15:31 23.06.2021
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2021թ. աշխատանքային պլանի համաձայն, ս.թ. հունիսի 23-24-ը, Ռուսաստանում և Ուզբեկստանում անցկացվելիք` անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու է նաև ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
15:17 23.06.2021
«Ընտրությունների արդյունքները մեզ համար անսպասելի էին, բայց ունենք այն, ինչ ունենք»․ այսօր կայացած ասուլիսին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է վերլուծել ընտրություններում, ըստ իրենց, կատարված ընտրախախտումները և դիմել դատարան։ Վանեցյանը, անդրադառնալով 8-րդ գումարման ԱԺ-ում մանդատներ ստանձնելուն, նշել է, որ եթե մանդատներ ստանձնելու որոշում կայացվի, ինքն իր թիմին մենակ չի […]
15:12 23.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր ընդունել է Տիգրան Արզաքանցյանին: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Արզաքանցյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար: Ցավում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ Ձեր թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց: Հույս ունեմ՝ վստահ եք, որ դա Հայաստանի օրենսդրության […]
14:58 23.06.2021
Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Սանասարյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա մեր հանդիպումը նախաձեռնել եմ լսելու համար Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Դուք նորաստեղծ քաղաքական ուժ եք, նորաստեղծ քաղաքական […]
14:40 23.06.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 23-ին հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի՝ հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: Նշվում է, որ նրանք անդրադարձել են մի շարք […]
14:08 23.06.2021
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Միքայել Հայրապետյանին: Նիկոլ Փաշինյան – Մեր երկիրն անցել է խորհրդարանական ընտրությունների միջով բավական լարված իրավիճակում: Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ որ լիարժեք ապահովվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին […]
11:57 23.06.2021
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հաջորդական՝ արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների առիթով: Ներքաղաքական գերշիկացած մթնոլորտում՝ հեզասահ ու անցնցում ընտրությունների անցկացումը մեր ժողովրդի համար մեծագույն հաղթանակ է: Միաժամանակ, Հայաստանում ժողովրդավարության […]
10:36 23.06.2021
Գերագույն Ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, իշխող ուժի՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ներկայացուցիչ Արտյոմ Դմիտրուկը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «AnalitikaUA»-ն տեղեկացնում է, որ պատգամավորի կարծիքով կան բազմաթիվ պահեր, երբ Կիևն ու Երևանը կարող են միմյանց օգնել: «Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդներն անխոս բարեկամներ են: Նրանք ունեն ընդհանուր […]
09:40 23.06.2021
«Պատժամիջոցներ, սադրանքներ … մի հարց ունեմ․ դուք դա հատո՞ւկ եք անում, փորձում եք ստուգե՞լ մեր սահմանների ամրությունը, մեր նոր սերնդի հայրենասիրությունը։ Մի՞թե պատմությունը ձեզ ոչինչ չի սովորեցրել։ Ինչպես 80 տարի առաջ`Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, տարածաշրջանը գտնվում է գլոբալ հակամարտության եզրին։ Ես առաջին հերթին դիմում եմ մեր հարևան երկրների ժողովուրդներին՝ լեհերին, լիտվացիներին, ուկրաինացիներին. արթնացե՛ք, քանի դեռ […]
00:00 23.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:26 22.06.2021
UEFA-ի զարգացման մրցաշարում Հայաստանի Մ-16 հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ դաշտից դուրս է գալիս հաղթանակած՝ այս անգամ հաղթելով Ղրղզստանի Մ-16 հավաքականին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Ղրղզստան Մ-16 – Հայաստան Մ-16` 4:6 (1:3) ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան Գոլեր՝ Նարեկ Հովհաննիսյան, 3 (11մ), Արթուր Մանուկյան, 13, Սամսոն Հակոբյան, 25 (11մ), Աիբեկ Ժուսուպով, 31, Արզիբեկ Շաիդուլլաև, […]
22:48 22.06.2021
Ընտրությունների ժամանակ աշխատել է նախկին իշխանությունների վերադարձի գործոնը: Քարոզարշավի ժամկետի կարճ լինելու պատճառով «Հայաստան» դաշինքին չի հաջողվել կոտրել այդ մտածելակերպը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:45 22.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի , «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի և Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի,«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Հանուն […]
21:15 22.06.2021
Ռուսները գլուխ են խոնարհում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և հեռացած վետերանների առջև և կանեն ամեն ինչ, որ Ռուսաստանը մեծ և հզոր տերություն լինի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երեքշաբթի՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակին, Ռուսաստանի Դաշնության նախագահը մասնակցել է Կրեմլի պատի մոտ անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու արարողությանը: «Այստեղ՝ Հավերժական կրակի մոտ, մենք գլուխ […]
21:06 22.06.2021
Տարածաշրջանային այցի շրջանակներում, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 25–ին […]
20:49 22.06.2021
Ֆրանսիան ողջունում է կիրակի՝ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ մեծ առավելությամբ առաջատարն է ընտրություններում։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը՝ քվեարկության գոհացուցիչ մակարդակի […]
20:27 22.06.2021
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունիսի 22-ին անցկացրել են մարտավարական վարժանքներ։ Ըստ սցենարի՝ անձնակազմը, հաղթահարելով բարդ տեղանքային պայմանները, հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել յուրային ստորաբաժանումների տարածք։ Հրամանատարությունը զինծառայողների ներդաշնակ գործողությունները բարձր է գնահատել։
20:15 22.06.2021
Էստոնիան շնորհավորել է Հայաստանին՝ ընտրությունների անցկացման կապակցությամբ: «Շնորհավորում ենք Հայաստանին մրցակցային և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Սա Նիկոլ Փաշինյանի համար ևս մեկ լեգիտիմ հնարավորություն է՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, վերակառուցելու պատերազմից տուժած երկիրն ու վերացնելու հասարակության մեջ առկա բաժանումները»,-նշված է Էստոնիայի ԱԳՆ-ի Twitter-ում արված հայտարարության մեջ: Congratulations to Armenia?? for carrying out competitive and peaceful […]
19:50 22.06.2021
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը`ժամը 11.00-ը։ Տեղեկացնում են ՀՀ ԿԸՀ-ից։ Սահմանված ժամկետում վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել թվով 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների […]
19:45 22.06.2021
Սոչիում հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը կկայանան տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Հանդես կգան 206 տղամարդ և 103 կին մասնակիցներ: Տղամարդկանց մրցաշարի հաղթողն ու եզրափակիչի մասնակիցը, իսկ կանանցից՝ երեք լավագույնները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500, իսկ կանանց մրցումներինը՝ 676.250 ԱՄՆ դոլար է: Խաղասեղանների շուրջ կնստեն […]
19:37 22.06.2021
2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են կայացած ընտրությունների ինչպես նախընտրական շրջանի (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը), այնպես էլ հունիսի 20-ին կայացած քվեարկության, քվեների հաշվարկի ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված […]
19:28 22.06.2021
Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հանիֆ Աթմարը կարծում է, որ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերումը կավարտվի մի քանի շաբաթ անց, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մի քանի շաբաթ անց օտարերկրյա զորքերի դուրսբերումը կավարտվի։ Իրավիճակը պահանջում է միջազգային հանրության դիրքորոշման լուրջ վերանայում։ Դոհայի համաձայնագրերը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պետք է հարգվեն»,- ասել է նա՝ երեքշաբթի օրը ելույթ […]
18:45 22.06.2021
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա […]
18:38 22.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նիկոլ Փաշինյան- Հարգելի պարոն Մարուքյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել, որ որքան հնարավոր է եղել, հետևել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին, և, անկեղծ ասած, […]
18:25 22.06.2021
Գերմանիան անհրաժեշտ է համարում պահպանել փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագիրը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք դեռ աշխատում ենք (առաջիկա հունիսի 24-25) ԵՄ գագաթնաժողովի որոշումների վրա: Կարծում եմ, որ ԵՄ և Թուրքիայի միջև այս համաձայնագիրը կարևոր […]
16:15 22.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Շիրինյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես, ինչքան հասցրել եմ, ամբողջ ծավալով չէ, բնականաբար, հետևել եմ ձեր քարոզարշավին, […]
16:00 22.06.2021
Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։ Մայր Աթոռի հայտարարությունը` ստորև. «Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։ Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական […]
15:59 22.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի հետ համատեղ իրականացրել է մեկօրյա արտ-թերապևտիկ զարգացնող ծրագիր ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար: Փոքրիկները «Դիսնետ» աուդիովիզուալ համակարգի միջոցով մոտիվացնող հոլովակներ են դիտել, կազմակերպվել են դիդակտիկ խաղեր:
15:57 22.06.2021
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Նիկոլ Փաշինյան – Ինչքանով հնարավոր է՝ հետևել եմ Ձեր քարոզարշավին և լավ տպավորություններ ստացել: Ափսոսում եմ, որ չեք հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդարան անցնելու համար, բայց կարծում եմ, որ դա է ընտրությունների առանձնահատկությունը: Կարևորն այն է, որ մեր […]
15:52 22.06.2021
«Թուրքական հոսքով» գազի մղումը դադարեցվել է ամենամյա սպասարկման և ախտորոշման պլանային աշխատանքների համար, որը տեղի կունենա հունիսի 22-ից հունիսի 29-ը: Ինչպես ավելի վաղ նշել էր ծովային գազատար համակարգի օպերատոր South Stream Transport B.V.-ն՝ աշխատանքները կիրականացվեն իրենց կողմից: Թուրքական հոսքը բաղկացած է 15,75 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ երկու գծերից, որոնք ռուսական գազը տեղափոխում են Սև ծովով: […]