11:18 04.09.2023
Թուրքիայի Քուշադասի քաղաքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
10:27 04.09.2023
Իրանի արտակարգ իրավիճակների ծառայությունները Սեմնան նահանգում (Իսլամական Հանրապետության հյուսիսում) հանքի փլուզման հետևանքով փլատակների տակ մնացած առնվազն վեց հանքափորների դիեր է դուրս բերել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետին, փոխանցում է ТАСС-ը: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 700 մ խորության վրա՝ գազի պայթյունի հետեւանքով։ Հանքը փլուզվել է սեպտեմբերի 3-ի երեկոյան։ Ավելի վաղ […]
23:56 03.09.2023
Իրանը չի ընդունի աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով, Իրանն ու Թուրքիան համակարծիք են, որ տարածաշրջանում լարվածության և հակամարտությունների դարաշրջանն ավարտվել է, և այժմ խաղաղության և համագործակցության ժամանակն է։ «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերին […]
22:28 03.09.2023
Առնվազն մեկ մարդ մահացել է Իրաքից Իրան մտնելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնությունը չպարզված անձը հատել է իրաքյան արգելապատնեշները, փորձել է անցնել ականապատ դաշտով եւ իրանական անցակետից 500 մետր հեռավորության վրա պայթեցրել իրեն։ Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղեկություններ այն մասին, թե ինչ […]
21:26 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
20:00 03.09.2023
Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք սպասում ենք, որ պարոն Ռաիսին կայցելի Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ հանդիպման կապակցությամբ: Տա Աստված, Ռաիսին կհանդիպի մեր նախագահի հետ»,- ասել է Ֆիդանը Թեհրանում իրանցի գործընկերոջ հետ կայացած ասուլիսի ժամանակ։ Ֆիդանը հայտնել […]
19:07 03.09.2023
Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի և Իրանի հետ՝ Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։ «Իրանի և Ռուսաստանի հետ միասին մենք շարունակում ենք աշխատել Սիրիայի հարցով քառակողմ ձևաչափով։ Հարցերի շրջանակը մեծ է. կան, իհարկե, բաներ, որոնց […]
17:16 03.09.2023
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Հաքան Ֆիդանն այսօր (կիրակի) հանդիպել են Իրանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ֆիդանը այցով ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Սա Ֆիդանի առաջին այցն է Իրան՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։
16:57 03.09.2023
Ռուսական արտադրության Յակ-130 մարտական ուսումնական ինքնաթիռներ (UBS) առաքվել են Իրան։ Այս մասին հայտնում է IRNA պետական գործակալությունը։ IRNA-ի հաղորդման համաձայն՝ ռուսական Յակ-130 ինքնաթիռները ներկրվել են Իրան և, ըստ տեղեկությունների, ծառայության են անցել այդ երկրի ռազմաօդային ուժերում: Այս ինքնաթիռները կօգտագործվեն նոր օդաչուների պատրաստման համար, որոնք կթռչեն հանրապետության ռազմաօդային ուժերի նոր սերնդի կործանիչներով։ Հաղորդագրությանը կցվում է Յակ-130-ի […]
14:59 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Հանրահավաքը կազմակերպել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։ Հանրահավաքի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, խոսքով ելույթ են ունեցել ցույցի կազմակերպիչները և այլ հասարակական գործիչներ, նրանք խոսքով դիմել են պաշարված Արցախին և հայտնել իրենց աջակցությունը։ Ինչպես մանրամասնում են «Վրաստանի հայ […]
13:03 03.09.2023
Սեպտեմբերի 2ին կայացել է Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որին նաև ներկա է գտնվել Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և […]
21:19 02.09.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր հարթակում անդադարձել է Ացախում տիրող իրավիճակին: «Այսօր մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը կրկին բախվում է էթնիկ զտումների սպառնալիքին իր հայրենիքում՝ Ադրբեջանի վարած քաղաքականության, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Միջազգային հանրությունը տեղյակ է իրավիճակին, մենք նրանից ակնկալում ենք դա կանխելուն ուղղված […]
20:34 02.09.2023
Թբիլիսյան շենքեր, բակեր ու կոլորիտային պատուհաններ, իսկ պատուհաններից այն կողմ՝ սիրով զբաղվող զույգեր: Գեղանկարչուհի Կարիշոկ Դուլյանի անհատական՝ Make love not war խորագրով ցուցահանդեսին կարելի է ծանոթանալ Թբիլիսիի Ազգային գրադարանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Ալիք մեդիան: «Այն ինչ կատարվում է բակում, հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին են մարդիկ իրականում»,- ասում է […]
21:48 01.09.2023
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի […]
21:12 01.09.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին, որը վերաբերել է Ադրբեջանի ԱԳ նախարարության այն պնդմանը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի […]
11:48 01.09.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին, փոխանցում է «Արմենպրես»-ը: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
11:21 01.09.2023
Հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում, տարհանվել է 40 հյուր, հաղորդում է Sabah թերթը։ Ըստ աղբյուրի, հրդեհը բռնկվել է Ստամբուլի պատմական կենտրոնում Բինբիդիրեկ թաղամասում գտնվող հյուրանոցի էլեկտրական վահանակում տեղական ժամանակով ժամը 05.00-ի սահմաններում, ամբողջ շենքը ծածկվել է ծխով, ինչի պատճառով հյուրերը չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ սենյակներից։ Դեպքի վայր ժամանած […]
09:25 01.09.2023
Գյուղմթերքի գների կտրուկ աճի ռիսկեր կան Սև ծովում էսկալացիայի համատեքստում, այս մասին Անկարան զգուշացրել է արևմտյան գործընկերներին շփումների ժամանակ, RIA Novosti-ին հայտնել է հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններին մասնակցող աղբյուրը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է, որ Թուրքիան և ՄԱԿ-ը պատրաստել են մի շարք նոր առաջարկներ […]
19:39 31.08.2023
Օգոստոսի 31-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված գործադրվող ջանքերը։ Տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին […]
17:16 31.08.2023
Ադրբեջանական կողմը հայտարարել է Լաչինի միջանցքի՝ առաջիկա օրերին «բացելու» հնարավորության մասին՝ առանձին շեշտելով, որ «դա պետք է տեղի ունենա իրենց երկրի օրենքների պահպանման ու սահմանապահ վերահսկողության, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմաններով»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Դա խախտում է 2020թ-ի Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, […]
22:06 30.08.2023
Որտե՞ղ են հիմա գտնվում Բաքվից ուղարկված բեռնատարները. Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված իբրև թե մարդասիրական օգնության թեմային «Հորիզոնի» տաղավարում դարձյալ անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության ուղարկած երկու բեռնատարներն այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ են՝ Ասկերանի ու Աղդամի այդ հատվածում, և ադրբեջանական «Կարմիր մահիկի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը պարզաբանել է, որ ադրբեջանցիները ռուս […]
21:34 30.08.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։ Հարց է հնչել հնարավոր համարո՞ւմ եք, որ դիվանագիտական հարթակում Ստեփանակերտի և Երևանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում տեղադրված հսկիչ անցակետը, ի՞նչ գործիքներ կան դրա համար, արդյո՞ք հավատում եք, որ Բաքուն կենթարկվի որևէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։ […]
19:50 30.08.2023
Ֆրանսիական դիվանագիտությունը պետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով: Պատրիկ Կարամը փոխանցեց նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս […]
17:28 30.08.2023
Թուրքիայում հնարավոր երկրաշարժերի մասին է խոսել Թուրքիայի երկրաբանության ճարտարագետների պալատի նախագահ Հուսեին Ալանը, փոխանցում է Ermenihaber.am-ը: Մասնավորապես Ալանը, նշելով Թուրքիայի արևելքում հնարավոր երկրաշարժի մասին, ասել է, որ այն առաջիկայում կարող է տեղի ունենալ Բինգյոլ նահանգի Յեդիսու շրջանում: «Հավանաբար մոտ ժամանակներս այդ շրջանում 7 և ավելի բարձր մագնիտուդով երկրաշարժ է լինելու»: Բացի այդ Ալանը Թուրքիայի 24 […]
15:59 30.08.2023
Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական գործողություններում հարկավոր է հաշվի առնել երկու երկրների դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոստումը՝ ակտիվացնել միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ «Մի կողմից՝ մենք բազմիցս ասել ենք այն մասին, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը […]
15:42 30.08.2023
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում տարածված տեսանյութերից երևում է՝ ինչպես են խաղաղապահները փշալարերով և բետոնե արգելապատնեշներով փակել են ճանապարհի այն հատվածը, որտեղ հասել և կանգնել են այսպես կոչված «հումանիտար» օգնությամբ» ադրբեջանական բեռնատարները։ Ճանապարհը փակել են […]
22:04 29.08.2023
Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել, գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր […]
20:48 29.08.2023
Ինչի՞ հետ է կապված այն, որ Բաքվում հենց հիմա հանկարծ որոշեցին Արցախին օգնություն ուղարկել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր առավոտյան Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության նախագահը հայտարարեց, որ կազմակերպությունը երկու բեռնատար մեքենա է տեղափոխելու Արցախ, որով սնունդ, այլուր, հացահատիկ պետք է հասցնեն։ Այդ ամենն անվանել է մարդասիրական օգնություն: Կարևոր է ընդգծել որ, սովորաբար […]
13:05 29.08.2023
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել: Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, ոը հետևաբար, այդ քայլը ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։ «Քաշաթաղի ( […]
21:37 28.08.2023
Ֆրանսիայի արտգործնախարարությունը պաշտոնապես չի հաստատում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ ներկայացնել Արցախում հումանիտար իրավիճակի ու Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ: Որքանո՞վ են հավաստի տեղեկությունները և ովքե՞ր կարող են խանգարել, եթե Ֆրանսիան իսկապես ներկայացնի բանաձևի հայանպաստ նախագիծ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկություններն այն մասին, […]