13:10 29.10.2023
Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Այն եղել է Ռիխտերի սանդղակով 4,2 մագնիտուդ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բեհբահան քաղաքում: Օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա:
12:18 29.10.2023
Իրանը մեղադրել է Իսրայելին կարմիր գծերը հատելու մեջ, ասվում է X սոցիալական ցանցում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, որոնք կարող են ստիպել քայլեր ձեռնարկել: Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն շարունակում է լայնածավալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին»,- ասվում է հրատարակության մեջ: Նախօրեին Ռաիսին արաբական Al-Jazeera-ին […]
00:05 29.10.2023
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է հտարածել հոկտեմբերի 1-ին Արցախում ՄԱԿ-ի առաքելության վերաբերյալ, որում ասվում է «Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի ողջ հայ բնակչությունն արդեն փախել էր Ադրբեջանի վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ Դժվար է հասկանալ, թե որն […]
23:32 28.10.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է արևմտյան երկրներին «խաչի և կիսալուսնի» պատերազմով»,. այս մասին ասել է նա Ստամբուլում Պաղեստինին աջակցող մեծ ցույցի ժամանակ: «Արևմուտք, ես դիմում եմ ձեզ. ցանկանու՞մ եք նոր պատերազմ սկսել խաչի և կիսալուսնի միջև։ Եթե սրա համար նման ջանքեր եք գործադրում, ուրեմն իմացեք, որ այս ժողովուրդը չի մահացել, նա ամուր կանգնած […]
19:26 27.10.2023
Իրանի կենտրոնում գտնվող Նեսրաբադ և Սպահան քաղաքներում լայնածավալ զորավարժություններ են սկսվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Irna» գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական թղթակցին: Զորավարժություններին մասնակցում են հետևակ, կիրառվում են զրահատեխնիկա, հրթիռներ, հրետանի, ռազմաօդային ուժեր, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև տրանսպորտային և օժանդակ ավիացիա: Զորավարժությունները ստացել են «Ակտադար-1402» («Իշխանություն-2023») անվանումը։
15:42 27.10.2023
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ խնդիրն Ադրբեջանի հետ բանակցություններն ընդունող տարբեր հարթակները չեն․ Հայաստանի հիմնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է իր հարևանների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետաձգմանը, որը […]
15:25 27.10.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի հետ մասնակցել է հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով. «Ճաշի ընթացքում երեք վարչապետները նստած են եղել նույն սեղանի շուրջ: Նույն […]
11:32 27.10.2023
Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) Արևելյան Միջերկրական ծովում համատեղ անցկացնում են որոնողափրկարարական զորավարժություններ։ Ինչպես փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը, զորավարժությունը նվիրված է 1974-ի հուլիսի 21-ին Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման ընթացքում խորտակված «TCG Kocatepe» նավում մահացած Ջաներ Գյոնյելի հիշատակին: Մինչ ծովում որոնողափրկարարական վարժանքների սկսվելը անցկացվել են նաև ցամաքային զորավարժություններ։ Նշվում է, որ զորվարժությանը որպես դիտորդ […]
11:27 27.10.2023
Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բիրջանդ քաղաքից 94 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 196 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
10:47 27.10.2023
Գուսարի շրջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։ Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 08:50-ին Գուսար սեյսմիկ կայանից 12 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
10:05 27.10.2023
Թուրքիայի հարավում՝ թուրքական Ֆեթհիյե ծոցում, հոկտեմբերի 26-ին բեռնատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ 75 մետրանոց Niue դրոշով Serenity Ac-ը խարսխված է եղել Ֆեթհիեի մոտ, երբ տեղի է ունեցել միջադեպը: Պայթյունի պատճառները դեռ պարզված չեն։ Առափնյա պահպանությունը նավ է ուղարկել փրկարարական և ոստիկանական […]
09:34 27.10.2023
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա վոն Քրամոնի կարծիքով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը զսպելու միակ միջոցն այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելն է։ Պատգամավորը նշում է՝ քանի դեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ պատժամիջոցներ չեն լինելու, կանգ չի առնի։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վիոլա վոն Քրամոնն անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայաստանին հնարավոր աջակցությանը, Հարավային […]
08:21 27.10.2023
Տարածաշրջանում իրավիճակը հաշվի առնելով՝ արդյո՞ք հնարավոր է թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Հարցին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Մենք շարունակում ենք մտածել, որ դա բխում է երկու կողմերի շահերից, դա բխում է տարածաշրջանի շահերից, դա բխում է ավելի լայն աշխարհի շահերից, որ այդ երկու երկրները հասնեն խաղաղության համաձայնագրի, և […]
22:43 26.10.2023
Վրաստանի վարչապետը կրկին հիշեցրել է այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցման հարցում Թբիլիսին պատրաստ է հատուկ առաքելություն ստանձնել: Այդ մասին Իրակլի Ղարիբաշվիլին ասել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացման իր խոսքում: Կոնկրտ ի՞նչ է ենթադրում Ղարիբաշվիլիի նախաձեռնությունը և ինչպե՞ս է Բաքուն վերաբերվում այս նախաձեռնությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօրվա այդ ֆորումի […]
21:34 26.10.2023
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացման տրամաբանությամբ ռազմավարական գործընկերության հաստատման հարցում: Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ առանց վիզայի` նույնականացման քարտերի […]
14:40 26.10.2023
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր խոսքը սկսել է` մեջբերումներ կատարելով ՀՀ գործող ազգային անվտանգության ռազմավարության երկու հոդվածներից: Ըստ նրա` առաջինը` ցեղասպանության կանխարգելումը, ՀՀ եւ ԼՂ բնակչության պաշտպանության պատասխանատվությունը` մեր արտաքին եւ պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է: Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը: Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ` […]
13:13 26.10.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք: «Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Դա […]
10:18 26.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
23:35 25.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին։ The Wall Street Journal Յարոսլավ Տրոֆիմով – Պարոն վարչապետ, շնորհակալություն The Wall Street Journal-ի հետ հարցազրույցի համար։ Կսկսեմ ամենաբարդ հարցերից։ Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատես եղանք։ Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք, և ըստ Ձեզ, Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն […]
23:01 25.10.2023
Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի։ Այս մասին The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների պարագայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Ռուսաստանը չեն իրականացրել այն գործողությունները, որոնք նկարագրված են ՀԱՊԿ կանոնադրությունում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրում։ […]
22:51 25.10.2023
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը չի կայանա: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Իրականում ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց մեկնել Բրյուսել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հայտարարվեց այն մասին, որ Ալիևը չի մեկնի Բրյուսել՝ Թեհրանում 2 օր […]
18:11 25.10.2023
ԱԺ-ում լրագրողների հետ զրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը փակուղային չի համարում և ենթադրում է, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումը չի կայացել՝ ադրբեջանական կողմի չեղարկման պատճառով. «Ես չեմ համարում, որ բանակցային գործընթացը փակուղային է, առավել ևս հայկական կողմի ակտիվ քաղաքականության և ակտիվ միջազգային շփումների շնորհիվ մենք գործընթացը, այնուամենայնիվ, ինչ-որ տրամաբանության […]
17:00 25.10.2023
Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ։ Այս մասին այսօր Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավալիորեն, մեր միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր երկու […]
16:50 25.10.2023
Մեկ անգամ չէ, որ այս ամբիոնից վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունն առաջ մղել խաղաղության օրակարգը՝ սատարել այդ ուղղությամբ մեր գործընկերների ջանքերին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով, որ թեման քննարկել է նաև Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ «Հայաստանն ակնկալում է, որ իր պատրաստակամությունը լիարժեք կփոխադարձվի տարածաշրջանի մյուս երկրների […]
16:37 25.10.2023
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։ Այս մասին Կանադայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Առևտրի […]
16:23 25.10.2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ակնկալում, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված […]
15:37 25.10.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի ղեկավարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին պլանավորված հանդիպումը հետաձգումը նախաձեռնել է Ադրբեջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր կողմը ժամանակ չի գտել Բրյուսելի եռակողմ հանդիպման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, […]
14:18 25.10.2023
Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, և այս իմաստով «3+3» ձևաչափը երկրի համար կարևոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր […]
13:57 25.10.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Մոսկվայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին հարցին, ասել է, որ դեռ հստակ փոխըմբռնում չկա, շփումները շարունակվում են։ «Դեռ ոչ, հստակ փոխըմբռնում չկա, մենք շարունակում ենք մեր շփումները»,- լրագրողներին ասել է նա։
12:28 25.10.2023
Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Մեր […]