TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանի կուսակցության մամուլի խոսնակն Իսրայելին մեղադրել է «մանկասպանության մեջ»

21:17 17.05.2021

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն հերթական անգամ անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս մասին Չելիքը գրառում է արել Twitter-ում: Չելիքն Իսրայելի կառավարությանը մեղադրել է երեխաների սպանության մեջ: «ՄԱԿ-ը, կոչ անելով Իսրայելին և Պաղեստինին, ասում է՝ պետք է անհապաղ դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, ահաբեկչությունը և […]

̰
ՔԿՀ-ի ծառայողները ներնետված ծխախոտի տուփում հայտնաբերել են մարիխուանային նմանվող զանգված

20:57 17.05.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները մայիսի 15-ի ժամը 19:30-ի սահմաններում ճաշարանին կից տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի ծանրությունն ապահովող քար: Ինչպես տեղեկացրին փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

̰
ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ «Վիճելի տարածքներ» ձևակերպման, ԼՂ-ի հարցի կարգավորման մասին․ Factor.am

20:25 17.05.2021

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱՄՆ Պետքարտուղարություն՝ խոսնակ Ջալինա Փորտերի՝ մայիսի 14-ին Սյունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ կիրառած «վիճելի տարածքներ» արտահայտության մեկնաբանման խնդրանքով, և այսօր ստացվել է պատասխանը։ Հիշեցնենք՝ Հայաստանի հարավային սուվերեն տարածք Ադրբեջանի զինուժի ներխուժման փաստին արձագանքելով՝ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջալինա Փորտերը կոչ էր արել Բաքվին «անհապաղ դուրս բերել զորքերը և հրաժարվել սադրանքներից»։ «Օգտագործված «վիճելի […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարն ու  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց են ունեցել

20:01 17.05.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի առանցքային թեման էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը: Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն: […]

̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ է արել Բաքվին և Երևանին համաձայնության գալ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու հարցում

19:54 17.05.2021

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Բաքվին ու Երևանին կոչ է արել համաձայնության գալ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու շուրջ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Ֆրանսիայի դիվանագիտական ​​գերատեսչությունը՝ նախարարի ադրբեջանցի և հայ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքներից հետո: «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության կապակցությամբ Ժան-Իվ Լե […]

̰
Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար․ Շոյգու

19:12 17.05.2021

Մայիսի 17-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի […]

̰
ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները հեռախոսազրույցում անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

18:46 17.05.2021

Տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում: Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների […]

̰
Արցախի ՄԻՊ-ը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

18:42 17.05.2021

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, որում մասնավորապես ասված է․ «Հարգելի´ տիկին Միյատովիչ, Որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան, հայտնում եմ Ձեզ իմ պատրաստակամությունը համագործակցելու հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որն այսօր մեր երկրի համար էլ ավելի կարևոր է` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության և […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

18:25 17.05.2021

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության եւ ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը […]

̰
Հանդիպել են Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալները

18:07 17.05.2021

2021 թվականի մայիսի 17-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանին: Հաղորդում է aliq.ge-ն։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշվել է, […]

̰
Լուկաշենկոն անվտանգության աշխատակիցներին թույլ է տվել կրակել՝ «իրավիճակը հաշվի առնելով»

16:00 17.05.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է փոփոխություններ, որոնք իրավապահներին զենք և հատուկ միջոցներ օգտագործելու իրավունք են տալիս՝ «հաշվի առնելով առկա իրավիճակը»: Այս մասին հայտնում է БелТА-ն: Խոսքը «Բելառուսի ազգային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին է: «Կոնկրետացվում են քաղաքացիների անձնական զննություն կատարելու, նրանց մոտ եղած իրերի և տրանսպորտային միջոցների ստուգման հիմքերը: Օրինակ՝ ձերբակալման ժամանակ […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

15:54 17.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի […]

̰
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին

15:48 17.05.2021

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ: «Հասկանալի է, որ համավարակն իր հետքն է թողնում: Հիմա դա հետզհետե մնում է անցյալում: Հետևաբար, հուսով եմ, առաջիկայում մենք կհանդիպենք նաև ՀԱՊԿ […]

̰
«Եռաբլուրի» տարածքում քաղաքապետարանը նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ

15:37 17.05.2021

Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավելի քան 130 աշխատակից ու 12 միավոր տեխնիկա է ներգրավվել աշխատանքներին: Մաքրվել է ինչպես բուն պանթեոնի, այնպես էլ անտառային գոտու և մինչև գլխավոր մուտք տանող ճանապարհահատվածը: Չնայած տարածքում կազմակերպվող […]

̰
Մայիսի 16-17-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

15:24 17.05.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 16-17-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում:

̰
Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն

15:13 17.05.2021

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Ղրղզստանի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

14:38 17.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին

13:55 17.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Նամակում ասված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի Ընդունեք սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ պետական գործունեության հարուստ փորձը, Ձեզ բնորոշ քաղաքական կամքը և եռանդը կշարունակեն ներդրում ունենալ Ղազախստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաև նպաստել […]

̰
Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել․ վարորդը մահացել է, երեք ուղևորները՝ տեղափոխվել հիվանդանոց

13:49 17.05.2021

Մայիսի 17-ին՝ ժամը 07.30-ի սահմաններում, «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է արգելապատնեշին. 20-ամյա վարորդ Հարություն Մկրտչյանը մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

̰
Արքայազն Չարլզը հայտնել է իր պլանները՝ թագուհու մահից հետո

12:52 17.05.2021

Ուելսի արքայազն Չարլզը մտադիր է բրիտանական միապետությունը դարձնել ավելի բաց: Նա հնարավորություն կտա հասարակությանը  ավելի մոտիկից տեսնել արքայական պալատը, այդ թվում՝ Բուքինգեմյան պալատը։ Այս մասին գրում է TheTimes-ը:  Պարբերականը հայտնում է, որ 72-ամյա արքայազնը ցանկանում է, որ Բուքինգեմյան պալատը, Քլերենս հաուսը, Վինձորի ամրոցը, Սանդրիգեմը և Բալմորալը մասնավոր տարածքից վերածվեն հասարակությանը հասանելի վայրերի: «Դա տեղի կունենա […]

̰
Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում

12:18 17.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում էլ ինչպես վերջին օրերին, պետք է քննարկենք հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը: Մայիսի 12-ից հետո, […]

̰
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչը խոսել է ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության սրման պատճառի մասին

11:17 17.05.2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանն անդրադարձել է Թել Ավիվի և ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրման պատճառին: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրումը սկսվել է «պաղեստինյան ներքին քաղաքական մանևրումների» պատճառով: «ՀԱՄԱՍ-ը դա լիովին ծրագրել է՝ քաղաքական իշխանությունը զավթելու համար: Այդ ամենը նրանց արատավոր ծրագրի մի մասն էր », – ասել է […]

̰
Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ Իրանում ՀՀ դեսպան

11:06 17.05.2021

Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին: Դեսպան Թումանյանը տեղեկություններ փոխանցեց ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Վերահաստատելով երկրների տարածքային […]

̰
Ադրբեջանի սադրանքը չպիտի մնա առանց Նիդերլանդների դատապարտման․ պատգամավոր

10:40 17.05.2021

Նիդերլանդների աշխատավորական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Քաթի Փիրին իր թվիթերյան էջում անդրադարձել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին. «Ադրբեջանը կրկին կրակի հետ է խաղում՝ հատելով Հայաստանի սահմանը։ Այս սադրանքը չպիտի մնա առանց Նիդերլանդների դատապարտման»։ Azerbeidzjan speelt weer met vuur door Armeense grens over te gaan. Deze provocatie kan niet zonder NLse veroordeling blijven.https://t.co/xS4gjNUQ26 — […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 17.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

22:02 16.05.2021

Մայիսի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը: […]

̰
Էրդողանը համաշխարհային հանրությանը կոչ է արել դաս տալ Իսրայելին

21:20 16.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրանցի իր գործընկեր Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին դաս տա՝ կապված Պաղեստինի դեմ հարձակումների հետ: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, մենք քննարկել ենք Պաղեստինի դեմ Իսրայելի հարձակումները և Թուրքիայի և Իրանի հարաբերությունները: Ես նշեցի, որ Թուրքիան ամենակոշտն է […]

̰
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

21:12 16.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների ընթացքին և Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր։

̰
Բաքվում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանի դեմ դատավարությունը

20:56 16.05.2021

Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանի նկատմամբ գործի դատական քննությունը: Քրեական գործով նախնական նիստը կայացել է Բաքվի ռազմական դատարանում։ Գործի հետաքննությունն ավարտվել է: Էուլջեկչյանը մեղադրվում է որպես վարձկան Ղարաբաղում պատերազմին մասնակցելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն անօրինական հատելու» համար: Ինչպես փոխանցում է Minval.az կայքը, դատավարությունը […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «բացարձակ սարսափելի» է որակել Իսրայելի ու Գազայի հատվածի միջև բախումները

20:45 16.05.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելի ու Գազայի հատվածի միջև մարտերը համարել է «բացարձակ սարսափելի», հաղորդում է Reuters- ը: Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ կազմակերպությունը հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և ջանքեր գործադրել բանակցությունների համար:

̰
BACK_TO_TOP