ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+22.09 oC

 ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները

11:50 27.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը:  Այդ արդյունքների համաձայն.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը,- ասել է  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում:

«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ընտրողների ցուցակում ընդգրկված ընդհանուր թիվը՝ 2 մլն 591 հազար 316, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1245, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 595 հազար 512: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 281 հազար 997 կամ 49.39 տոկոս: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4593 է»,-ասել է Մուկուչյանը:

Այնուհետև նա ներկայացրեց կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմ  քվեաթերթիկների թվերը:

«Արդար Հայաստան» կուսակցություն- 3 914 կամ 0.31 տոկոս

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19 691 կամ 1.54 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 688 761 կամ 53.91 տոկոս

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4 619 կամ 0.36 տոկոս

«Ազատություն» կուսակցություն- 1 844 կամ 0.14 տոկոս

«Պատիվ ունեմ» դաշինք -66 650 կամ 5.22 տոկոս

«Միասնական Հայրենիք» կուսակցություն- 964 կամ 0.08 տոկոս

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15 591 կամ 1.22 տոկոս

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12 149 կամ 0.95 տոկոս

«Հանրապետություն» կուսակցություն- 38 758 կամ 3.03 տոկոս

«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13 130 կամ 1.03 տոկոս

«Ազատ Հայրենիք» դաշինք- 4 119 կամ 0.32 տոկոս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50 444 կամ 3.95 տոկոս

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5 020 կամ 0.39 տոկոս

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15 549 կամ 1.22 տոկոս

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- 3 775 կամ 0.3 տոկոս

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19 212 կամ 1.5 տոկոս

«Ազգային օրակարգ» կուսակցություն- 719 կամ 0.06 տոկոս

«Վերելք» կուսակցություն- 1 233 կամ 0.1 տոկոս

«Ազատական» կուսակցություն- 14 936 կամ 1.17 տոկոս

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2 440 կամ 0.19 տոկոս

«Հայաստան» դաշինք- 269 481 կամ 21.09 տոկոս

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն- 18 976 կամ 1.49 տոկոս

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 915 կամ 0.31 տոկոս

Անճշտությունների գումարային չափը 973 է:  Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP