TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.01 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանում

10:22 18.09.2023

Անթալիայից Եկատերինբուրգ չվերթն իրականացնող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ղազախստանում։ Ինչպես հայտնի է դարձել երկուշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, ինքնաթիռի բոլոր ուղեւորները իջեցվել են Ակտոբեի միջազգային օդանավակայանում։ «Մեզ հայտնել են տեխնիկական խնդրի մասին։ Թե ինչ կլինի հետո, դեռ չի հայտարարվել։ Բոլոր ուղևորները դուրս են բերվել ինքնաթիռից և տարվել մաքսային հսկողության միջոցով», – E1.RU Telegram ալիքում […]

̰
ԵՄ-ն դատապարտել է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների հավատարմագրումը չեղարկելու որոշումը

14:55 17.09.2023

Եվրամիությունը կոչ է արել Իրանին վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մի քանի տեսուչների հավատարմագրումը չեղարկելու որոշումը, հաղորդում է AFP-ն կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին: Բրյուսելը, որը համակարգում է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, մտահոգություն է հայտնել Իրանի որոշման կապակցությամբ: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տեսուչների դուրսբերումը պատասխան է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

11:11 17.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իրանում ձերբակալվել է զինյալ, ով ծրագրել է դիվերսիա իրականացնել Թեհրանում

20:19 16.09.2023

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումը շաբաթ օրը ձերբակալել է մի տղամարդու, ով ծրագրել է մի շարք դիվերսիաներ իրականացնել Իրանի մայրաքաղաքում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով դատախազին։ Իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան տարելիցի կապակցությամբ իրանական լրատվամիջոցները երկրորդ օրն անընդմեջ հաղորդում են ահաբեկիչների և դիվերսանտների զանգվածային ձերբակալությունների, ինչպես նաև բողոքի և անկարգությունների […]

̰
Էրդողանը Մոսկվային, Երևանին և Բաքվին հրավիրել է հանդիպման՝ Լեռնային Ղարաբաղի հարցով

14:19 16.09.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քառակողմ հանդիպում անցկացնել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ իմ մասնակցությամբ և Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ»,- հայտնել է Էրդողանը Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում: Էրդողանը նշել […]

̰
Ո՞րն է Պետդեպարտամենտի ուղերձը տառապող հայ քրիստոնյաներին. Մեթյու Միլլեր

09:13 15.09.2023

Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել և՛ կարճաժամկետ առաջնահերթությամբ, որը Լաչինի միջանցքի վերաբացումն է, և՛ երկարաժամկետ առաջնահերթությամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա ընդգծել է, որ երկարաժամկետ առաջնահերթությունը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, որին ձգտում են հնարավորինս շուտ հասնել: Նա չի […]

̰
Իմփիչմենթի ընթացակարգը չի նպաստում Վրաստանի կայունությանը․ ԵՄ դեսպան

18:40 14.09.2023

Եվրամիությունը ցանկանում է, որ Վրաստանը լինի կայուն և հզոր երկիր, իսկ իմփիչմենթի գործնթացը չի նպաստում այդ նպատակին, այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում Եմ դեսպան Պավել Հերչինկսին, հայտնում է  «Ալիք Մեդիան»: «Որպես օտարերկրյա դիվանագետ՝ ես շատ զգույշ պիտի լինեմ նախագահի իմփիչմենթի հարցում, որպեսզի չմիջամտեմ Վրաստանի ներքին գործերին։ Սակայն, մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել հզոր և […]

̰
ՀՀ-ը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր մեկնաբանությունները. Փաշինյան

11:39 14.09.2023

Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով. կառավարության նիստի սկզբում փաստել է վարչապետ Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է, իսկ նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Վարչապետը տեղեկացրել է նաև, որ […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

11:10 14.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ. Հարց. Կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանին։ Պարո՛ն Միրզոյան, խորհրդարանը նոր է վերադառնում երկամսյա արձակուրդից և մենք առիթ չենք ունեցել այս ամբիոնից Ձեզ հետ խոսելու խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ տարված աշխատանքների մասին։ Խնդրում […]

̰
Հակոբ Սիմիդյանն Իրանում նախագահի տեղակալի հետ քննարկել է Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման խնդիրները

10:38 14.09.2023

Սեպտեմբերի 11-ին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանությունը: Հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում: Հանդիպման մեկնարկին նախարար Հակոբ […]

̰
Փաշինյանը վտանգավոր է համարում ԼՂ հայերին տարհանելու մասին քննարկումները և վստահեցնում՝ նման հարց օրակարգում չկա

23:48 13.09.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տարհանելու հարց օրակարգում չկա։ Վարչապետը վտանգավոր է համարում նույնիսկ նման հարցի քննարկումը, քանի որ, ըստ նրա, խոսել Լեռնային Ղարաբաղից մարդկանց ելքի մասին, կնշանակի համաձայնվել ԼՂ հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում։ «Ես գիտեմ, որ […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա․ Միրզոյան

20:19 13.09.2023

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,- ասաց Միրզոյանը:

̰
Եվրախորհրդարականները քննադատում են Վրաստանի նախագահի պաշտոնանկությունը

20:15 13.09.2023

Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատում են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ սկսած պաշտոնանկության գործընթացը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալիուրանդը Հանրային հեռարձակողի եթերում Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տվել՝ հաղթահարել բևեռացումը և սկսել աշխատել ԵՄ-ի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների իրականացման վրա, քանի որ հնարավորությունների պատուհանը դեռ բաց է, […]

̰
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին․ Խանդանյան

11:54 13.09.2023

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Իմ տեղեկություններով մինչև այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասաց Խանդանյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած […]

̰
Թբիլիսին Չինաստանից օրական 10 չվերթ է ակնկալում

11:15 12.09.2023

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, ցանկություն կա Չինաստանից Վրաստան օրական ավելի քան 10 չվերթ իրականացնել, հայտնում է «Ալիք մեդիան»: Ըստ նրա՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Չինաստան այցից հետո նախատեսվում էր իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք, ըստ Դավիթաշվիլիի՝ պետք է լուրջ խթան հանդիսանան վրացական տնտեսության համար։ Զբոսաշրջության ոլորտը, ըստ էկոնոմիկայի նախարարի՝ […]

̰
Վլադիմիր Պուտինը վստահաբար տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Փաշինյան

23:55 11.09.2023

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկացնելու համար ՀՀ վարչապետի առաջին զանգը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե ինչու վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին, մինչդեռ հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի այլ դերակատարների հետ։ «Իրականում, առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել։ Նա, […]

̰
Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը լարված է, Ադրբեջանը զորքերի որոշակի կուտակում ունի․ Փաշինյան

23:13 11.09.2023

Հանրային հեռուստատեսության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի որոշակի կուտակում ունի։ Նրա խոսքով՝ կուտակում ունի նաև ԼՂ-ի շուրջ:    

̰
2020թ-ի նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած հայտարարություններով որևէ միջանցք նախատեսված չէ. ԱԳՆ մամուլի խոսնակ

20:54 11.09.2023

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը “News.am” լրատվական կայքից ստացված հարցմանը -Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020թ. եռակողմ հայտարարությունը և գործընթացը տանելով փակուղի։ Ադրբեջանի նախարարը, ինչպես նաև այդ երկրի այլ պաշտոնյաներ, շարունակում են հանրային տիրույթում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Ինչպե՞ս […]

̰
Կայացել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը

18:46 11.09.2023

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:

̰
Թուրքիան գազային հանգույցի նախագծի՝ շուկայի մասնակիցների հետազոտություն կանցկացնի

18:12 11.09.2023

Անկարան, որպես Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծի մաս, մոտ ժամանակներս կանցկացնի շուկայի մասնակիցների ուսումնասիրություն և կքննարկի ներդրումներ ներգրավելու մեխանիզմները, RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։ «Առաջիկայում գազի կենտրոնի համար շուկայի մասնակիցների ուսումնասիրություն կիրականացվի, այստեղ կարևոր են նաև ներդրումների ներգրավման, առաջարկի և պահանջարկի խնդիրները, մեզ համար այս նախագիծը առաջնահերթ է և իրական»,- ասել է […]

̰
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ է պահպանում՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով

17:42 11.09.2023

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։ Պատասխանելով Երևանի և Բաքվի միջև լարվածության հնարավոր սրացման մասին հարցին՝ Նասեր Քանաանին հայտնել է երկու երկրների պաշտոնյաների հետ շփումների մասին։ […]

̰
Արցախի ԱԺ նախագահի նամակը կփոխանցվի Իրանի խորհրդարանի նախագահին

16:12 11.09.2023

Ինչպես հաղորդում է ԻԻՀ-ում հրապարակվող «Ալիք» օրաթերթը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայության երկու պատգամավորներ Արա Շահվերդյանի և Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նամակը փոխանցվելու է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից: Օրեր առաջ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Ֆրանսիայի […]

̰
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է․ Սամանթա Փաուեր

13:33 11.09.2023

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է։ Այս մասին  X-ի իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը։ Փաուերը կարևորել է Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ վերաբացումը, «որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:  

̰
Երևանի և Բաքվի միջև լարվածության աճը բարդացնում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ աշխատանքը․ Օվերչուկ

12:34 11.09.2023

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։ «Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, հետ է գցում, դանդաղեցնում է այն, […]

̰
Աղթամար կղզում գտնվող ս. Խաչի պատարագը մասնակիցների մեծ թվի պատճառով եկեղեցուց տեղափոխվել է բակ

11:32 11.09.2023

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցում կայացել է հերթական պատարագը, որն, ի տարբերություն նախորդ տարվա, իր վրա է սևեռել ավելի մեծ ուշադրություն: Եկեղեցու վերանորոգումից հետո Թուրքիայի կառավարությունը տևական ժամանակ հրաժարվում էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, բայց ի վերջո տեղի տվեց, քանի որ ամբողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել, ու թեև ս. […]

̰
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին

11:22 11.09.2023

Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ կարևորելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։ Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանն ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ […]

̰
Միշելն Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

10:50 11.09.2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը գրել է X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում։ «Քննարկել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը և տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները», – «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ գրել է Միշելը։

̰
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Բլինքեն

18:27 10.09.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որով նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: ԱՄՆ-ը նաև նաև խրախուսում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար […]

̰
Ստամբուլի իշխանությունները զգուշացնում են փոթորկի մասին

23:13 09.09.2023

Թուրքիայի Ստամբուլ նահանգի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են կիրակի օրը սպասվող փոթորկի մասին։ «Օդերևութաբանները կանխատեսում են, որ կիրակի կեսօրից հետո Մարմարայի շրջանը կենթարկվի փոթորկի՝ ժամում մինչև 50-75 կիլոմետր արագությամբ», – ասվում է նահանգի ղեկավարության մամուլի հաղորդագրության մեջ: Քամին կնվազի միայն երկուշաբթի օրը։ Չորեքշաբթի գիշերը Ստամբուլում տեղացել են վերջին ամիսների առաջին տեղումները՝ հատկապես ազդելով հյուսիսում գտնվող Առնավութքոյ […]

̰
Փաշինյանը Շոլցի հետ զրույցում ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ

12:49 09.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում […]

̰
BACK_TO_TOP