TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել. ՄԻՊ

23:42 28.06.2021

Մեր տարածքային կորուստներն ավելի ծանր են եղել այն ժամանակ, երբ սահմանային վեճերում կառավարությունները գյուղերի բնակիչների իրավունքները հիմքում չեն դրել: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Օրինակ՝ 1918-1920թթ. Առաջին Հանրապետության կազմում, իսկ հետո էլ մինչև 1924թ. Խորհրդային Հայաստանի կազմում է եղել հայկական Բարանա (ներկայում՝ Նոյեմբերյան, Տավուշի մարզ) և ադրբեջանական Ղայմախլի (Ղայմախլու) գյուղերի միջև գտնվող […]

̰
Զորամասերում անցկացվել են կիրակնօրյա միջոցառումներ

21:24 28.06.2021

Զինծառայողների հանգիստն արդյունավետ կազմակերպելու նպատակով հունիսի 27-ին զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են կիրակնօրյա միջոցառումներ: Կազմակերպված մրցումների և խաղերի ընթացքում զինծառայողներն իրենց ուժերն են փորձել ձգումներ պտտաձողի վրա, ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ և այլ մրցաձևերում:

̰
«Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

20:58 28.06.2021

«Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնական հայտարարություն է տարածել 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ բարեկամներ 2021թ․ հունիսի 27-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին: «Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել հետեւյալը. 1․ Ազգային Ժողովի արտահերթ ընտրության արդյունքներն […]

̰
Հայրավանք գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել

20:47 28.06.2021

Հունիսի 28-ին, ժամը 18։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը ներկայացված կլինի 1 կուսակցությամբ և 2 դաշինքով

19:40 28.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հրապարակվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների արձանագրությունը: Այսպիսով, ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 591 հազար 316 է, քվեարկությանը մասնակցել է 1 մլն 281 հազար 997-ը կամ 49.39 տոկոս: Անվավեր է ճանաչվել 4593 քվեաթերթիկ։

̰
Կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին

15:29 28.06.2021

Հունիսի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի​ հրամանատարությունը, զոհված հերոսների ծնողները, ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես​ վարդապետ Սարգսյանը և հոգևոր սպասավորները։

̰
«Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են, կամ ոտքերի տակ»․ թուրք գրող

15:04 28.06.2021

«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել, հայտնում է Ermenihaber-ը։ Քըլըչը հունիսի 26-ին Ստամբուլում կազմակերպված «պատվո երթը» լուսանկարելիս ենթարկվել է ոստիկանական բռնության։ Չորս ոստիկաններ նրան գետնին են պառկեցրել, նրանցից մեկն անգամ ոտքը […]

̰
Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

14:50 28.06.2021

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն հունիսի 28-ին Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժություններ են սկսել։ Ադրբեջանի ՊՆ-ից նշել են, որ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումներ ղեկավարելու հմտություններ: Զորավարժություններին ներգրավված […]

̰
Շվեդիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

14:03 28.06.2021

Շվեդիայի վարչապետ Շտեֆան Լյովենը հայտարարել է իր հրաժարականի մասին, լրացուցիչ ընտրություններ չեն լինելու, հաղորդում է տեղական Radio Sweden- ը: Հաղորդվում է, որ Լյովենը խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենին խնդրել է փորձել կազմել նոր կառավարություն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիայի խորհրդարանն առաջին անգամ անվստահություն է հայտնել վարչապետին: Անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 181 պատգամավոր, դեմ՝ 168-ը: […]

̰
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ

13:58 28.06.2021

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հունիսի 28-ին իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական […]

̰
Հունիսի 27-28-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:24 28.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 27-28-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին

13:19 28.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում: Մեր ժողովուրդներին իրար են կապում բազմադարյա պատմությունը և դարերի խորքից եկող երկխոսությունը, ինչն էլ պայմանավորում է մեր […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 920 դեպք, որից 562-ը՝ արտակարգ

12:46 28.06.2021

Հունիսի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 920 դեպք, որից 562-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 440, փլուզման 1, քարաթափման 2, ուժեղ քամու 10, ինքնասպանության փորձի 10 դեպք, 77 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 178 կենցաղային կանչ. տուժել է 177 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում […]

̰
Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ ցանկացած քրեական գործ զուրկ է որևէ իրավական հիմքից. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչություն

11:44 28.06.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում հայ ռազմագերիների ապօրինի քրեական հետապնդումների վերաբերյալ: Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի […]

̰
Թալիբները Տաջիկստանի հետ սահմանին ուղեկալ են գրավել

23:23 27.06.2021

Աֆղանստանի Բալխ նահանգի Կալդոր Գավառի Ուքչուկ սահմանային կետի վրա թալիբների հարձակման հետևանքով կառավարական զորքերի 17 զինծառայողներ նահանջել են Տաջիկստանի տարածք: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: «Տեղի ժամանակով ժամը 12:50-ին շարունակվող կատաղի մարտերի հետևանքով կառավարական զորքերի 17 զինծառայողներ կյանքի և անձնակազմի պահպանման համար ստիպված են եղել […]

̰
«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով կդիմի ՍԴ

21:42 27.06.2021

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան: Այդ մասին Facebook-ում հայտնել է «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը: «Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք շուրջ 200.000 քվեի հետ, ինչը ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է: Նախապատրաստական փուլում գտնվող […]

̰
Ինչո՞ւ են պետք «ռուս հաքերները», եթե կան բրիտանական ավտոբուսային կանգառներ. Զախարովան՝ ՄԹ ՊՆ-ի գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին

19:49 27.06.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է BBC-ում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերի հրապարակմանը, որոնք ներառում են տեղեկատվություն Ղրիմի մերձակայքով Defender կործանիչի անցնելու մասին: «BBC- ն հրապարակել է գաղտնի փաստաթղթերից հատվածներ Ղրիմի մերձակայքով բրիտանական Defender կործանիչի անցնելու մասին: Դրանցում ասվում է, որ Մեծ Բրիտանիան որոշել է իր կործանիչը անցկացնել Ղրիմի ափերի մերձակայքով՝ ցանկանալով […]

̰
Իսրայելում նախամարդու նոր տեսակի հետքեր են հայտնաբերվել

18:22 27.06.2021

Իսրայելի Նեշեր Ռամլա քարանձավում հայտանբերվել են նախամարդու անհայտ տեսակի հետքեր, որոնք մոտավորապես 120-140 000 տարեկան են, հաղորդում է Science-ը: Նախկինում  գիտնականները կարծում էին, թե իսրայելցի նեանդերթալցիները Եվրոպայից են եղել, որոնք տեղափոխվել են հարավ՝ սառցաբեկորների տեղաշարժերի հետևանքով: Սակայն վերջերս հայտնաբերված քարացած ոսկորները հերքում են այդ տեսակետը և ապացուցում են, որ նեանդերթալցիների բոլոր նախահայրերը ապրել են Մերձավոր […]

̰
ԿԸՀ-ը մերժել է արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները

15:44 27.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում միաձայն որոշել է, որ արտահերթ ընտրության ընթացքում տեղի չեն ունեցել ԸՕ-ի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքների վրա։ Նշենք, որ ԿԸՀ-ն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից ստացել էր դիմումներ ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

̰
Քանի մանդատ կստանան ԱԺ անցած 3 քաղաքական ուժերից յուրաքանչյուրը

15:10 27.06.2021

«Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային Ժողովում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա հայտնել է, որ ազգային փոքրամասնությունները մանդատ կստանան հետևյալ կերպ․ եզդի, ռուս և քուրդ՝ «Քաղաքացիական պայմանագիր», ասորի՝ «Հայաստան» դաշինք։ Որոշումն ընդունվել է միաձայն։ Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը:  […]

̰
Իրանը հավերժ չի բանակցելու. Խաթիբզադեն՝ միջուկային գործարքի վերականգնման մասին

14:42 27.06.2021

Իրանի իշխանությունները հնարավոր են համարում 2015-ի աշխարհի խոշորագույն պետությունների հետ միջուկային գործարքի վերականգնումը, սակայն նախազգուշացրել են, որ Թեհրանը «հավերժ չի բանակցելու»: Այս մասին Twitter- ում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Out of a steadfast commitment to salvage a deal that the US tried to torpedo, Iran has been the most active […]

̰
Իրանն այլևս մտադիր չէ միջուկային օբյեկտների տվյալները փոխանցել ՄԱԳԱՏԷ-ին

13:48 27.06.2021

Իրանն այլևս իր միջուկային օբյեկտներից տեղեկատվություն չի փոխանցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ): Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Հալիբաֆը, հայտնում է  ТАСС- ը: «ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությունն ավարտվել է, և մենք՝ Իրանի իշխանությունները, գործակալությանը ոչ մի տվյալ և տեղեկատվություն չենք փոխանցի միջուկային օբյեկտների հսկիչ տեսախցիկներից», – ասել է Հալիբաֆը:

̰
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին այդ երկրի ՊՆ-ի տարածած տեղեկությունները

12:55 27.06.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:

̰
ՌԴ ԱԳՆ-ում խոսել են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի աշխարհայացքի տարբերության մասին

12:42 27.06.2021

ՌԴ ԱԳՆ-ը շեշտել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի աշխարհայացքի տարբերությունը: Այս մասին իր Telegram- ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան արձագանքել է «Ռուսաստանի հետ պատերազմի համընդհանուր վախի մասին» Կիևում Գերմանիայի դեսպանի խոսքերին: «Գերմանիայի դեսպանի այս արտահայտության հետ կապված շատ տեղին է Ռուսաստանի աշխարհայացքի և ՆԱՏՕ-ի երկրների գաղափարախոսության տարբերության օրինակ բերելը: Գերմանիայի դեսպանի […]

̰
«Ստամբուլ» ջրանցքով առաջին նավերը կանցնեն 2028 թվականին

12:31 27.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսֆորը շրջանցող «Ստամբուլ» ջրանցքի շինարարության հանդիսավոր բացման արարողությանը հայտարարել է, որ ապագա ջրանցքն ունի խորհրդանշական իմաստ: Ակնկալվում է, որ նոր ջրանցքով առաջին նավերը կանցնեն 2028 թվականին։ Ինչպես հայտնել ենք, «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կարժենա 15 միլիարդ դոլար։

̰
 ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները

11:50 27.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը:  Այդ արդյունքների համաձայն. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը,- ասել է  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում: «ԿԸՀ-ն արձանագրում է՝ ընտրողների ցուցակում ընդգրկված ընդհանուր թիվը՝ 2 […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

11:18 27.06.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
ԿԸՀ-ը ներկայացնում է ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները

11:00 27.06.2021

ԿԸՀ-ն ուղիղ եթերով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփումը։

̰
Արմավիր քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել

10:15 27.06.2021

Հունիսի 26-ին, ժամը 21։52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս […]

̰
Նուբարաշենի աղբավայրում մոտ 4 հա տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

23:36 26.06.2021

Հունիսի 26-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Մոտ 4 հա տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, […]

̰
BACK_TO_TOP