14:40 08.12.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, թե որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր։
«Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ դա ի շահ Հայաստանի է լինելու և ի շահ տարածաշրջանային խաղաղության ու կայունության։ Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը շատ առանցքային է և պնդում է, որ Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը այդ սկզբունքի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խանդանյանը՝ արձագանքելով որոշ ընդդիմադիրների հայտարարություններին, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր շուտափույթ կնքելու դեպքում Հայաստանը խնդիրներ կունենա և նոր զիջումների կգնա՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հրապարակային չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով։
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը շարունակի ապակառուցողական լինել բանակցությունների ընթացքում, Հայաստանը շարունակելու է հորդորել, որ միջազգային գործընկերները և այն կողմերը, որոնք պատրաստակամություն են հայտնել և պատասխանատվություն են ստանձնել միջնորդ հանդիսանալ բանակցություններում, շարունակեն ճնշումն Ադրբեջանի վրա։
16:00 16.05.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացինՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։ Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։ Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։ Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների […] ...
15:55 16.05.2025
Ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահըՏիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: ...
15:51 16.05.2025
Եվրամիությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալումԵվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ կստորագրեն երկու երկրների միջև արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի ունեցած հանդիպումներին։ «Եվրոպական խորհրդի նախագահն ու […] ...
15:47 16.05.2025
Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլի բանակցությունները կարող են հանգեցնել Ուկրաինայում խաղաղությանԱնկարան հավատում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության, եթե կողմերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ հանդիպումը մեկնարկել է ուրբաթ օրը, որին մասնակցել է նաև թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը, հայտնում է […] ...
15:41 16.05.2025
«Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյին, գրում է ինսայդեր Մատեո Մորետոն: Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: «Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Կևին Դե Բրույնեին, որը 1 ամսից հեռանալու է ակումբից: Նրան փոխարինողը պետք է հաջող խաղա «10 համարի» դիրքում, կապի թիմի կիսապաշտպանությունն ու […] ...
15:37 16.05.2025
Reuters. Ռուբիոն Ստամբուլում հանդիպել է բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Իրանի հարցերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսին։ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստամբուլում։ Այժմ ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը: «ԱՄՆ […] ...