18:45 22.06.2021
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:
Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ՝ լսելու Ձեր տեսակետները հետագա քաղաքական պրոցեսների մասին և նաև այն մասին, թե ինչպես կարող ենք մենք, ինչ ֆորմատներ ենք հնարավոր տեսնում, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Դուք, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինենք իրար համար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս ամենում:
Սամվել Բաբայան – Շնորհակալ եմ: Առաջին հերթին, բոլորիդ շնորհավորում եմ, Ձեր կուսակցությանը, որովհետև, իրոք, մեծ պատասխանատվության տակ եք մտել: Ապագան պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր: Սա առաջինը:
Երկրորդը՝ այս ամբողջ քաղաքական պրոցեսի մեջ մենք ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես կփորձեի նշել քաղաքական ֆունդամենտալ խնդիրները՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է: Այս ամբողջ վայրիվերումները, իմ և մեր թիմի կարծիքով, գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից: Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի:
Նորից եմ ասում, անկեղծ ուրախ եմ, – որևիցե կապ չունի, թե մենք ինչ տոկոս ենք ստացել, ինչ է եղել, ինչպես է եղել – ժողովուրդն է որոշում, ես բազմիցս ասել եմ՝ այդ ձև են ճիշտ գտել, այդ ուղղությամբ են տեսել իրենց ապագան, գնացել են այդ ուղղությամբ: Դա պետք է բոլորս ողջունենք, փորձենք՝ ինչքանով կարող ենք օգտակար լինել այդ ամբողջ պրոցեսին:
Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
20:45 01.07.2025
Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղեր. օր 1-ին։ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
20:35 01.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 7/1շենք, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի […] ...
20:25 01.07.2025
ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվելՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Նրան են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին՝ զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։ «Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց և ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրասման արդյունավետությանը։ Այս մասին […] ...
20:14 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետՀուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...
20:10 01.07.2025
Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն էԼեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...