TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում Իտալիայի նոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն

20:21 18.05.2021

Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալֆոնսո Դի Ռիզոն: Այս մասին նշված է Իտալիայի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում: «Շնորհավորում ենք Երևանում Իտալիայի նոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Մաղթում ենք հաջող աշխատանք», – գրված է Իտալիայի ԱԳ նախարարության ֆեյսբուքի էջում:

̰
Թուրքիայի մեջլիսի նախագահը Հայոց ցեղասպանության թեմայով նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահին

19:32 18.05.2021

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնին՝ խնդրելով չաջակցել խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Շենթոփը նամակում նշել է, որ այդ օրինագիծն օրակարգ է բերվել «որոշ շրջանակների դրդմամբ» և կարող է ստվեր գցել թուրք-իսլանդական հարաբերությունների վրա: Նամակում նա շարադրել է Հայոց ցեղասպանության ժխտող թուրքական քարոզչական թեզերը […]

̰
Փրփուրը բերանին հակամարտությունը չես լուծի. Թուրքիայի նախագահի «անեծքի» ավստրիական պատասխանը

18:46 18.05.2021

Փրփուրը բերանին հակամարտությունը Մերձավոր Արևելքում չես լուծի, Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի դեէսկալացմանը:  Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը»: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անիծում է Ավստրիայի կառավարությանն այն բանից հետո, երբ Ավստրիայի դաշնային գերատեսչություններում բարձրացվեցին Իսրայելի դրոշները: «Փրփուրը բերանին հակամարտությունը Մերձավոր Արևելքում չես լուծի: […]

̰
Վահան Քերոբյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության հնարավորությունները

18:23 18.05.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների  ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման  և համագործակցության հնարավոր ուղիները։ Դեսպան […]

̰
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին․ ՌԴ ԱԳՆ

17:06 18.05.2021

Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը տարածված ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին` կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ: Ռուսական կողմն աջակցություն է տրամադրում Բաքվին և Երևանին՝ բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով […]

̰
Պուտինը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված բախումները

16:10 18.05.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել միմյանց միջև զինված հակամարտությունը: Երկրի ղեկավարն այս մասին ասել է այսօր՝ մայիսի 18-ին, օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերը հանձնելու ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև առճակատման բռնկումն արդեն հանգեցրել է մեծ թվով քաղաքացիական զոհերի, […]

̰
Կատալոնիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին

15:53 18.05.2021

Կատալոնիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին ու կդատապարտի ՀՀ տարածքային ամբողջականության խախտումն Ադրբեջանի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է El Nacional-ը: Նշվում է, որ մայիսի 17-ին Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բորասը ընդունել է Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Լրատվամիջոցը տեղեկացել է, որ Պալատը հանդես կգա հայտարարությամբ, որով կպահանջի ազատ արձակել հայ ռազմագերիներին […]

̰
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը դրամական օգնություն է տրամադրում ՀՀ-ում ապրող տեղահանված անձանց

15:47 18.05.2021

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց համար՝ մինչև հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունը։ ՊՀԾ-ն անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր […]

̰
«Իսրայելին ամենակոշտը քննադատում են թուրք պաշտոնյաները, իսկ դաշնակից Ադրբեջանը այս հարցում լռում է». թուրք վերլուծաբան

15:35 18.05.2021

Թուրքական «Gazeteduvar» ընդդիմադիր լրատվական կայքի վերլուծաբան Մյուհդան Սաղլամն անդրադարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությանը պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների հարցում։ Ինչպես նշում է Ermenihaber-ը՝ Սաղլամը նկատել է, որ այս օրերին եվրոպական մի քանի երկրներ ու ԱՄՆ-ն իսրայելամետ հայտարարություններ են անում, իսկ իսլամական երկրները հանդես են գալիս Իսրայելի գործողությունները դատապարտող կոշտ հայտարարություններով: Իսրայելի դեմ ամենակոշտ հայտարարությունները […]

̰
ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան

15:29 18.05.2021

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի կողմից Փոլ Գավանը (Իռլանդիա) մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նա տեղեկություններ կհավաքի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար: Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, այդ թվում և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տարբեր նախարարությունների աշխատակիցների հետ, ովքեր գործ ունեն […]

̰
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը

15:17 18.05.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հայ-ադրբեջանական սահմանի իրադրության շուրջ:

̰
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու այդ երկրում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

14:49 18.05.2021

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր ընդունել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ «Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։  

̰
Եգիպտոսի հետախուզական պատվիրակությունը կարող է Իսրայել ժամանել մայիսի 18-ին. ԶԼՄ-ներ

14:42 18.05.2021

Եգիպտական հետախուզական պատվիրակությունը երեքշաբթի օրը կարող է լինել Իսրայելում: Այս մասին հայտնել է սաուդյան «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Մեկնաբանելով այս հաղորդագրությունը՝ իսրայելական պետական «Կան» ռադիոն մատնանշում է իսրայելական կողմից նորության հաստատման բացակայությունը:  

̰
ՆԱՏՕ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին

14:27 18.05.2021

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ռազմաօդային ուժերի գեներալ Ստյուարտ Փիչն ասել է, որ դաշինքը նախկինի պես պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում երկխոսության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք պահպանում ենք երկակի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի արձագանքում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ անցկացնելու առաջարկներին»,- ասել է […]

̰
Բելառուսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում է

14:20 18.05.2021

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հրավերով՝ Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ՊՆ-ը: Այցի մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

̰
Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում ամենածանր ժամանակաշրջանն է. Հայկո Մաաս

14:06 18.05.2021

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում «վերջին 30 տարում ամենածանր ժամանակաշրջանն է սկսվել»: «Որքան լուրջ են մարտահրավերները, այնքան համագործակցության անհրաժեշտությունը մեծ է»,- «Պոտսդամյան հանդիպումներ» 25-րդ կոնֆերանսի տեսաուղերձում ասել է նախարարը: Նա հիշեցրել է Մոսկվայի և Բեռլինի միջև քաղաքական հակամարտությունները, որոնք վերաբերում են ՌԴ-ում  քաղաքացիական հասարակությանը, Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակին […]

̰
Պուտինը և Սի Ցզինպինը կսկսեն Ռուսաստանի և Չինաստանի միջուկային նոր նախագիծը

14:00 18.05.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կմասնակցեն նոր միջուկային օբյեկտի շինարարության մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը: Նա ասել է, որ իրենց մասնակցությամբ միջոցառումը կանցկացվի չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, առցանց: Չունինի խոսքերով՝ երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն չին-ռուսական օբյեկտի շինարարության մեկնարկի արարողությանը, […]

̰
Պեսկովն ասել է, որ Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը նախատեսվում է մայիսի վերջին

13:54 18.05.2021

Մայիսի վերջին պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որի հիմնական թեման կլինի ինտեգրացիայի հետագա զարգացումը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, մենք չենք բացառում, որ նման հանդիպում տեղի ունենա մայիսի վերջին, – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, – Համենայնդեպս, […]

̰
Առաջիկա 1-2 ժամում Գեղարքունիքի մարզում ջրամատակարարումը կվերականգնվի

13:36 18.05.2021

Այսօր առավոտյան՝ ժամը 09։00-ին՝ հայտարարվածից շուրջ 8 ժամ շուտ, «Վեոլիա Ջուր»-ի մասնագետները վերացրել են «Հացառատ» պոմպակայանը սնուցող բարձր լարման գծի վթարը, միացրել պոմպերը և վերսկսել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը Արդեն առաջիկա 1-2 ժամում կայուն ջրամատակարարմամբ ապահովված կլինեն բոլոր սպառողները, հայտնում են ընկերությունից։

̰
Չերնամորյան. «Պաղեստինցիներն ասում են, որ հայերը մեր ընկերներն են ու մենք պատրաստ չենք ընդունել թուրքերի օգնությունը»

13:30 18.05.2021

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։ Ըստ Չերնամորյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները շատ բացասական են ընդունվել թե՛ Իսրայելում և թե՛ Պաղեստինում։ Պաղեստինցիները հայտարարել են. «Հայերը մեր ընկերներն են […]

̰
Ավստրալացի քաղաքական գործիչը կառավարությանը կոչ է արել ճանաչել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը

13:14 18.05.2021

Ավստրալիայի խորհրդարանի անդամ, Կանաչ կուսակցության ղեկավար Ադամ Բանդտը միացել է հայերի, ասորիների և հույների ցեղասպանության՝ երկրի դաշնային մակարդակով ճանաչմանն ուղղված նախաձեռնությանը, տեղեկացնում է Greek Reporter պարբերականը: 2020-ի փետրվարի 25-ին 100 պատգամավորների, դիվանագետների, քաղաքական գործիչների և համայնքային ղեկավարների կողմից տրվել է Հանուն արդարության միասնական շարժման մեկնարկը: Ավստրալիայում հայերի, հույների և ասորիների երեք համայնքների միջև պատմական փոխըմբռնման […]

̰
Պատանուն վրաերթի ենթարկած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Բազումի բաժին

13:07 18.05.2021

Մայիսի 9-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա պատանու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին մեղայականով բաժին է ներկայացել Լեռնավան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մայիսի 9-ին Վանաձոր […]

̰
Ջերմիջեցնող դեղամիջոցները COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո կարող են խանգարել հակամարմինների ձևավորմանը

12:45 18.05.2021

Ջերմիջեցնող դեղամիջոցների ընդունումը COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո կարող է բացասաբար ազդել հակամարմինների կազմավորման վրա, զգուշացնում են ԱՄՆ Դյուկի համալսարանի մասնագետները: Բանն այն է, որ այդպիսի դեղամիջոցները կարող են ճնշել այն ուղիները, որոնցով որոշակի բջիջներ իմունային համակարգին ազդանշաններ են ուղարկում: Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ասպիրինն ու իբուպրոֆենը կարող են ազդել իմունային համակարգի  ակտիվության համար […]

̰
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է

10:59 18.05.2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը․ «#նախընտրական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը։ 1֊Գագիկ Ծառուկյան 2֊Միքայել Մելքումյան 3֊Իվետա Տոնոյան …շարունակելի»։

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ

22:51 17.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի […]

̰
Ազատության հրապարակից ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Հարությունյանը

22:41 17.05.2021

Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ծեծի կասկածանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: «Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ Ազատության հրապարակից ծեծի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այս պահին պարզվում են հանգամանքները, նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

̰
Երուսաղեմում կարգավիճակի որևէ փոփոխություն չի  բխում հայկական շահերից. Շահան Գանտահարյան

22:18 17.05.2021

Ինչ դիրքորոշում ունեն Մերձավոր Արևելքում բնակվող հայերը հակամարտության վեաբերյալ և որքանով է ազդում այդ դիրքորոշման վրա պաշտոնական Երևանի տեսակետը, ինչպիսի դեր է խաղում Թուրքիան հակամարտության մեջ։ Այս  ամենի մասին Բեյրութի  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է  Սագօ Արեանի հետ։

̰
Ինչքանով կարող են Հայաստանին օգնել կամ խանգարել հարևանների ու խոշոր խաղացողների դիրքորոշումները․ քննարկում

22:10 17.05.2021

Հայաստանի սահմանին ստեղծված լարվածության հարցում որքանով Հայաստանին կարող են օգնել կամ խանգարել հարևանների ու խոշոր խաղացողների դիրքորոշումները: Թեմայի շուրջ քննարկում «Հեռանկարի» տաղավարում:  

̰
Քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը

21:45 17.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր ընդունել է երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավմանը և ուսանողական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող եռամյա դրամաշնորհային ծրագիրն իրականացնում է երեք կազմակերպությունների` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, […]

̰
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

21:32 17.05.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 17.00-ից մինչև մայիսի 18-ը ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
BACK_TO_TOP