TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց

18:49 24.06.2021

ՀՀ փաստաբանների պալատը 24.06.2021 թ. կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ […]

̰
Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:12 24.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում՝ հունիսի 13-ին, 15-ին, 16-ին, 18-ին և 19-ին, Հրազդանում՝ հունիսի 14-19-ը»:

̰
Ադրբեջանում գերության մեջ գտնվող տղաների ծնողներն ու հարազատները Կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել

17:35 24.06.2021

Ադրբեջանում գերության մեջ գտնվող շիրակցի Մելս Ամբարդյանի եղբայրը հայ գերիների՝ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները դադարեցնելու, նրանց Հայաստան վերադարձնելու պահանջով Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել։ Նրան միացել են նաև գերեվարված մյուս տղաների ծնողները, հարազատները և իշխանություններից պահանջում են, որ Ադրբեջանին ստիպեն՝ անհապաղ դադարեցնել իրենց եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և նրանց վերադարձնել Հայաստան՝ առանց նախապայմանների։ Մանրամասները՝ […]

̰
Վրաստանը շարունակում է դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Աֆղանստանից

16:26 24.06.2021

Աֆղանստանից Վրաստան խաղաղապահ զորքերի նոր զորախումբ է վերադարձել՝ համաձայն այդ երկրում «Վճռական աջակցություն» առաքելությանն իր մասնակցությունն ավարտելու ծրագրի: Այդ մասին ասված է Վրաստանի ՊՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ: ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում կավարտվի այս տարվա սեպտեմբերին: Վրացական ստորաբաժանումները համաձայնեցված ժամանակացույցով հեռանում են Աֆղանստանից: Այդ երկրում Վրաստանի ՊՆ ուժերի առաքելությունը կավարտվի ստորաբաժանման՝ ամբողջությամբ վերադառնալուց հետո: […]

̰
Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

16:00 24.06.2021

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները: «Միևնույն ժամանակ երկրների և կառավարությունների առաջնորդները հիշյալ գագաթնաժողովը պիտի օգտագործեն Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ անարդյունավետ բանակցությունները դադարեցնելու համար»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքական գործիչը: Լամբսդորֆի կարծիքով՝ հարկավոր է հստակ ռազմավարություն […]

̰
ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

15:56 24.06.2021

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ո՛չ ճանաչվել է, ո՛չ արժանացել է համարժեք արձագանքի, ո՛չ էլ առավել ևս լուծվել է»,- նշված է ԵԽԽՎ կայքում: Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։ ԵԽԽՎ-ն […]

̰
ՀՀ ՔՏՀԱ-ն Քաջարանում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է դատախազություն

15:55 24.06.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ Հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական […]

̰
«Համերաշխության, հաշտության մեր օրակարգը Հայաստանում պարտվեց»․ Էդմոն Մարուքյան

15:52 24.06.2021

«Համերաշխության, հաշտության մեր օրակարգը Հայաստանում պարտվեց»,- ասուլիսին ափսոսանքով հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն իրեն խորհրդարանից դուրս չի պատկերացնում, այս պահին աշխատանք չի փնտրում և համարում է, որ իրենց կուսակցությունն էլ դադարի կարիք ունի։ Էդմոն Մարուքյանն իր գոհունակությունն է հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, իսկ իրենց ձայն տված ընտրողներին վստահեցրել է, որ […]

̰
Թուրքիայի ու Եվրամիության միջև անվտանգության ու պաշտպանության թեմայով խորհրդակցություններ են տեղի ունեցել

15:44 24.06.2021

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Թուրքիայի ու Եվրամիության միջև անվտանգության ու պաշտպանության թեմայով խորհրդակցություններ են տեղի ունեցել: Ըստ Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ծառայության հայտարարության՝ դա եղել է կողմերի միջև ոչ պաշտոնական ձևաչափով անցկացվող 6-րդ խորհրդակցությունը, փոխանցում է Ermenihаber-ը։ Թուրքիայի կողմից մասնակցել է արտգործնախարարության միջազգային անվտանգության հարցերի վարչության պետի տեղակալ Գյուլին Դինչը, իսկ ԵՄ-ն ներկայացրել է Արտաքին հարաբերությունների […]

̰
Փաշինյանը պատվիրակություն է ուղարկում Մոսկվա՝ բանակցելու ռուսական ռազմակայանի տեղակայման համար

15:32 24.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ընդունել: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` 1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի […]

̰
Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

14:37 24.06.2021

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 25-ամյա Նարեկ Պ.-ն, որը հունիսի 14-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նարեկ Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

̰
2021-ի մայիսին ապրիլի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակն ավելի է շուրջ 8.5 հազարով․ կառավարություն

14:26 24.06.2021

Աննախադեպ ցուցանիշ. 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար։ 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն […]

̰
Հունիսի 23-24-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:36 24.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 23-24-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն էին. Փաշինյան

12:40 24.06.2021

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մենք բարեհաջող ավարտեցինք խորհրդարանական ընտրությունները: Ուրախ եմ արձանագրել, որ միջազգային դիտորդների, միջազգային հանրության և տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է՝ որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Մենք նոր ստանդարտ ենք, ըստ էության, սահմանել: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ 2018 […]

̰
ՆԱՏՕ-ին քննադատել են «աշխարհի ոստիկան» դառնալու ցանկության համար

12:30 24.06.2021

Հյուսիսատլանտյան դաշինքի անցած գագաթնաժողովը ցուցադրեց աննախադեպ հակառուսական  տրամադրվածություն ու  հաստատեց դաշինքի մտադրությունները համաշխարհային ոստիկանի դերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: «Ռուսաստանը քաջատեղյակ է, թե դաշինքի քաղաքականությունն ինչպիսի կործանիչ հետևանքներ կարող է ունենալ  միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար: ՆԱՏՕ-ի վերջերս կայացած գագաթնաժողովը ցույց […]

̰
Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

10:48 24.06.2021

Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որում նրա կուսակցությունը հասավ համոզիչ հաղթանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսահայերի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: «Միջազգային դիտորդները փաստել են, որ քվեարկությունը տեղի է ունեցել առողջ ժողովրդավարության պայմաններում: Ֆրանսահայերի խորհուրդը լիահույս է, որ պատերազմով և կորոնավիրուսային համաճարակով հիշատակված 2020 թվականի ավարտից և դրա հետևանքով փոթորկված […]

̰
Վրաստանում մանդատներից հրաժարվող կուսակցությունը կկորցնի պետական ֆինանսավորումը

09:43 24.06.2021

Վրաստանի խորհրդարանը 79 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել և հաստատել է կուսակցություների ֆինանսավորման օրենսդրայան նախաձեռնությունը, հայտնում է aliq.ge-ն։ Ըստ այդմ, մանդատներից հրաժարվող կուսակցությունը կորցնում է բյուջեի ֆինանսավորումը և մի շարք կանոնադրական արտոնություններ: Օրենսդրական փաթեթը «Վրացական երազանքի» նախաձեռնությունն է: Օրինագծի համաձայն՝ կուսակցությունը կորցնում է պետբյուջեից ֆինանսավորում ստանալու իրավունքը, եթե կուսակցության կողմից ընտրված խորհրդարանի […]

̰
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը պատվիրակություն չուղարկել Բաքու՝ այնտեղ խաղի անցկացման պարագայում

08:30 24.06.2021

Նիդերլանդների վարչապետի հետ առաջիկա ԵՄ գագաթաժողովի շուրջ քննարկումների արդյունքում երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդերլանդների հավաքականի հերթական հաղթանակի դեպքում Բաքվում հաջորդ խաղի անցկացման պարագայում զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց՝ ի նշան Ադրբեջանի իշխանությունների կողմից զինադադարի ռեժիմի խախտման, հայ ռազմագերիներին հայրենադարձելուց հրաժարվելու և Բաքվում հայ զոհված զինվորների սաղավարտներով «ռազմական […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:59 23.06.2021

Հունիսի 21-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արարատի մարզի Վեդի, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան և Արզական գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է կուսակցությունների ներկայացուցիչների

23:31 23.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպել ընտրական գործընթացում ներգրավված քաղաքական ուժերի հետ: Այսօր ևս 4 հանդիպում է կայացել, որոնց ժամանակ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է կառավարության ակնկալիքները արտախորհրդարանական ընդդիմությունից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բաքվում դատում են Արցախյան պատերազմում հայերի կողմից կռված մի ռուսաստանցու, որին որպես վարձկան են փորձում ներկայացնել

23:06 23.06.2021

Ադրբեջանուն դատավարություն է սկսվել ազգությամբ ռուս ՌԴ մի քաղաքացու գործով, ով մեղադրվում է հայերի կողմից արցախյան պատերազմում դրամի դիմաց կռվելու մեջ: Սա արդեն երկրորդ շինծու գործն է, որը միտված է ապացուցել, թե իբր Արցախում հայերը վարձկանների են օգտագործել: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ՄԱԿ-ը հայտարարել է սառը պատերազմից ի վեր միջուկային զենք օգտագործելու ամենաբարձր ռիսկի մասին

22:26 23.06.2021

ՄԱԿ-ում նկատել են, որ ազգային անվտանգության ռազմավարություններում աճում է միջուկային զենքի դերը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն, նրա խոսքերը փոխանցում է ТАСС-ը: «Մտածված գործողությունների, միջադեպերի կամ սխալ հաշվարկի հետևանքով միջուկային զենք օգտագործելու ռիսկն ամենամեծն է սառը պատերազմից ի վեր», – շեշտել է գլխավոր քարտուղարի տեղակալը: Նա ասել է, որ ՄԱԿ-ի […]

̰
ԿԸՀ-ն ներկայացրել է վերահաշվարկի արդյունքները

21:13 23.06.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին

20:43 23.06.2021

Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Խզմալյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Մենք անցել ենք բավական դժվար մի ժամանակաշրջանով, և դրան գումարած՝ նախընտրական շրջանն ընդգծել է […]

̰
Մերկելն առաջարկում է կազմակերպել Պուտինի հանդիպումը ԵՄ առաջնորդների հետ

19:48 23.06.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել առաջարկով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել հանդիպման Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրների վրա: Պարբերականը հայտնել է, որ առաջարկը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հաղորդվում է, որ Գերմանիայում կարծում են՝ Ժնևում հունիսի 16-ին […]

̰
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

19:00 23.06.2021

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի  հեռախոսազրույցը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցում  անդրադարձ է կատարվել  Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլը։   «Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները: […]

̰
Տիգրան Ավինյանը Գյումրիում անդրադարձել է գերիների խնդրին

17:16 23.06.2021

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Նրա խոսքով՝ թեև գործընթացը հեշտ չէ, սակայն տեսնում է խնդիրը երկկողմանի լուծելու հնարավորություն։ «Ես կարող եմ ասել, որ գործընթացը շարունակական է, ինչպես տեսել ենք՝ պրոցես կար, կա և շարունակելու է լինել։ Չեմ ասի, որ դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց […]

̰
ԱՀ քաղաքաշինության նախարարը հանդիպել է ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ

17:00 23.06.2021

Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակության հետ` ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են Արցախում իրականացվող առկա հումանիտար խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Այնուհետև ԿԽՄԿ առաքելության ղեկավարը ներկայացրեց կազմակերպության կողմից Արցախի հանրապետությունում իրականացվող ծրագրերը: Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին ցուցաբերած աջակցության համար և մաղթեց բեղմնավոր […]

̰
Պուտինն առաջարկել է նոր «անվտանգության հավասարեցում»

16:33 23.06.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արեւմտյան երկրներին առաջարկել է նոր «անվտանգության հավասարեցում»: Այս մասին նա ասել է միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, չորեքշաբթի` հունիսի 23-ին, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանը առաջարկել է նոր «անվտանգության հավասարեցում» մշակելու տարբերակ: Այն պետք է հաշվի առնի նրանց փոխկապակցման գործընթացում ռազմավարական կայունության վրա ազդող բոլոր գործոնները: Համոզված […]

̰
Վաշինգտոնը համաձայնել է հանել Իրանի նավթի և բեռնափոխադրման բոլոր պատժամիջոցները. Reuters

16:16 23.06.2021

Իրանն այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է հանել Իրանի նավթի և բեռնափոխադրման բոլոր պատժամիջոցները, ինչպես նաև որոշ բարձրաստիճան անձանց՝ «սև ցուցակից», համաշխարհային տերությունների հետ Թեհրանի 2015-ի միջուկային համաձայնագիրը վերականգնելու բանակցություններում, որոնք այժմ դադարեցված են, գրում է Reuters-ը: Հեռացող նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունները համահունչ էին Ռոհանիի պրագմատիստ ճամբարի պաշտոնյաների նախկին պնդումներին, […]

̰
BACK_TO_TOP