12:42 06.10.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետում՝ սեպտեմբերի 27-ին։ Բաքուն նրան մեղադրանք է առաջադրել երեք ծանր հոդվածներով։ […]
11:25 06.10.2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, բացի այդ՝ 102 հազար եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան այս մասին հայտնում է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) […]
10:22 06.10.2023
Թուրքիան կարող է ընդլայնել Սիրիայի հյուսիսում օդային գործողությունների շրջանակը՝ ուղղված հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա տեղական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SND) դեմ։ Նաև նախատեսում է ընդլայնել Սիրիայում և Իրաքում տեղակայված իր ռազմակայանների պատասխանատվության տարածքները, գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Սիրիայում օդային գործողությունները կիրականացվեն հարվածային անօդաչու թռչող սարքերի […]
10:01 06.10.2023
Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ներկայացուցիչներ Ջիմ Կոստան և Բրեդ Շերմանը միացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներից կազմված երկկուսակցական խմբին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ կձեռնարկել՝ կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Ադրբեջանական ուժերի հետագա ագրեսիան և համակողմանի պատերազմը Հարավային Կովկասում կանխելու հնարավորությունը սպառվում է: Ալիևի ազդանշանները ցույց […]
23:11 05.10.2023
Շուրջ 50 երկրների առաջնորդներ Գրանադայում քննարկել են, թե ինչպես խթանել համագործակցությունը ողջ մայրցամաքում: Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման Ուկրաինան չէ։ Բացի ընդլայնման խնդիրներից այստեղ կկենտրոնանան ԵՄ միգրացիոն նոր ճգնաժամի, Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Սերբիայի և Կոսովոյի միջև ճգնաժամերի շուրջ: Հիշեցնենք, որ երեկ Ալիևը […]
21:41 05.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, ասված է. «Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից հյուրընկալած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Մենք կրկին դատապարտեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և վերահաստատեցինք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու […]
21:28 05.10.2023
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ հոկտեմբերի վերջին Բրյուսել կհրավիրի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ «Մենք հավատում ենք դիվանագիտության, քաղաքական երկխոսության ուժին, ուստի երկու առաջնորդներին՝ Փաշինյանին և Ալիևին, կհրավիրեմ հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը», – ասել է նա Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումից հետո՝ եվրոպական քաղաքական համայնքի […]
19:07 05.10.2023
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության մասնակցությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպումներ անցկացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հաջիևն այս մասին գրել է Х-ի իր միկրոբլոգում: «Ադրբեջանը աջակցում է Բրյուսելի եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։ […]
15:40 05.10.2023
Եվրամիությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացումը կանխելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նշվում է, որ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է․ «Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, […]
15:17 05.10.2023
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր դիտարկումներն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` վերջին օրերին կային որոշակի սպասումներ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, եւ շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման խնդիրը կամ խոչընդոտը եղել է […]
13:20 05.10.2023
Ադրբեջանի դատարանը չորս ամսով կալանավորել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև խորհրդարանի նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանին։ Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է «APA»-ն։ «Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը չորս ամիս ժամկետով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
11:53 05.10.2023
Հայկական ատոմային էլեկտրակայանը փակելու հիմքեր չկան, սեյսմիկ անվտանգության առումով էլ այն բավարարում է պահանջներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը: Խաչիկյանը նախ վստահեցրել է, որ ներկա պահին անվտանգության մակարդակը բավարար է, որպեսզի ՀԱԷԿ-ն անվտանգ աշխատի: Աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: «Առաջին […]
11:38 05.10.2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով, փոխանցում է «Արմենպրես»-ը: Արայիկ Հարությունյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել իբր Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկանների հավաքագրելու, պատրաստելու և ֆինանսավորելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ հոդվածներով։ Ադրբեջանի […]
10:32 05.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվելու մասին հարցը: «Մենք նշում ենք, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։ Եվ մենք մշտապես պարզ ենք եղել, թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Սա մի բան է, […]
10:05 05.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը վիճարկում է պնդումը, թե սեպտեմբերի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած հանդիպումը գաղտնի է եղել: Այս մասին ճեպազրույցում հայտնել է նա՝ նշելով, որ իրենք բավականին կանոնավոր կերպով շփվում են տարածաշրջանի շահագրգիռ կողմերի և զրուցակիցների հետ: «Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում հանդիպումը տեղի ունեցավ՝ անդրադառնալու հատկապես հրատապ հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղում պոտենցիալ […]
22:28 04.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը: Այդ մասին է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։ Ո՞րն է Ալիևի հրաժարվելու պատճառը, իրականում ի՞նչ է նշանակում այդ այցի չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ հանդիպումը պետք է հնգակողմ լիներ, և միջնորդի […]
17:56 04.10.2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, կարևորել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ: Կողմերը կարևորել են խաղաղության հաստատումը տարածաշրջանում:
14:33 04.10.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Politico թերթի հրապարակումը Ադրբեջանի հարձակումից առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի պաշտոնյաների հանդիպման մասին, լրագրողներին ասել է, որ շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնք նշված են հրապարակման մեջ։ Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները ադրբեջանական օպերացիայի […]
14:03 04.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսվող Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ ձևաչափով հնգակողմ հանդիպումից, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ «Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադայում նախատեսված հնգակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-Եվրամիություն) հանդիպումից, Ադրբեջանի մերժման պատճառը հետևյալն է՝ Բաքուն առաջարկել և պնդել է Թուրքիայի մասնակցությունը։ Սակայն դրա համաձայնությունը չեն տվել Ֆրանսիան և Գերմանիան»,- ասվում է […]
12:33 04.10.2023
Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով mehrnews-ը, գեներալ Բաղերին այս հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը: Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող […]
12:24 04.10.2023
Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Փարիզը համաձայնել է պայմանագիր կնքել Երևանին ռազմական տեխնիկա տրամադրելու վերաբերյալ։
10:48 04.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հռոմի ստատուսին միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության մոտեցմանն ու մեկնաբանություններին: Նշել է. «Ես միայն կասեմ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար: Եվ դուք նաև տեսել եք, որ մենք այս […]
22:20 03.10.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թվարկենք, թե […]
17:26 03.10.2023
30 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ժամանեց Արցախ: Ուշագրավ է, որ միջազգային կառույցի ներկայացուցիչները տարածաշրջան են հասնում այն ժամանակ, երբ Արցախի գյուղերն ու քաղաքները գրեթե ամբողջությամբ դատարկ են, նաև այն, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները: Նրանց այցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, կազմակերպվել է Իլհամ Ալիևի […]
17:06 03.10.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավարի տեղակալ Ամբակում Գրիգորյանը, Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Կողմերը շրջայց են կատարել Քրեակատարողական հիմնարկում, ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը ծանոթացել է հիմնարկի պահման պայմաններին: […]
11:50 03.10.2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և կիրառել 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Բաքվին տրամադրվող ռազմական օգնության նկատմամբ։ Կոնգրեսի անդամների վերջին նամակում, որը նախաձեռնել են կոնգրեսականներ Աննա Էշուն և խոսնակ Նենսի Փելոսին, օրենսդիրների երկկուսակցական խումբը դատապարտում էր Ադրբեջանի «չհրահրված ռազմական հարձակումը» և Արցախի «դաժան իննամսյա շրջափակումը», որը «տարածաշրջանի […]
10:49 03.10.2023
Հոկտեմբերի 2-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով: Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել է այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը: Իբրահիմ Ռաիսին Արմեն Գրիգորյանին խնդրել […]
09:23 03.10.2023
Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի 18 նահանգներում գործողություններ են սկսել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, ձերբակալվել է 90 կասկածյալ, գրում է կառավարամետ Yeni Şafak թերթը։ «Ազգային հետախուզական կազմակերպությունը և անվտանգության ուժերը 18 նահանգներում սկսել են «Քնած բջիջ» գործողությունը, որի կենտրոնը գտնվում է Շանլըուրֆայում: Մինչ օրս գործողության շրջանակներում մոտ 90 կասկածյալ է ձերբակալվել»,- գրում է հրատարակությունը։ […]
21:23 02.10.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերին ու հետագա քայլերին ուղղված քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հումանիտար կենտրոնին», որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, Կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ […]