19:10 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:
11:14 02.10.2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել է այս տարվա հուլիսին Լաչինի ապօրինի անցակետում առևանգված Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով նախաքննությունը: «ԱՊԱ»-ի հաղորդմամբ՝ գործի հետաքննությունը և նյութերն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան: Բաքուն նրան մեղադրում է Իվանյանում իբրև թե ցեղասպանություն կատարելու համար։ Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։
00:28 02.10.2023
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հոկտեմբերի 1-ին Թեհրանում ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի-Աքբար Ահմադիանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ mehrnews.com-ը տեղեկացնում է, որ հանդիպմանը գեներալ Ահմադիանը մատնանշել է կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումները և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար յուրաքանչյուր կողմի ջանքերի անհրաժեշտությունը: «Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության […]
23:46 01.10.2023
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ի իր հարթակում կիսվել է ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանման մասին պատմող The Gardian-ի ««Ադրբեջանը հողի քաղցած է». հայերը վախենում են, որ երկիրը կձգտի ավելի շատ տարածքներ գրավել»» վերտառությամբ հոդվածով, որին կից գրել է. «Անիմաստ է ասել, թե Ուկրաինան չպետք է տարածք կորցնի զինված ագրեսիայի պատճառով, սակայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի ազգային […]
23:02 01.10.2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարայում ահաբեկիչների կողմից օգտագործվող զենքի արտասահմանյան ծագման մեծ հավանականություն կա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Խոսքը կիրակի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձի մասին է։ Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը վնասազերծվել է: Փոխհրաձգության ժամանակ տուժել է ՆԳՆ երկու […]
21:00 01.10.2023
Այսօր, հոկտեմբերի 1-ին կայացավ երթ ի հաջակցություն Արցախի։ Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը: Վակեյի այգու մուտքի մոտից երթի մասնակիցները Վիրահայերը երթով շարժվել են դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ, ապա` Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Երկու գրասենյակների դիմաց ցուցարարները դատապարտել են, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն վարելով Արցախի նկատմամբ՝ մնաց անպատասխան, ոչ միայն պետք է կոչերով […]
20:52 01.10.2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը […]
20:01 01.10.2023
Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
19:28 01.10.2023
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի իր հարթակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ խոսելով գրեթե դատարկված Արցախում նրա անելիքների մասին: «Շատ, շատ օգտակար ՄԱԿ-ի այս առաքելությունը ամայացած Արցախում, հիմա, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հետապնդվել են (եթե նրանց չեն սպանել) ադրբեջանցիների կողմից: Ոչինչ չկա անելու կամ պաշտպանելու, բացի հորթերից, կովերից և […]
19:01 01.10.2023
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է nournews.ir-ն: «Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կիրակի կեսօրին ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրում է աղբյուրը։ Նշվում է, որ հանդիպումների […]
17:09 01.10.2023
Թուրքիան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից (ԵՄ)՝ կապված միությանը միանալու հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։ «Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպել է սպասել 60 տարի: Եթե նրանք հրաժարվեն իրենց անարդար վերաբերմունքից հատկապես վիզաների տրամադրման հարցում, ապա իրենք կուղղեն իրենց […]
16:39 01.10.2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն տևական համաձայնագրի, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին», – ասել է նա: «Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում […]
12:11 01.10.2023
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան հայտնել է Անկարայի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ ահաբեկչության փորձի մասին, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը՝ վնասազերծվել։ «Ժամը 09.30-ին երկու ահաբեկիչ, մեքենա վարելով ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասի դիմաց, պայթյուն է իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդը՝ վնասազերծվել»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։ Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան թեթեւ վիրավորվել […]
10:48 01.10.2023
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՄԱԿ-ի առաքելության անդամներն առավոտյան ժամանել են Ղարաբաղ: Նրանք անցել են Աղդամով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ: Նշվում է, որ վերջին անգամ նրանք Ղարաբաղում եղել են 30 տարի առաջ:
23:16 30.09.2023
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex, և փորձում են փոխել տեղանունները։ «Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան […]
15:22 30.09.2023
Ադրբեջանում կալանավորվել է Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի դատախազությունը:
09:00 30.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 28-ին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործով: Այս մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել ՀՀ հատուկ […]
22:08 29.09.2023
Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]
21:56 29.09.2023
Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Ռասայական խտրականության մասին կոնվենցիայի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ խնդրելով իշխանություններին ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։ «Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման ժամանակավոր միջոցներ նշանակելու վերաբերյալ՝ «Ռասայական […]
18:06 29.09.2023
Ավելի քան 9 ամիս շրջափակված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին նախքան Գորիսի կամ Վայքի հաշվառման կետ հասնելը նախ սնունդ են տրամադրում: Հաշվառման կետերում արդեն 5 օր է՝ 24-ժամյա ծառայությամբ տարբեր աշխատակիցներ, կամավորներ են աշխատում: Անորոշ ներկայով մարդկանց Մայր Հայաստան բերող ավտոշարասյան վերջը չի երևում: Արցախում են մնացել հիմնավոր պատճառներ ունեցողները կամ սեփական տրանսպորտային միջոցը չունեցողները, […]
17:48 29.09.2023
Ադրբեջանական ուժայինները Լաչինի անցակետում Արցախից Հայաստանի Գորիս քաղաք մտնելու փորձի ժամանակ բերման են ենթարկել Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար (2015-2018թթ.), գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մնացականյանի շրջապատից աղբյուրին: «Գեներալ Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի անցակետում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
17:16 29.09.2023
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը շինծու մեղադրանքներով կալանավորել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Մանուկյանը մեղադրվում է «կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն իրականացնելու, զենք-զինամթերք ապօրինի ձեռքբերելու, պահելու և փոխադրելու, զինված կազմավորումներ և խմբեր ստեղծելու, ինչպես նաև Ադրբեջանի […]
16:08 29.09.2023
ԼՂ հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների երրորդ հանդիպումն է սկսվել Եվլախ քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ադրբեջանական պետական գործակալությանը։ Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը: Ադրբեջանական կողմը ներկայացնում է Ռամին Մամեդովը։
15:20 29.09.2023
Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։ Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ […]
14:52 29.09.2023
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա, անշուշտ, արդիական է: Բացի այդ, կան ծրագրեր՝ զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը և լոգիստիկան տարածաշրջանում: Դա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար: Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը:
11:48 29.09.2023
ԱՄՆ-ն կարևոր է համարում միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և բավական լուրջ է տրամադրված այդ առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք բավականին լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնությանը, տարածաշրջանում հումանիտար կարիքների […]
09:34 29.09.2023
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է Hürriyet թերթը։ «Անկարայի Մամաք թաղամասում 6 հարկանի շենքի առաջին հարկում գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել», – հայտնում է հրատարակությունը։
22:29 28.09.2023
Ի՞նչ տեղեկություն կա Դավիթ Բաբայանի մասին. Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալության թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Դավիթ Բաբայանի կայացրած որոշումը հասկանալի է: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլից տեղեկություններ կան այն մասին, որ այսօր առավոտվանից ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է և որոշակի միջոցառումներ է ձեռնարկում: Ցանկացած ժամ կարող են […]
16:32 28.09.2023
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին Facebook-յան իր էջում իր առաջին կնոջ՝ Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսի մասին գրառում է կատարել և նշել, որ սիրտը ցավում է առաջին կնոջ համար, փոխանցում է «Ալիք մեդիան»: Երրորդ նախագահի գնահատմամբ՝ Սանդրան ամենաառատաձեռն ու խելացի մարդն է, որին հանդիպելու բախտ է վիճակվել: «Ես նրան շատ եմ պարտական այն […]