15:59 30.08.2023
Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական գործողություններում հարկավոր է հաշվի առնել երկու երկրների դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոստումը՝ ակտիվացնել միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։ «Մի կողմից՝ մենք բազմիցս ասել ենք այն մասին, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը […]
15:42 30.08.2023
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում տարածված տեսանյութերից երևում է՝ ինչպես են խաղաղապահները փշալարերով և բետոնե արգելապատնեշներով փակել են ճանապարհի այն հատվածը, որտեղ հասել և կանգնել են այսպես կոչված «հումանիտար» օգնությամբ» ադրբեջանական բեռնատարները։ Ճանապարհը փակել են […]
22:04 29.08.2023
Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել, գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր […]
20:48 29.08.2023
Ինչի՞ հետ է կապված այն, որ Բաքվում հենց հիմա հանկարծ որոշեցին Արցախին օգնություն ուղարկել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր առավոտյան Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության նախագահը հայտարարեց, որ կազմակերպությունը երկու բեռնատար մեքենա է տեղափոխելու Արցախ, որով սնունդ, այլուր, հացահատիկ պետք է հասցնեն։ Այդ ամենն անվանել է մարդասիրական օգնություն: Կարևոր է ընդգծել որ, սովորաբար […]
13:05 29.08.2023
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել: Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, ոը հետևաբար, այդ քայլը ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։ «Քաշաթաղի ( […]
21:37 28.08.2023
Ֆրանսիայի արտգործնախարարությունը պաշտոնապես չի հաստատում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ ներկայացնել Արցախում հումանիտար իրավիճակի ու Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության վերաբերյալ: Որքանո՞վ են հավաստի տեղեկությունները և ովքե՞ր կարող են խանգարել, եթե Ֆրանսիան իսկապես ներկայացնի բանաձևի հայանպաստ նախագիծ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկություններն այն մասին, […]
17:46 28.08.2023
Օգոստոսի 27-ին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի Կարծախ գյուղում նշվել է ամենամյա «Ջիվանու օրը»։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հայ մեծանուն աշուղին նվիրված միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Կարծախում կանգնեցված Ջիվանու կիսանդրուն, ապա այցելել են աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են նրա ապրած կյանքին ու հարուստ ստեղծագործական ժառանգությանը։ Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել հայաստանյան […]
14:19 28.08.2023
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբը։ Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով: Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական […]
13:37 26.08.2023
Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։ Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 11.58-ին՝ Նուրհակի շրջանում։ Երկրաշարժի օջախը 6,99 կմ խորության վրա է։ Հիշեցնենք՝ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են տեղի […]
16:39 25.08.2023
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10․4 տոկոսով: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
11:30 25.08.2023
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Հայաստանում է։ Քիչ առաջ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված։ Հիշեցնենք, որ այնտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ սպասում են Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները: Բեռները պետք է հասնեն Լեռնային Ղարաբաղ՝ հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով։
16:06 24.08.2023
Անոմալ տապի և տեղումների պակասի հետևանքով արդեն մի քանի տարի է, ինչ Վանա լճի մակարդակը զգալիորեն իջնում է։ Ջրի մակարդակի իջնելու հետևանքով լճի Էրճիշ շրջանում հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ։ Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ուրարտական շրջանին։ Որոշ ժամանակ առաջ Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ էր եկել մոտ […]
12:17 24.08.2023
Երևանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Նա տեղեկացրել է, որ ըստ իրենց հասած հավաստի տեղեկությունների՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ծրագրեր է մշակվում: Մինչդեռ վարչապետը հիշեցրել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում են Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներ, և նրանք չեն կարողանում […]
12:10 24.08.2023
Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը ս․թ․ օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը։ «Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու […]
07:56 23.08.2023
Օգոստոսի 23-ին` տեղական ժամանակով ժամը 01:23-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 22-ին, ժամը 21:23-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.93⁰ և արևելյան երկայնության 49.11⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […]
22:08 22.08.2023
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Աթենք: Ադրբեջանական մամուլն այդ այցը դիտարկում է որպես Հնդկաստան-Հունաստան-Հայաստան՝ ձևավորվող քաղաքական դաշինքի դրևորում: Ինչո՞վ է պայմանավորված Հնդկաստանի ու Հունաստանի միջև վերջին ջերմացումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այցի նպատակն է զարգացնել Աթենքի և Նյու Դելիի միջև ռազմավարական համագործակցությունը՝ այդ […]
20:54 22.08.2023
Պարոն Միրզոյան, մամուլում տեղեկություններ եղան ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկման հետ կապված, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է բանաձևի ընդունմանը: Կխնդրեի սրա հետ կապված Ձեր մեկնաբանությունը և ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկումների ժամանակ մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, խոսեցին Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ այլ երթուղիներից, ըստ էության, նկատի ունեին Աղդամի ճանապարհի գործարկման մասին: Հայկական […]
16:12 22.08.2023
Օգոստոսի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնելու է Ուկրաինա: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այցի օրակարգում լինելու են հացահատիկի միջանցքի հետ կապված հարցերը: Ավելի վաղ Ֆիդանը հանդիպել էր Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երհովի հետ, որտեղ քննարկվել էր Ուկրաինայի հարցը: Մինչ Ուկրաինա կատարելիք այցը, Ֆիդանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրաք: Բաղդադում նա հանդիպումներ […]
16:06 22.08.2023
Հունաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում բռնկված անտառային հրդեհներն արդեն 3 օր է մարել չի հաջողվում: Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը, դրանք ընդհուպ հասել են մինչև թուրքական որոշ գյուղեր: Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում տարհանվել է 13 գյուղի բնակչություն: Հաղորդվում է Թուրքիայի մի քաղաքացու մահվան մասին։ Շտապելով փրկել իր անասուններին՝ նա հայտնվել է կրակի շրջափակման […]
20:48 21.08.2023
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 2023 թվականի օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 30 հաղորդում, որից 16-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանք բոլորը բացահայտվել և քննության փուլում են: Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և […]
20:23 21.08.2023
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրները կքննարկեն Շվեդիայից և Դանիայից ապրանքների գնման էմբարգո սահմանելու հարցը՝ Ղուրանը պղծելու բազմակի գործողությունների ֆոնին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Անցյալ ուրբաթ օրը Ստոկհոլմում ակցիա է տեղի ունեցել Իրանի դեսպանատան մոտ Ղուրանի այրմամբ, որի կազմակերպիչը միգրանտ Սալվան Մոմիկան էր։ «Մահմեդական աշխարհը չի հանդուրժի Ղուրանի հետագա պղծումը: Թող Դանիան […]
18:59 21.08.2023
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի Գրավոր դիտարկումները։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։
17:35 21.08.2023
Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել պարտադիր կարգով հիջաբ կրելու օրենքը խախտելու համար պատիժների խստացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Հաջորդ փուլում նոր օրենքը կներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդին՝ պահպանողական հոգևորականներից կազմված վերահսկող մարմնին։ Ինչպես հաղորդել է CNN հեռուստաալիքը, օրինագիծը բաղկացած է 70 հոդվածից, որոնք նախատեսում են շատ ավելի խոշոր տուգանքների […]
20:05 20.08.2023
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կոչ է արել քաղաքի բնակիչներին խնայել ջուրը՝ երաշտի սպառնալիքի պատճառով։ Նա հայտնել է, որ, ըստ օդերևութաբանների, հաջորդ շաբաթ Ստամբուլում առանց տեղումների եղանակ է սպասվում։ «Մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ավելի ուշադիր լինել ջուրը սպառելիս և խնայել այն։ Մեր քաղաքն ու երկիրը կանգնած են երաշտի վտանգի […]
13:49 20.08.2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Գործակալության X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հաղորդագրության համաձայն, ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 10.05-ին` Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 22,17 կմ խորության վրա։ Հիշեցնենք՝ Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են […]
11:09 20.08.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ: Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի […]
21:30 18.08.2023
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը 13 կուսակցությունների զրկել է գրանցումից: Դրանք հիմնականում ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող քաղաքական ուժեր են եղել: Ինչի՞ հիման վրա է դա արվել, և ո՞ր իրավական մեխանիզմներն են թույլ տալիս սահմանափակել կուսակցությունների գրանցումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս ամենն Ադրբեջանի մեջլիսի կողմից ընդունված կուսակցությունների մասին նոր տոտալիտար օրենքի հետևանք է: Ժամանակին […]
13:00 18.08.2023
«Թուրքիայի կանանց ասոցիացիաների դաշնության» կողմից 2023-ին կանանց սպանությունների վերաբերյալ պատրաստած զեկույցի համաձայն՝ միայն հուլիսին տղամարդկանց կողմից սպանվել է 28 կին, որոնցից 5-ի մահը որակվել է «կասկածելի»: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Կանանցից 11-ը եղել է ամուսնացած, 12-ը՝ այրի, 4-ը՝ բաժանված, իսկ 1-ը` կրոնական ամուսնության մեջ: Իսկ թուրքական «Anka» տեղեկատվական կենտրոնի տվյալների համաձայն՝ նշված ամսում 13 […]
12:48 18.08.2023
Թուրքական «Leman» երգիծական շաբաթաթերթի վերջին համարի շապիկին տեղ է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը, որոնք 2023-ի մայիսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ուղղվել էին ընդդիմադիրներին, հայտնում է «Էրմենիհաբերը»: Թուրքերի շրջանում հայտնի ծաղրանկարիչ Մեհմեդ Չաղչաղի կողմից պատրաստված շապիկին գրված է. «Սրանց էնպես հարվածենք, որ էլ երբեք մեջքներն ուղղել չկարողանան»: Հիշեցնենք, որ Թուրքիայում համապետական ընտրությունները […]
12:14 18.08.2023
Թուրքիան բախվելու է ավերիչ երկրաշարժերի, Hürriyet թերթին ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։ «Ես չեմ կատակում այս մասին, քանի որ պարզ է, թե որն է լինելու հաջորդ շրջանը, մենք թևակոխում ենք այն ժամանակաշրջանը, երբ ուժեղ երկրաշարժեր են սկսվելու»,- ասել է նա։ Ըստ գիտնականի՝ Ստամբուլը պետք է նախապատրաստված լիներ երկրաշարժի։ «Ես արդեն մտածում եմ, թե […]