TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.51 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանում դատարանը Ռուբեն Վարդանյանին չորս ամսով կալանավորել է

12:39 28.09.2023

Բաքվի Սաբայիլի դատարանը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորս ամսով կալանքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են դատարանից։ «Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ չորս ամիս ժամկետով»,- հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

̰
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում քրեական գործ է հարուցվել. ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել նրան

11:54 28.09.2023

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությանը, հայտնել է, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն ֆինանսավորելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ պարզվել է, որ Վարդանյանը իբր «2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է Արցախի պետական ​​սահմանը՝ շրջանցելով անցակետերը։ Նշված տարածքում մասնակցել է Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված […]

̰
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 65 հազար 500-ի. Տիգրան Խաչատրյան

11:00 28.09.2023

Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի  դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 65 հազար 500 անձ: ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխվելու հոսքի ինտենսիվությունը չի նվազում: «Այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել հատկապես երեկ և անցյալ օրը: Այս գիշեր այդ թիվը նույնպես շարունակել […]

̰
Բլինքենը Ալիևին ուղղակիորեն դրդել է համաձայնել ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելուն. ԱՄՆ պետդեպ

10:14 28.09.2023

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը գտնվում են տարածաշրջանում. Հայաստան այցից հետո մեկնել են Ադրբեջան։ Որո՞նք են այս այցից ակնկալիքները: Այս մասին հարցին ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Նրանք Ադրբեջանում շեշտել են այն նույն բաները, որոնք ընդգծել է քարտուղարը երեկ նախագահ Ալիևի […]

̰
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

21:16 27.09.2023

Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և հայ բնակչության անվտանգությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Քննարկվել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման, տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցեր, քննարկվել են 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղիները՝ Բաքվի […]

̰
Շինծու ի՞նչ մեղադրանք կարող են ներկայացնել Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին

21:02 27.09.2023

Այսօր առավոտյան Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ադրբեջանցի զինվորականները գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն ի՞նչ տեղեկություն է տարածում այս կապակցությամբ, ի՞նչ մեղադրանք են ներկայացնում Ռուբեն Վարդանյանին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Առաջինը Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին լուրը տարածել էր նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև […]

̰
Անօրինական է և բացարձակ կամայական. Արման Թաթոյանը` Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին

20:28 27.09.2023

Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Թաթոյանը: «Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ: Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի […]

̰
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

19:41 27.09.2023

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ:

̰
Զախարովան սադրանք է անվանել Մակրոնի խոսքերը Ռուսաստանի և Ադրբեջանի դավադրության մասին

14:37 27.09.2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն այն մասին, թե Ռուսաստանը Ադրբեջանի մեղսակիցն է, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Փարիզի հրահրումն ու սադրանքն է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ի՞նչ կարող եմ ասել։ Պետք է ունենալ շատ հարուստ երևակայություն՝ նման բան վերագրելու համար։ Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։ Սա, ի […]

̰
Սամանթա Փաուերը պատմել է, թե տեղահանվող արցախցիներն ինչ վիճակում են գալիս Հայաստան

11:03 27.09.2023

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, ով պաշտոնական այցով գտնվում է տարածաշրջանում, երեկ եղել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Այս մասին նա գրել է X-ի իր հարթակում՝ կիսվելով տպավորություններով. «Այսօր ես Երևանից մեքենայով գնացի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որն այժմ ողողված է Լեռնային Ղարաբաղը լքող մարդկանցով։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստան է փախել 28 […]

̰
Էրդողանը չի բացառել, որ Բաքուն ու Անկարան ստիպված են լինելու հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» նախագծից

21:13 26.09.2023

Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց հետո՝ Նախիջևանից Անկարա վերադառնալու ճանապարհին, Թուրքիայի նախագահ Էրդողանը ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարների թեմային ու անսպասելի հայտարարութուններ արել: Ի՞նչ է հայտարարել Էրդողանը, արդյո՞ք  Բաքուն կհամաձայնի հրաժարվել Սյունիքի տարածքով միջանցք բացելու մտադրությունից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ Էրդողանը հերթական անգամ ասել […]

̰
Վիրահայերն օգնություն կցուցաբերեն արցախահայությանը

20:39 26.09.2023

Թբիլիսահայության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է արցախահայության օգնության կենտրոն, հայտնում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը (ՀԿ): ՀԿ-ն գրում է՝ թբիլիսահայությունը սրտի ցավով է ընդունում վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և իր օգնության ձեռքն է մեկնում բռնի տեղահանված Արցախի մեր քույրերին ու եղբայրներին: «Կոչ ենք անում բոլորին՝ օգնությանն իրենց […]

̰
Խեղված ճակատագրեր, բռնի տեղահանվածներ. արցախցիների անցնող օրը

18:37 26.09.2023

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհն ամեն ժամ ավելի ու ավելի է ծանրաբեռվում նոր մեքենաներով՝ օրերով խցանումների մեջ պահելով Արցախից Հայաստան ճանապարհը բռնած, մղձավա՞նջ, թե՝ իրականություն հարցը մտքում, վիրավոր սրտով ու աշխարհից նեղացած մարդկանց, որոնք հեռվում թողել են ընդամենը մի քանի օր առաջ անհետ կորած, զոհված հարզատներ, շիրիմներ. այս պայմաններում մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում՝ նրանց հետ […]

̰
Արգելվել է Եվրոպայից Վրաստան ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը ՌԴ

16:26 26.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 26-ից արգելվել է Եվրոպայից Վրաստան ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Օգոստոսի 1-ից արգելվել է Ամերիկայից ներկրվող ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան։ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով, ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը նախատեսում է Եվրամիության երկրներից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենաների արտահանում։ Ըստ ֆիննախի՝ սահմանափակումները կկիրառվեն ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցներին համապատասխան […]

̰
Մեթյու Միլլերը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի ԱՄՆ-ն Փաշինյանի և Ալիևի առաջիկա հանդիպումից

10:38 26.09.2023

Մենք կարծում էինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելը հասանելի էր, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեին գնալ բարդ փոխզիջումների: Ակնհայտ է, որ նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ […]

̰
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու, ներառյալ նրանց, ում կասկածում է զինյալ լինելու մեջ. Մեթյու Միլլեր

09:52 26.09.2023

Մենք մտահոգված ենք իրավիճակով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա իրավիճակի վերաբերյալ հարցին պատասխանել է. «Այն առումով, թե ինչն ենք կարևոր համարում, թիվ մեկն այն է, որ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, որ հետագա ռազմական գործողություններ չկան, թիվ երկու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները […]

̰
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն

21:22 25.09.2023

Չնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր տեղակալ Յուրի Քիմի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ […]

̰
Ադրբեջանի խորհրդարանում քննարկել են ՀՀ հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների «իրավական հիմքերը»

21:11 25.09.2023

Ադրբեջանի մեջլիսում այսօր կայացել են խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են եղել Հայաստանի հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների համար «իրավական հիմնավորումների» ստեղծման թեմային: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի խորհրդարանում:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այժմ Բաքվում հետաքննում են ոչ միայն 1988-89թթ․ իրադարձությունները, այլ նաև 1905, 1918 և 1948 թթ․ իրադարձությունները: Ադրբեջանի գլխավոր դատախազի […]

̰
Միջազգային դերակատարներն ու Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգում են 4000-ամյա քաղաքակրթության վերացման մասին

20:59 25.09.2023

ԱՄՆ սենատորն ու Ֆրանսիայի նախագահը, դատապարտելով Ադրբեջանին, հայտնել են, որ հայ ժողովրդի կողքին են լինելու, նշել, որ վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունն ընդմիշտ վերանում է». դատապարտող հայտարությամբ է հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Երեկ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քվինի հետ այցելեց Վայոց Ձոր և Սյունիքի […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները Իվանյանում հանդիպման ժամանակ

19:20 25.09.2023

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։ Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։ Արցախի […]

̰
Պեսկովը գնահատել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հեռանկարները

14:42 25.09.2023

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հեռանկարի մասին ակնարկներ չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առայժմ եռակողմ հանդիպման վերաբերյալ հստակ ակնարկներ չկան»,- ասել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ իրավիճակի կարգավորմանն ուղղված այլ խաղաղապահ ջանքերը ողջունելի են։

̰
Խոջալուում սկսվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների հանդիպումը

13:57 25.09.2023

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների հանդիպումը սկսվել է երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, Խոջալուում։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։ Նախորդ անգամ պատվիրակությունները հանդիպել էին Եվլախում։

̰
Անհրաժեշտ է թույլ չտալ, որ արցախահայությունն աշխարհաքաղաքական նոր խաղերի զոհ դառնա. Արմեն Պետրոսյան

23:00 23.09.2023

Արցախի շուրջ իրավիճակը վաղուց դուրս է զուտ տեղային բնույթից, այն տարածաշրջանային ու միջազգային նշանակություն ունի: Ինչո՞ւ Արցախում հարձակումը տեղի ունեցավ միջազգային դերակատարների թույլտվությամբ: Ինչո՞ւ դարձյալ խոսվեց 3+3 ձևաչափի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ու ենթատեքստեր կան: Այս հարցերին անդրադարձել է Արմեն Պետրոսյանը՝ «Հորիզոնի» հետ հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը` տեսանյութում։  

̰

15:31 23.09.2023

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերատեսչության X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության համաձայն, ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 11.22-ին՝ Գոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը 8,48 կմ խորության վրա է: Հիշեցնենք՝ Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով […]

̰
Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

12:59 23.09.2023

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նշվում է նաև, որ քննարկվել են քաղաքական երկխոսությունը զարգացնելու հարցեր։ «Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի մտադրությունը՝ հետագայում զարգացնելու քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում և փոխշահավետ […]

̰
Վերին Լարսի անցակետը շարունակում է գործել սահմանափակ ռեժիմով

08:23 23.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի […]

̰
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները

22:55 22.09.2023

Հայաստանում հանդիպել են Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինը և Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իրանի դեսպանությունը X-ի իր միկրոբլոգում` հրապարակելով լուսանկար հանդիպումից։ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին ուրբաթ կեսօրին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ

22:49 22.09.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգային հարցերին:

̰
Ադրբեջանցիները ապամոնտաժել են հայկական տանկ-հուշարձանը

17:20 22.09.2023

Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղում ռազմական գործողության ավարտից երկու օր անց պատվանդանից հանել են հայերի կողմից ի հիշատակ Շուշի քաղաքի ազատագրման տեղադրած Տ-72 տանկի հուշարձանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 1992 թվականի մայիսի 8-ին առաջինը Շուշի հասած հայկական տանկը պատերազմից հետո դարձել էր հուշարձան՝ հաղթանակի խորհրդանիշ, որի մոտ հայերը հարգանքի տուրք էին մատուցում պատերազմում զոհվածներին:

̰
Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

16:10 22.09.2023

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռայիսին նման պնդում է արել՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։ «Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն և սահմանների փոփոխություն», – ԻՐՆԱ գործակալությունը փոխանցում է Ռայիսիի խոսքերը։ Իրանի նախագահը նաև շեշտել է […]

̰
BACK_TO_TOP