Սամվել Կարապետյանն Ադրբեջանի մեղադրանքները «ֆանտազիա» է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+20.09 oC

Սամվել Կարապետյանն Ադրբեջանի մեղադրանքները «ֆանտազիա» է անվանել

16:32 18.06.2021

«Տաշիր» ընկերությունների խումբն Ադրբեջանի կողմից ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներն աբսուրդային է անվանել։ Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտնում են «Տաշիր»-ից:

«Այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ, զայրույթ առաջացնող է և անընդունելի»,- ասել են ընկերության մամուլի ծառայությունից:

«Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ են ադրբեջանական իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլինի իրենց էներգիան ուղղեն իրենց կողմից ոչնչացված տարածաշրջանի վերականգնմանը»,- ասել է Կարապետյանը:

Ինչպես հայտնել ենք՝ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, «Ռոյալսիս էնջինիրինգ»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանին, «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու կեղծ մեղադրանքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

10:29 19.06.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է

2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

10:24 19.06.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Հունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

10:17 19.06.2025

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:09 19.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP