17:09 01.10.2023
Թուրքիան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից (ԵՄ)՝ կապված միությանը միանալու հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպել է սպասել 60 տարի: Եթե նրանք հրաժարվեն իրենց անարդար վերաբերմունքից հատկապես վիզաների տրամադրման հարցում, ապա իրենք կուղղեն իրենց սխալները, եթե ոչ, ապա նրանք կկորցնեն մեզանից ինչ-որ բան սպասելու իրավունքը»,- ընդգծել է նա։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան «անհրաժեշտության դեպքում կարող է Կոպենհագենի չափանիշները (Եվրամիությանն անդամակցելու երկրների չափանիշները) վերածել Անկարայի չափանիշների և շարունակել իր ճանապարհը»։
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում Թուրքիան հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ աջակցելու Շվեդիայի անդամակցությանը դաշինքին՝ Անկարայի և Եվրամիության միջև բանակցային գործընթացում խոչընդոտների վերացման, մաքսային միության շրջանակներում համագործակցության ընդլայնման և վիզային ռեժիմի ազատականացման դիմաց: Միաժամանակ ԵՄ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մաքսային միության շրջանակներում հարաբերությունների ճանապարհային քարտեզի թարմացման վերաբերյալ։
Թուրքիայի և ԵՄ-ի միջև միջազգային կազմակերպությանն անդամակցելու շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2005 թվականին։ Այսօրվա դրությամբ, այսպես կոչված, բանակցային դոսիեի 35 կետերից 16-ը չեն լուծվել, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, Կիպրոսի խնդիրն է։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...