20:25 20.05.2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դտախազություն: Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, […]
20:08 20.05.2021
ԱԺ-ում արտահերթ նիստի ընթացքում ելույթով է հանդես եկել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է կառավարության գործողություններին, մասնավորապես նշել. «Իրադրությունը գնահատելով՝ որոշել ենք գնալ իրադրությունը հսկողությունից բաց չթողնելու և դիվանագիտական եղանակներով հարցը կարգավորելու ճանապարհով, սա այն դեպքն է, որ միանշանակ կարող եմ կառավարության գործողությունները գնահատել թիմային, արդյունավետ, որովհետև միջազգային հանրության շրջանում իրավիճակի վերաբերյալ կա […]
20:03 20.05.2021
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում, քննարկվում է 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին նախագիծը: Էդմոն Մարուքյանը ներկայացրել է հայտարարության տեքստը, այնուհետ պատասխանել պատգամավորների հարցերին, իրավիճակի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ […]
19:57 20.05.2021
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել քաղաքացիներ, տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ: Նրանք հայտարարել են, որ հայրենիքը վտանգի առաջ է և բարձրախոսով հնչեցրել են համախմբվելու, հավաքվելու և միասին պայքարելու տարբեր կոչեր: Հավաքվածների մի մասը քայլերթով շարժվել է դեպի ԱԺ՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու համար: Մյուս մասն էլ բողոքի ակցիան շարունակում է Կառավարության շենքի դիմաց:
19:47 20.05.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների դեմ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Էրդողանը Աքշեներից 250.000 թուրքական լիրա (շուրջ 134․400 ԱՄն դոլար) է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Իսկ պատճառն այն է, որ ընդդիմադիր կուսակցապետն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին […]
19:26 20.05.2021
Մայիսի 17-21-ը Եվրոպայի խորհրդարանում ընթացող լիագումար նիստի շրջանակներում այսօր քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով։ Ադրբեջանի գործողությունները դատապարտող և հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչով հանդես են եկել Եվրախորհրդարանում Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լիտվայի և այլ երկրների պատգամավորները։ Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով պարտադրում […]
19:20 20.05.2021
Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը հայ-ադրբեջանական սահման՝ Սև լիճ տարածք այցելությունից հետո խոսել է իր այցի նպատակների և տպավորությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ անդամ երկրների մյուս դեսպանների հետ նպատակ են ունեցել փաստահավաք առաքելություն իրականացնել և տեղում ծանոթանալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ «Երախտապարտ եմ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ […]
17:12 20.05.2021
Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագծում ներգրավված նավատեր ընկերությունների դեմ պատժամիջոցները կարող են հետաձգել գազատարի կառուցումը: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ նրանց՝ ամերիկյան իշխանությունները կարծում են, որ չնայած Nord Stream 2-ի 95%-ով պատրաստակամությանը, այն ընկերությունների դեմ պատժամիջոցները, որոնց նավերը մասնակցում են նախագծին, դեռ կարող են հետաձգել […]
15:57 20.05.2021
Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և հաղորդակցության նախարարությունը և ԱՀ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի՝ հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Նրանց ներկայությամբ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել […]
15:56 20.05.2021
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով, փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ միացել էին Կոնգրեսի հայկական խմբին` Բայդենի վարչակազմին ներկայացնելով Հայաստանին, Արցախին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող քաղաքական առաջնահերթությունների շրջանակ, ինչը ներառում էր՝ · հայ ռազմագերիների հարցը, · Թուրքիային և Ադրբեջանին իբրև ագրեսոր պետությունների ճանաչում, · Հայաստանին և Արցախին խոշոր ֆինանսական օժանդակության տրամադրում, · «907-րդ բանաձևի» պահանջների կատարում, · Թուրքական […]
15:55 20.05.2021
Շրի Լանկան 10 օրով դադարեցրել է արտասահմանից ուղևորների մուտքը երկիր՝ կորոնավիրուսային իրավիճակը հսկողության տակ պահելու համար, գրում է քաղաքացիական ավիացիայի վարչությունը: «Շրի Լանկայի բոլոր միջազգային օդանավակայանները կարգելեն ինքնաթիռների վայրէջքը մայիսի 21-ի ժամը 23.59-ից մինչև մայիսի 31-ը՝ 23։59-ը՝ COVID-19-ով պայմանավորված իրավիճակը վերահսկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Թույլատրվելու է, սակայն, տրանզիտ ուղևորների մուտքը, եթե նրանց թռիչքը […]
15:51 20.05.2021
Արցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը: Նա նախ նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հեռու է կարգավորումից՝ նշելով, որ […]
15:35 20.05.2021
Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո միայն հնարավոր կլինի դիտարկել որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելուց հետո ստեղծված իրադրությանն ու հանգուցալուծման ուղղությամբ ընթացող խոսակցություններին: «Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական […]
15:22 20.05.2021
Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ Եվրամիությունը հանդես էր գալիս պասիվ դիտորդի դերում: Եվրամիությունը չօգտագործեց իր ազդեցությունը՝ կանխելու այդ գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ «Renew Europe» խմբավորման անդամ, լիտվացի պատգամավոր Պետրաս Օշտրավիչիուսը: «Եվրամիությունը պետք […]
15:15 20.05.2021
Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված հայ զինվորականներն ու քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը: «Բաքուն պետք է զերծ մնա որևէ կամայական կալանք […]
15:12 20.05.2021
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը ԵԽ բարձր ամբիոնից կոչ արեց կանգնել հայ ժողովրդի կողքին և ստիպել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման կոչով դիմեց ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը: ԵԽ պատգամավորը նախ հիշեցրեց, որ երբ Ալիևը պատերազմ սկսեց ԼՂ-ի դեմ՝ իր անօդաչու թռչող սարքերով, սպանեց հայերին, այդ […]
15:05 20.05.2021
Ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է: Քաղաքական գործիչները շատ կոշտ հռետորաբանություն են որդեգրել՝ փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Աքշեները, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել էր «Էրդողանի […]
14:03 20.05.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 18-20-ը Ռուստաստանի Դաշնությունում է՝ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառումից առաջ Ռուստամ Բադասյանը մայիսի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին։ Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է […]
14:01 20.05.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կառավարությունը պետք է հրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագիծը: «Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում […]
13:50 20.05.2021
ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից ժամանած չորս նավերի և չորս իրավաբանական անձանց նկատմամբ «Հյուսիսային հոսք-2» նախագծի պատճառով: Այս մասին ասվում է զեկույցում, որը ԱՄՆ պետդեպարտամենտը կանոնավոր կերպով ներկայացնում է Կոնգրես՝ կապված գազատարի կառուցման հետ: Փաստաթուղթը Twitter-ում տեղադրել է CBS-ի լրագրող Ինա Ռուֆինին: Արտաքին գործերի նախարարությունը «Ակադեմիկոս Չերսկին»-ը, «Վլադիսլավ Ստրիժով»-ը, «Բալթյան հետազոտող»-ը և «Յուրի Թոփչև»-ը […]
13:35 20.05.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը և այդ առնչությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակին։ Իր խոսքում նա նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Սկսում ենք կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին և […]
12:53 20.05.2021
Մեծ Բրիտանիայում, աշխարհում առաջին անգամ սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափի արդյունավետության փորրձարկումը։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը: Ծրագրի մասնակիցներին կառաջարկեն երկրորդ դեղաչափի ընդունումից 12-13 շաբաթ անց ստանալ նաև երրորդ դեղաչափն այն պատվաստանյութերից մեկով, որոնք գրանցված են Բրիտանիայում: «Դա ամբողջ աշխարհի գիտնականներին հնարավորություն կտա պատկերացնել, թե որքանով է օգտակար ու պաշպանում վիրուսից […]
10:56 20.05.2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցան հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցեցին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն: Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև […]
10:40 20.05.2021
Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների […]
09:28 20.05.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում Լավրով-Բլինկեն հանդիպման արդյունքներով։ «Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի […]
08:22 20.05.2021
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մայիսի 19-ին կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի դեմ առ դեմ հանդիպումը: Առանձնազրույցի ժամանակ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերություններում «մաքրել փլատակները», որոնք մնացել են ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմից: «Եթե մենք նորմալ պայմաններ չապահովենք դիվանագետների աշխատանքի համար, ապա մենք, ըստ էության, կխարխլենք […]
23:03 19.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 19-ին, 22-ին, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան […]
22:56 19.05.2021
Եվրոպական խորհրդարանը քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքներով հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով կառույցը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև […]
20:53 19.05.2021
Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Կենջեբեկ Օրինբաևը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է Բոլատ Իմանբաևին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի […]
20:15 19.05.2021
Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի ինժեներական կորպուսը նախատեսում է զբաղվել հավանական կապալառուների հնարավորությունների ուսումնասիրությամբ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի 20 երկրներում ռազմական օբյեկտներ կառուցելու նախագծի իրագործման համար: Համապատասխան նախաձեռնությունը գնահատվում է 240 միլիոն դոլար, ինչպես հաղորդվել է չորեքշաբթի՝ մայիսի 19-ին: Ինչպես նշվում է ռազմական գերատեսչության դիմումի մեջ, կապալառուներին հանձնարարվել է նախագծել ռազմական օբյեկտների կառուցվածքը, այդ թվում`օդանավակայաններ, […]