TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելը կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռների արձակման

19:38 19.05.2021

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հրետանային կրակ են վարել Լիբանանի միանգամից մի քանի թիրախների ուղղությամբ։

̰
Թուրքիայի քաղաքական հարթակներում խորանում են հակաիսրայելական տրամադրությունները

19:22 19.05.2021

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության խմբակցության պատգամավորներ էնգին Ալթայը, Օզգյուր Օզելը և Էնգին Օզքոչն օրինագիծ են ներկայացրել խորհրդարան, որը նախատեսում է չեղարկել Թուրքիայի և Իսրայելի միջև ստորագրված փոխհատուցման կարգի վերաբերյալ համաձայնագիրը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ 2010թ. մայիսի 31-ին իսրայելցի հատուկջոկատայինները Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանել էին 9 […]

̰
ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս

18:49 19.05.2021

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում»,- ասել է Զասը: Նա հայտնել է, որ իրավիճակը մանրամասն կերպով քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի մայիսի 19-ի […]

̰
Տրամադրությունները Գեղարքունիքի մարզում. «Հեռանկար»-ի հյուրը մարզպետ Գնել Սանոսյանն է

17:20 19.05.2021

Թեև հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող խնդրի բանակցություններն ընթանում են Սյունիքի մարզում, սակայն այդ բանակցությունների մաս է կազմում նաև Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս ադրբեջանական զինված ուժերը, խախտելով սահմանը, փորձում են իրականացնել նույն սադրիչ գործողությունը: Արամ Աբրահամյանը թեմայի շուրջ հեռավար զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը

17:00 19.05.2021

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ «S7» ավիաընկերությունը չեղարկել էր […]

̰
ԱՀ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները

16:35 19.05.2021

ԱՀ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։ 4 հինգհարկանի 116 բնակարաններով շենքերը կառուցվելու են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։ Կկառուցվի խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը։ Նորակառույց բնակարանները կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով։  

̰
Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ. հանրային քննարկում

16:32 19.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագիծը»: Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, ռազմավարական, կազմակերպչական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 3-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի համար․ Այվազյան

15:48 19.05.2021

Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ի շարունակություն նախորդ օրը տեղի ունեցած քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված […]

̰
Սլովենական կողմի ուշադրությանն է հրավիրվել ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրավիճակը

15:23 19.05.2021

Մայիսի 19-ին հեռավար ձևաչափով կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, ընդհանուր արտաքին և անվտանգության գլխավոր վարչության տնօրեն Յերնեյ Մյուլլերը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում […]

̰
Պուտինը և Սի Ցզինպինը սկսել են նոր էներգաբլոկների կառուցումը Չինաստանի երկու ատոմակայաններում

15:13 19.05.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի օրը սկսել են Չինաստանի Տյանվանի ատոմակայանի (ԱԷԿ) յոթերորդ և ութերորդ բլոկների և «Սյույդապու» ատոմակայանի երրորդ և չորրորդ բլոկների կառուցումը: Երկու երկրների ղեկավարները մասնակցել են այդ հանդիսավոր արարողությանը տեսակոնֆերանսի միջոցով: Համապատասխան ատոմակայանների ղեկավարները զեկուցել են աշխատանքներ սկսելու իրենց պատրաստակամության մասին և խնդրել են Սի Ցզինպինին […]

̰
Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու զերծ մնալ սադրանքներից

15:00 19.05.2021

Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների: «Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա […]

̰
Հանրապետության գետերում ջրի ելքերը մայիսի 18-19-ը

14:37 19.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 18-19-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

̰
Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են «ՀԱՄԱՍ»-ի 40 ռազմական օբյեկտ

14:12 19.05.2021

Իսրայելի ռազմաօդային ուժերը նախորդ գիշեր հարվածներ են հասցրել Գազայի սեկտորի ուղղությամբ: 120 բարձր ճշգրտության զենքով նրանք թիրախավորել են «ՀԱՄԱՍ» կազմակերպության ստորգետնյա ռազմական օբյեկտները: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Գիշերվա ընթացքում կործանիչները Գազայի սեկտորի հարավային հատվածում՝ Հան Յունիս և Ռաֆահ քաղաքներում, խոցել են թունելների համակարգը: 25 րոպե տևած հարձակման ընթացքում հարվածներ են […]

̰
ՀԱՊԿ ԱԳ նախարարների համաժողովը մեկնարկեց ավանդական համատեղ լուսանկարով

14:06 19.05.2021

ՀԱՊԿ ԱԳ նախարարների համաժողովը մեկնարկեց ավանդական համատեղ լուսանկարով: ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել:

̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Չայնիի ոլորաններում. բախվել են MAN-ն ու IVECO-ն. կան վիրավորներ

13:59 19.05.2021

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են IVECO և MAN մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության […]

̰
Ծեծկռտուք, դանակահարություն Ներքին Խնձորեսկ գյուղում․ Գորիսի ոստիկանների բացահայտումը

13:55 19.05.2021

Մայիսի 13-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 42-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ տուժածից որևէ մանրամասն հնարավոր չեղավ Ճշտել։ Ըստ բժշկի՝ տրավմատիկ շոկի էր ենթարկվել և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Հարազատներն էլ վստահեցնում էին, որ չգիտեն՝ որտեղ և ինչպես է ստացել վնասվածքը։ Տղամարդը Խնձորեսկ […]

̰
ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահի հետ

13:48 19.05.2021

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Ադրբեջանի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստան

13:36 19.05.2021

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը չորեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հինգշաբթի սպասվում են նրա բանակցությունները ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Բաքվի դիվանագիտական աղբյուրը։ Ադրբեջանի վարչապետի այցի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ։ «Մայիսի 19-ին վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Մայիսի 20-ին վարչապետը […]

̰
ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը

13:29 19.05.2021

Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Այս մասին հայտարարություն է տարածել Բելգիայում ՀՀ դեսպանությունը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի […]

̰
Անհատ ձեռնարկատերերն ավելի քիչ վճարումներ կկատարեն «Զինծառայողների հիմնադրամին»

13:21 19.05.2021

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, մասնավորապես նվազեցնել անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող տարեկան դրոշմանշային վճարների չափը: Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան և ԼՂ

12:54 19.05.2021

ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկիր: Նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաև սահմանային լարվածության մասին։ Կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը այս պահին չի […]

̰
Քաղաքական 5 ուժեր «Ազատ Հայրենիք» դաշինք են ստեղծում. հայտարարություն

12:49 19.05.2021

Հայաստանյան 5 քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ, որով ազդարարում են «Ազատ հայրենիք» դաշինք ստեղծելու մասին: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, Մարդու Իրավունքները և Ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և Պահպանողական կուսակցություները համաձայնության եկան «Ազատ Հայրենիք» դաշինք ձևավորելու […]

̰
Իսրայելապաղեստինյան հակամարտությունը կարող է վերածվել լայնամասշտաբ կրոնական պատերազմի

12:42 19.05.2021

Իսրայելապաղեստինյան հակամարտությունը կարող է վերածվել լայնամասշտաբ կրոնական պատերազմի։ Նման կարծիք է հայտնել Պաղեստինի նախագահի կրոնական հարցերով խորհրդական Մահմուդ Ալ Հաբբաշը: Նա հիշեցրել է, որ Ռամալայում տարիներ շարունակ զգուշացրել են կրոնական հողի վրա հնարավոր պատերազմի մասին, քանի որ Իսրայելը Երուսաղեմում տարիներ շարունակ պղծում էր պաղեստինյան սրբավայրերը։ «Եթե ստատուս քվոն պահպանվի այնպես, ինչպես կա, և եթե Իսրայելի […]

̰
Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստեղծել են ասոցացված եռյակի ձևաչափ՝ ԵՄ-ի ճանապարհին համագործակցության համար

08:31 19.05.2021

Եվրոպական ինտեգրումն արագացնելու, նաև տարածաշրջանի անվտանգության պահպանման նպատակով ԽՍՀՄ նախկին երեք պետությունները պայմանավորվել են համատեղ գործողությունների մասին: Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ստեղծել են ասոցացված եռյակի ձևաչափ՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ համագործակցության ընդլայնման համար: Երեք երկրների ներկայացուցիչները համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Կիևում: Այս մասին Վրաստանի և Մոլդովայի արտգործնախարարների հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան: […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1․3 հա տարածքում բռնկված հրդեհները

23:38 18.05.2021

Մայիսի 13-ից 18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2800 քմ, Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ 8000 քմ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 600 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]

̰
Սերգեյ Նարիշկինը հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև բացահայտ առճակատման մասին

23:00 18.05.2021

Ներկայումս Մեծ Բրիտանիան ուղղակի առճակատման է գնում Ռուսաստանի հետ, բայց այս քաղաքականությունն անհեռատես է: Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 18-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության  տնօրեն Սերգեյ Նարիշկինը BBC- ին տված հարցազրույցում: «Սա շատ ցավալի է մեզ համար», – նշել է նա: Միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Մոսկվան չի կարող որևէ ռացիոնալ բացատրություն գտնել Լոնդոնի […]

̰
Վայոց ձոր մարզի երեք զինծառայող ևս հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

22:35 18.05.2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Վայոց ձոր մարզի երեք զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հանուն հայրենիքի անձնվիրաբար մարտնչած հերոսների պարգևները նրանց հարազատներին է հանձնել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, տեղեկացնում են մարզպետարանից։ Պարգևատրման արարողությանը ներկա են եղել […]

̰
Վալերի Բուայեն Ֆրանսիայում ցույցի է մասնակցել՝ կոչ անելով հաստատակամություն ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ

22:10 18.05.2021

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Հայաստանը քույր է Ֆրանսիայի համար, և մենք հրաժարվում ենք նրանից։ Իհարկե, այսօր երեկոյան ես մասնակցել եմ Ֆրանսիայի ցույցին ՝ կոչ անելով հաստատակամություն ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ,  որը (որի ԶՈւ-ն-խմբ.) ներխուժել է Հայաստանի սահմանների մոտ և  (որի իշխանությունները-խմբ.) ապօրինաբար պահում է հայ ռազմագերիներին»։

̰
SHANTNEWS

21:55 18.05.2021

̰
«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

21:54 18.05.2021

Մայիսի 18-ին` ժամը 17:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել […]

̰
BACK_TO_TOP