիստներ և այլ ենթակառուցվածքներ. Էրդողանը՝ «Ստամբուլ» ջրանցքի մասին

14:43 30.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մի քանի տարուց «Ստամբուլ» ջրանցքի շահագործման մասին։ Ինչպես հայտնել ենք՝ «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունն ընթանալու է Բոսֆորի նեղուցի զուգահեռ ուղղությամբ և միացնելու է Մարմարա և Սև ծովերը: Էրդողանը նախորդ շաբաթ օրը մասնակցել է Ստամբուլյան ջրանցքի շինարարության մեկնարկի արարողությանը: Ծրագիրը սկսվել է ապագա ջրանցքի վեց կամուրջներից մեկի տեղադրմամբ: «Մենք կառուցում […]

̰
ԿԽՄԿ-ն կշարունակի աշխատանքը ԼՂ-ում պատերազմից հետո հայ գերիներին հետ բերելու ուղղությամբ

13:36 30.06.2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կշարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո հայ գերիներին հետ բերելու ուղղությամբ։ Այդ մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն ավելացրել է իր առաքելության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում` այն հասցնելով 50 միլիոն դոլարի: «Մեր բյուջեն այս պահին մոտ չորս-հինգ անգամ ավելի է, […]

̰
Կա կարծիք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ են. Արման Աբովյան

12:37 30.06.2021

Ազգային ժողովը մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: «Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանը նիստ գումարելու անհրաժեշտությունը հիմնավորեց անհետաձգելի օրինագծերի, ինչպես նաև այն նախագծերի ընդունմամբ, որոնց հեղինակները հաջորդ՝ 8-րդ գումարման խորհրդարանում չեն լինելու: Օրակարգում 18 հարց է, որոնց մի մասը երկրորդ ընթերմամբ են քննարկվելու: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև «Իմ քայլը» խմբակցության մի քանի […]

̰
Նավալնու «պրիչոսկան» խառնվում է` ԵԽ-ն ՌԴ-ի հանդեպ պատժամիջոց է կիրառում. Զոհրաբյանն առաջարկում է գերիների հարցով դիմել ԵԽ

12:05 30.06.2021

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում առանձնազրույց է ունեցել ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեիդովի հետ։ Նրա խոսքով` Ադրբեջանի դիրքորոշումը հայ ռազմագերիների հարցում շարունակում է մնալ անհանդուրժելի։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են: Պատգամավորն ասաց, որ ադրբեջանցի պատվիրակը հստակ նշել […]

̰
ԱԺ արտահերթ նիստ

10:52 30.06.2021

Ազգային ժողովն այսօր ժամը 11-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում 18 հարց է, այդ թվում՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի», ինչպես նաև «Կենտրոնական բանկի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Երեկ գումարված ազգային ժողովի խորհրդի նիստում հավանություն էր տրվել արտահերթ նստաշրջան հրավիրելու, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի […]

̰
Երկրի պաշտպանության համար Պուտինը պատրաստ է ամեն ինչի․ Պեսկով

23:59 29.06.2021

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամության մասին՝ անելու ամեն ինչ՝ երկիրը պաշտպանելու համար: Այս մասին  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Այսպիսով, Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի տարածքային ջրեր մտած բրիտանական Defender կործանիչի հետ կապված միջադեպը: Ըստ նրա, Մեծ Բրիտանիայի կողմից այս գործողությունները սադրանք էին: Հարցին, թե կարո՞ղ […]

̰
Ռոբերտ Քոչարյանն` ընտրությունների արդյունքների և «Հայաստան» դաշինքի անելիքների մասին

22:04 29.06.2021

Այսօր կայացել է «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովը: Մինչ ելույթներին անցնելը, ներկաները դիտել են դաշինքի անցած ճանապարհի մասին պատմող տեսանյութ: Այնուհետև ելույթներ են ունեցել դաշինքի անդամներ Նարեկ Մանթաշյանը, Վահե Հակոբյանը, Իշխան Սաղաթելյանը և այլք: Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենց միավորում է հայրենիքի օրհասական վիճակը, պետականության կորուստը կասեցնելու կամքը: Նա նաև ասել է, որ իրենք […]

̰
Բայդենը հայտնել է, որ Տոկիո՝ Օլիմպիական խաղերի բացմանը կարող է մեկնել իր կինը

21:40 29.06.2021

Միացյալ Նահանգների նախագահի կինը՝ Ջիլլ Բայդենը, կարող է մեկնել Ճապոնիայի մայրաքաղաք՝ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղարությանը: «Մենք աշխատում ենք դրա վրա», – ասել է Բայդենը՝ պատասխանելով իր կնոջ՝ Տոկիո մեկնելու հավանականության մասին հարցին: Հարկ է նշել, որ […]

̰
Սաակաշվիլին կդառնա շոումեն

20:47 29.06.2021

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վարելու է սեփական թոք-շոուն, որը կցուցադրվի հեռուստաալիքներից մեկով: Այս մասին հայտնում է Sputnik Ближнее зарубежье Telegram- ալիքը: Ինչպես հաղորդվում է, շոուի շրջանակներում հեռարձակվելու են հանդիպումներ վրացական հասարակության ներկայացուցիչների հետ: Սաակաշվիլին նաև նախատեսել է անցկացնել երիտասարդական համագումար Օդեսայում, Վրաստանից ժամանած հարյուրավոր երիտասարդների հետ՝ […]

̰
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

20:20 29.06.2021

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի միջև զգալիորեն աճել են երկկողմ և տարանցիկ փոխադրումները

20:17 29.06.2021

Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների համար միատեսակ  անցաթղթի  քվոտան ավելացել է 31 տոկոսով՝ 35.000-ից հասնելով՝ 46.000-ի, իսկ երրորդ երկրի անցաթղթի քվոտան 2.500-ից՝ 3.000-ի: Հունիսի 24-25-ին հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի հարցերով խառը հանձնաժողովի անդամների միջև: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է այդ երկրի տրանսպորտի, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարարության ցամաքային փոխադրման […]

̰
Հունիսի 30-ին  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

20:05 29.06.2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի է ունեցել  ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Քննարկվել և հաստատվել են 2021 թվականի  հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը: ԱԺ խորհուրդը  որոշել […]

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը

19:00 29.06.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական՝ 7-րդ նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը։ Նիստը համանախագահում էին  ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի […]

̰
Էրդողանին և Դավութօղլուին «վիրավորած» լրագրողը կբանտարկվի 2 տարով

18:53 29.06.2021

Դիարբեքիրցի լրագրող Հաքքը Բոլթանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բոլթանը Էրդողանին և Դավութօղլուին մեղադրել էր 2016թ․ Ջիզրեյում և այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց ընթացքում սպանվել էր քրդական Azadiya Welat թերթի խմբագիր Ռոհաթ Աքթաշը։ Լրագրողը մասնավորապես հայտարարել էր, որ Էրդողանի և […]

̰
Արցախում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին նիստը

18:28 29.06.2021

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից։ Նախքան նիստի մեկնարկը, հանձնախումբը մեկ րոպե լռությամբ հարգել է Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը: Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է Արցախյան երրորդ […]

̰
Ժնևի միջազգային բանակցությունների 53-րդ փուլում քննարկվելու է Վրաստանի օկուպացված տարածքներում ձերբակալվածների ազատ արձակման հարցը

18:24 29.06.2021

Այսօր մեկնարկում է Ժնևի միջազգային բանակցությունների 53-րդ փուլը: Վրաստանի պատվիրակության խոսքերով՝ նրանց հիմնական խնդիրը լինելու է օկուպացված տարածքներում ձերբակալվածների ազատ արձակումը: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանյան կողմը չափազանց կարևոր է համարում, որ Ռուսաստանն իրականացնի 2008 թ. օգոստոսի 12-ին ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը և առաջընթաց գրանցելը Ժնևի միջազգային բանակցություններում օրակարգային առանցքային այն հարցերի շուրջ, […]

̰
Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ

16:00 29.06.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

̰
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել ՀՎՀՀ-ի առկայությունը

15:59 29.06.2021

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) առկայությունը համապատասխան դաշտում՝ տույժերի գանձումից խուսափելու համար։ Հաճախ բանկի կամ վճարային տերմինալի միջոցով հարկերը վճարելիս տնտեսվարողի ՀՎՀՀ-ն նշված է լինում այլ դաշտում կամ առհասարակ բացակայում է, ինչի պատճառով վճարումը չի հաշվառվում հարկերի միասնական հաշվում։ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության […]

̰
Տեղի է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի ևԱրարատ Միրզոյանի հեռախոսազրույցը

15:54 29.06.2021

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:

̰
Գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումը և նոր տեխնոլոգիաների կիրառումը. Փաշինյան

15:27 29.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխանատուները, պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկման մեկնարկը Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, 2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել ազատ արձակել բոլոր գերեվարվածներին և բանակցությունները վերսկսել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

14:53 29.06.2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում` կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: «Իմ անձնական ներկայացուցիչը շատ ակտիվ է այս հարցում: Իրավիճակը քննարկելու համար երեկ ես հանդիպեցի նրա հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես փորձում են դրական քայլեր ձեռնարկել: ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրել է, որ […]

̰
Ակնկալում եմ աշխատել ՀՀ կառավարության հետ. ԵԱՀԿ գործող նախագահը շնորհավորել է Փաշինյանին

14:45 29.06.2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում անցկացված արտահերթ ընտրություններին տարած հաղթանակի կապակցությամբ։ «Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանում խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Կարևոր է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ն դիտարկել են ընտրությունները: Ակնկալում եմ աշխատել ՀՀ կառավարության հետ և հաջողություն եմ մաղթում ձեզ շարունակական ժողովրդավարական բարեփոխումներում: Շվեդիան […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով․ դատարանը սպասելու է ՍԴ որոշմանը

14:31 29.06.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսեց այսօր ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նիստը բացելիս դատավոր Դանիբեկյանը նշեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել․ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։ Այս մասին տեղեկացնում է […]

̰
Սարյանի պուրակի ոռոգման համակարգն ապահովող ցայտիչները գողացել են

14:15 29.06.2021

Երևանի Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից: «Շինարարական աշխատանքները դեռ չավարտված, պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, որն էլ չի հաջողվել տանել (մոտ 20 հատ), միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝ ոսկեզանգ, վարդ և այլն։ […]

̰
Ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր «Արփի լիճ» ազգային պարկում. մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են ներկայացվել

14:10 29.06.2021

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատրաստվել է 7 նյութ։ Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, քանի […]

̰
Անասնահամաճարակային վիճակը մարզերում կայուն է. նախարարության պարզաբանումը

13:57 29.06.2021

Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որոնց՝ ՀՀ մարզերում առկա է անասնահամաճարակային ոչ կայուն վիճակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է․ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թվականի հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համաճարակաբանից ստացել է ահազանգ այն մասին, որ Վանևան և Տորֆավան համայնքներում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների անկումներ: Նույն օրը ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը՝ […]

̰
Փորձել էին պատուհաններ գողանալ, Մասիսի ոստիկանները բռնել էին

13:30 29.06.2021

Հունիսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատյան փողոցի մի շենքից երեք երիտասարդ գողություն են անում: Ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասից բաժին բերման ենթարկվեցին Մասիսի բնակիչ երեք անչափահաս տղաներ՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ: Պարզվեց՝ նախկին առևտրի կենտրոնի շենքից պատուհաններ էին ապամոնտաժել, բեռնել մեքենան, սակայն գործն […]

̰
BACK_TO_TOP