11:27 13.10.2023
Իսրայելի և Պաղեստինի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված Թուրքիայի միջնորդական ջանքերը դժվար թե օգնեն հակամարտության կարգավորմանը: Այս կարծիքը մեջբերել է Politico թերթը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի և փորձագետների, որոնց անունները չեն նշվում։ «Ցանկացած միջնորդական ջանքեր այս պահին անհնարին առաքելություն են: Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կխուսափի ցանկացած փոխզիջումից, ինչը կարող է դառնալ խաղաղ բանակցությունների խոչընդոտներից մեկը»,- […]
08:31 13.10.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԳԱ 78-ի վեցերորդ կոմիտեում օրակարգի 80-րդ կետով՝ մարդկության դեմ հանցագործություններ. «Պարոն նախագահ, Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ծանր հանցագործություններ են հենց այն արժեքների և սկզբունքների դեմ, որոնք ամրագրված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ: Հայաստանը ողջունում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի մասին հոդվածների նախագծի շուրջ […]
21:55 12.10.2023
Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը այցելել է Բաքու: Ենթադրվում է, որ այցը կազդարարի Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության պաշտոնական ճանաչման գործընթացի սկիզբը: Ի՞նչ կարգավիճակ ունի այցը՝ հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Կիպրոսը ճանաչված պետություն չէ: Տպավորություն կա, որ վերջերս Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանն ուղղված քայլերն էլ ավելի են ակտիվացել: Թեմային […]
19:53 12.10.2023
Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը: «Իհարկե, թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, պետք է անկեղծորեն ասել։ Բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ծավալուն է»,- ասել է Պուտինը: Նա առաջարկել է Ալիևին […]
13:35 12.10.2023
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը: Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսեւորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության […]
11:40 12.10.2023
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի երեկ արած հայտարարությանը: Մասնավորապես գրել է. «Երեկ բռնապետ Ալիևը հերթական անգամ առանց որևէ ապացույցի կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, որ արցախյան անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան։ Իրականում այնտեղ զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ Ադրբեջանի ահաբեկիչներ: Արցախում մնացածների թիվը չի գերազանցում […]
11:23 12.10.2023
Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սենատում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի համար […]
10:30 12.10.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղզստան։ Այն Ռուսաստանի ղեկավարի այս տարվա առաջին արտասահմանյան այցն է։ Պուտինը Բիշքեկում հագեցած ծրագիր ունի, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հինգշաբթի աշխատանքային օրը կսկսվի Ալա-Արչա պետական նստավայրում Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ղրղզստանի իր գործընկեր Սադիր Ջապարովի պաշտոնական հանդիպումով։ Այնտեղ նրանք բանակցություններ կվարեն, որից հետո տեղի կունենա երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Ղեկավարները […]
10:25 12.10.2023
Ռուսաստանը տեսնում է անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստից հետո։ «Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա որոշիչ չափով արվում է արհեստականորեն, մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել: Դրանք չեն […]
10:00 12.10.2023
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը Մոսկվային առաջարկում է օգտագործել իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք երրորդ երկրներ ռուսական հացահատիկի արտահանման համար։ «Բանն այն է, որ Իրանը կարող է ոչ միայն հացահատիկ ներկրել Ռուսաստանից սեփական կարիքները հոգալու համար, այլև իր տարածքը տրամադրել որպես միջանցք երրորդ երկրներ […]
23:55 10.10.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ 8 գյուղերի մասին հարցին, որոնք պահանջում է Ադրբեջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքանո՞վ է Ադրբեջանի այդ պահանջը տեղավորվում այս բանակցային տրամաբանության մեջ, ՀՀ վարչապետը պատասխանեց․ «Հիմա տեսեք, Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի […]
22:29 10.10.2023
Արցախում է գտնվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Դա վերջին 10 օրվա ընթացքում Միավորված ազգերի դրոշի ներքո Արցախ մեկնած արդեն երկրորդ պատվիրակությյունն է: Ի՞նչ նպատակ ունի առաքելությունը և ինչպե՞ս արժե գնահատել ՄԱԿ-ի պատվիրակների առաջին առաքելության եզրակացությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իրականում քիչ բան է հայտնի: Գիտենք միայն, որ երեկ Բաքվից ՄԱԿ-ի համարանիշներով ավտոմեքենաները գործուղվել […]
21:18 10.10.2023
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Շեշտը դրվել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության ապահովմանն ու ամրապնդմանը վերաբերող թեմաների վրա»,- ՏԱՍՍ-ին հայտնում […]
20:23 10.10.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը քննարկելու մտադրության մասին, փոխանցում է ТАСС-ը։ «Ես մինչ այս հեռախոսազրույցներ եմ ունեցել Պաղեստինի, Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի, Կատարի և Մալայզիայի առաջնորդների հետ։ Այսօր ես բանակցություններ կվարեմ պարոն Պուտինի հետ։ Խոսակցություն կլինի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»,- ասել է Էրդողանը:
10:40 10.10.2023
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը. այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումն ամբողջությամբ և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» հոդվածում: Դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին անկայունություն է առաջացնում։ «Այժմ Բրյուսելը, հոգալով […]
22:28 09.10.2023
Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա: Իրականում հիմքեր կա՞ն ենթադրելու, որ Իրանը իսկապես առնչություն է ունեցել հարձակմանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կան ուժեր, որոնք շահագրգռված են այս լարվածությունն օգտագործել, որպեսզի հրահրեն Իսրայելի և Իրանի միջև ուժային բախում: Եվ այդ ուժերի թվում առաջին հերթին Բաքուն է, […]
18:27 09.10.2023
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը ներկայացրել է փաստաբան Աֆեթ Գազիևան։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, Բաքվի […]
10:55 09.10.2023
Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը վստահեցրել է, որ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել։ Ռուսական կողմն ակնկալում է, որ […]
23:53 07.10.2023
Իրանի մի քանի քաղաքների բնակիչներ շաբաթ օրը փողոց են դուրս եկել՝ նշելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մեկնարկը Իսրայելի դեմ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: ՀԱՄԱՍ-ի գործողության մեկնարկի կապակցությամբ իրանցիների կազմակերպած տոնակատարությունների լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են Իսլամական Հանրապետության այնպիսի լրատվական գործակալությունների Telegram ալիքներում, ինչպիսիք են Mehr, IRIB, Nour News, Young Journalists Club, IRNA: Դատելով […]
22:55 07.10.2023
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Բրյուսելում հանդիպմանն ընդառաջ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Նրան հայտնեցի ԵՄ-ի հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, կրկնեցի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Շեշտվեց նաև Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ նաև երկարաժամկետ հեռանկարում ապահովելու անհրաժեշտությունը»,-գրել է նա: In […]
22:39 07.10.2023
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊԲ-ն հոկտեմբերի 7-ի տեղեկագրում։ Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում՝ կապված կողմերի շփման գծից պահակակետերի զինաթափման և դուրսբերման հետ, Ասկերանի շրջանում փակվել է մեկ դիտակետ։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորական անձնակազմը աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միացյալ խմբի աշխատանքին, […]
20:45 07.10.2023
Արցախում վերջին ռազմական հարձակումը, բռնի տեղահանումը, ձերբակալությունները պատճառ դարձան, որ նոր հայցեր ներկայացվեն միջազգային դատարաններ: Միաժամանակ Հայաստանը փորձում է հարստացնել իրավական այն գործիքակազմը, որով հնարավոր է ավելացնել պաշտպանության միջոցները: Այս թեմաներին անդրադարձել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
15:53 07.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ կառավարության գործունեության մեջ և քաջառողջություն»,- ասվում է հաղորդագրությունում: […]
22:37 06.10.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդիպել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատազրկման վայրում: Հիշեցնեմ՝ Վարդանյանը սեպտեմբերի 27-ին գերեվարվել էր Լաչինի միջանցքի անօրինական անցակետում: Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Ի՞նչ է հաղորդվում Վարդանյանի վիճակի մասին, նա ունի՞ փաստաբան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արբեջանի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է, […]
21:30 06.10.2023
2022 թվականին Հայաստանն ու Վրաստանը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվում են ամենաարագ աճող տնտեսություններ ունեցող երկրները եվրոպական և կենտրոնական ասիական երկրների շարքում: Այս մասին է վկայում Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զեկույցը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Զեկույցում ներկայացնում է տարածաշրջանի և դրանում ընդգրկված երկրների տնտեսական աճի կանխատեսումները, այդ թվում՝ Վրաստանը։ Զեկույցի համաձայն, 2023 […]
18:12 06.10.2023
Ադրբեջանի հարավում գտնվող Մասալլը քաղաքի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հրդեհի հետևանքով հինգ մարդ հոսպիտալացվել է։ Նրանցից չորսի մոտ ախտորոշվել է ծխային թունավորում: Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել է կայուն:
17:24 06.10.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան տեսակցել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, որին Բաքուն կալանավորել է կեղծ մեղադրանքներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ Սաբինա Ալիևան ծանոթացել է Դավիթ Բաբայանի պահման պայմաններին։ Հաղորդագրության համաձայն՝ Բաբայանին ակնոց է տրվել, ապահովվել է հասանելիություն գրադարանին և տեղեկատվությանը։
13:14 06.10.2023
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երեւան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Այսօր Երեւան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է զրուցակիցը։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի […]
12:42 06.10.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետում՝ սեպտեմբերի 27-ին։ Բաքուն նրան մեղադրանք է առաջադրել երեք ծանր հոդվածներով։ […]