TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.75 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ. Արտակ Բեգլարյան

11:44 18.08.2023

Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: […]

̰
Ադրբեջանական կողմից եկած անհայտ անձը երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել. ԱԱԾ

10:07 18.08.2023

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին […]

̰
Բաթումիում սկուտերը վրաերթի է ենթարկել ծովում լողացող տղամարդուն

19:37 17.08.2023

Տեղացիների հաղորդմամբ` Բաթումիում սկուտերը վրաերթի է ենթարկել ծովում լողացող տղամարդուն։ Ականատեսների վկայությամբ՝ նրան ծովից դուրս են բերել անգիտակից վիճակում, գլուխը վնասված։ Վիրավորը մահացել է հիվանդանոցում։ Հանգուցյալի մարմինը տեղափոխվել է դատաբժշկական բյուրո։ Դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով` ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։

̰
Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 27-ի

19:08 17.08.2023

Վրաստանի բարձրլեռնային Ռաճա շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 17-ին, հայտնել է Վրաստանի ԱԻՆ «Նեթգազեթին»։ Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է տարերային աղետի հետևանքով մահացած ևս մեկ մարդու դի։ Մինչ օրս որոնվում է ևս վեց զոհ։ Արդեն 15-րդ օրն է՝ սողանքային գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: […]

̰
Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները

12:22 17.08.2023

«Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը սովահարության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում, և հետևաբար Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պիտի դիտարկել, միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց   Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարավ  Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած հրատապ քննարկման կարևոր արձանագրումներին: […]

̰
2023 թվականին Անթալիայում գրանցվել է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների մահվան առնվազն 80 դեպք

09:56 17.08.2023

Անթալիայում 2023 թվականին գրանցվել է Ռուսաստանի քաղաքացի զբոսաշրջիկների մահվան առնվազն 80 դեպք:։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։ «Միայն վերջին մեկուկես ամսվա ընթացքում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի վթար է գրանցվել. վեց մարդ մահացել է, ավելի քան երկու տասնյակը վիրավորվել: Ընդհանուր առմամբ, այս տարի Անթալիայում […]

̰
Այսօր այստեղ եմ, որ հայցեմ ձեր աջակցությունը մարդասիրական բնույթի խնդիրները լուծելու համար․ Միրզոյան

00:47 17.08.2023

Այսօր այստեղ եմ, որ հայցեմ ձեր աջակցությունը մարդասիրական բնույթի խնդիրները լուծելու համար։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «ՄԱԿ-ի խորհրդից ակնկալում ենք հետևյալը՝ դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ որպես պատերազմի մեթոդ սովի կիրառումը, դատապարտել հումանիտար օգնության ապօրինի մերժումը և ԼՂ խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ ապրանքներից զրկելը, պահանջել միջազգային իրավունքով […]

̰
Ինչ վերաբերում է  հնարավոր այլ հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում․ Միրզոյան

00:41 17.08.2023

Չնայած բոլոր կոչերին, 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորություններին, Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումներին՝ իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, Ադրբեջանն աստիճանաբար, բայց հետևողականորեն սրել է շրջափակումը, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարումը։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Ինչ վերաբերում է  հնարավոր այլ հաղորդակցություններին, […]

̰
ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա․ ՌԴ ներկայացուցիչ

00:15 17.08.2023

Մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Քայլեր են անհրաժեշտ արագորեն թոթափելու լարվածությունը ԼՂ-ի շուրջ, մասնավորապես դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում խոսեց Ռուսաստանի ներկայացուցիչը։ «Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա։ Այդ […]

̰
Բոլոր կողմերը պարտավոր են զերծ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց․ՄԹ ներկայացուցիչ

00:02 17.08.2023

Միացյալ Թագավարությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը վտանգում է կյանք փրկող դեղորայքի և անհրաժեշտ ապրանքների մատակարարումը։ Ուստի կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարվի, ապահովվի Լաչինի միջանցքով 2 ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը։ Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին ասաց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։ «Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով մուտք […]

̰
Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը

23:08 16.08.2023

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվում է ԼՂ-ում հումանիտար իրավիճակը։  

̰
Ինչպիսի՞ն է լինելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկման ընթացակարգը

22:39 16.08.2023

Արցախում հումանիտար իրավիճակի հարցն այսօր քննարկվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Նիստը գումարվում է  Հայաստանի խնդրանքով: Քննարկմանը կմասնակցի Արարատ Միրզոյանը:  Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր դիմել օգոստոսի 11 -ին՝ խնդրելով արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում նշված էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, […]

̰
Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի վերացման հրատապությունը

21:21 16.08.2023

Օգոստոսի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

20:07 16.08.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

̰
Վրաստանում ամառվա 2 ամիսներին 22 անձ է ջրահեղձ եղել

19:36 16.08.2023

Այս տարվա ամառվա երկու ամիսներին՝ հունիսի 1-ից հուլիսի 23-ը, Վրաստանում ջրահեղձ է եղել 22 անձ, այդ թվում՝ 9 անչափահաս, InterPressNews-ին փոխանցել են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից, հայտնում է Ալիք մեդիան: Նշված ժամանակահատվածում 3 հոգի, այդ թվում 2 անչափահաս խեղդվել է ծովում, 12 հոգի, նրանցից 5-ը անչափահաս՝ գետում, 6 հոգի, որից […]

̰
Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն դարձյալ հերքում է

19:05 16.08.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած

18:53 16.08.2023

Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: Ականատեսներից նշել են, որ նախկինում այդ տախտակամածն օգտագործվել է փոխադրումներ կատարելու համար։ Նրանք նաև նշել են վերջին […]

̰
Վաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 26-ի

18:37 16.08.2023

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, օգոստոսի 16-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 26-ի: Տեղեկությունը հաստատել է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ Այս պահին որոնվում է 7 անհետ կորած, հայտնում է Ալիք մեդիան և հիշեցնում. օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ […]

̰
Այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, առցանց հնարավոր է լինելու հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին

16:43 16.08.2023

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում կրկին տեղեկացրել է, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, առցանց հնարավոր է լինելու հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։ Հիշեցնենք, որ նիստն անցկացվում է Հայաստանի խնդրանքով՝ կապված Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։  

̰
Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը․ ԵԱՀԿ գործող նախագահ

16:19 16.08.2023

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախորդ շաբաթ հեռախոսային խոսակցություններից հետո խնդրել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այցելել Լաչինի տարածք և զեկուցել տեղում առկա իրավիճակի մասին։ «Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը։ Զուգահեռաբար պետք է բացվեն նաև մյուս երթուղիները։ Մարդասիրական գործոնները միշտ պետք է գերակայեն։ Քաղաքական […]

̰
Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները․ Սինանյանը՝ Իրանի դեսպանին

13:40 16.08.2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: «Հայ-իրանական պատմական կապերը, մշակութայն աղերսները բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները»,- […]

̰
Չեխիայի հայ համայնքի կոչը լսվել է․ Պրահայում Աթաթուրքի արձան չի տեղադրվի

21:43 15.08.2023

Չեխիաի մայրաքաղաքի իշխանությունները մերժել են Պրահայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը տեղադրելու մասին Թուրքիայի խնդրանքը: Ինչո՞վ են հիմնավորել մերժումը, ինչպե՞ս էր վերաբերվել չեխ հասարակությունը Աթաթուրքի արձանի տեղադրման գաղափարին:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախատեսվում էր, որ այդ հուշարձանը պետք է պաշտոնապես բացվեր այս տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայում նշելու էին Աթաթուրքի 100-ամյակը: Այդ քանդակը, ըստ […]

̰
Ռուբեն Ռուբինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

15:27 15.08.2023

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-ֆրանսիական համագործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերությունների առանձնաշորհյալ բնույթը: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխգործակցության խորացումը, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

̰
ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակցելու համար վաղը Նյու Յորքում կլինի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. ԱԳՆ խոսնակ

09:27 15.08.2023

Վաղը՝ օգոստոսի 16-ին ժամը 15.00-ին տեղի ունենալիք ՄԱԿ-ի արտակարգ նիստի մասին է հայտարարել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման վերաբերյալ Հայաստանի խնդրանքով Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի օգոստոսի 16-ին։ Հանդիպմանը մասնակցելու համար Նյու Յորքում կլինի արտգործնախարար Արարատ Միրզոյանը»,-X-ի իր հարթակում գրել է նա: 📢 Emergency meeting of […]

̰
Բաքուն օգտագործում է ուդիներին՝ Դադիվանքի նկատմամբ իր հավակնություններն արդարացնելու նպատակով

22:27 14.08.2023

Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել Դադիվանք հայկական վանական համալիրի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար: Շաբաթ օրը ադրբեջանցի զինվորականները Դադիվանք են հասցրել մի խումբ ուդիների, որպեսզի նրանք հայկական վանքում իրենց ավանդույթով եկեղեցական ծես կատարեն: Հիշեցնենք, որ Բաքվում պնդում են, թե իբր Դադիվանքը ոչ թե հայկական է, այլ աղվանական: Եկեղեցում հայ հոգևորականներ կան, ինչպե՞ս են ուդիններն այնտեղ անարգել […]

̰
Թուրքիայում օդի ջերմաստիճանը հասել է +47 աստիճանի

20:17 14.08.2023

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր նահանգում օդի ջերմաստիճանը բարձրացել է +47 աստիճանի, փողոցները դատարկ են։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Politicallor պորտալը։ Փորձագետները կոչ են արել տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին դուրս չգալ փողոց, եթե խիստ անհրաժեշտություն չկա: «Դիարբեքիրում ռեստորանները դատարկ են մնում սեզոնային նորման գերազանցող շոգ եղանակի պատճառով։ Մարզի բնակիչները նախընտրում են ցերեկը փողոց դուրս […]

̰
Վրաստան է այցելել 1,7 մլն միջազգային ճանապարհորդ

19:30 14.08.2023

2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 1,7 մլն միջազգային ճանապարհորդ: Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat), ճանապարհորդների ամենամեծ մասը՝ 46,4 տոկոսը, կազմել են 31-50 տարեկան անձինք։ «2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 1,7 մլն միջազգային ճանապարհորդ, ինչը 57,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից», — նշված […]

̰
Ադրբեջանի կողմից ապատեղեկատվական արշավի նպատակներից մեկը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու իր քայլերից ուշադրությունը շեղելն է. ՀՀ ԱԳՆ

19:17 14.08.2023

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ. «Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է: Այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության […]

̰
Թեհրանը «լավ առաջընթաց» է գրանցել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությամբ. Իրանի ԱԳ նախարար

18:53 14.08.2023

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն «լավ առաջընթաց» են գրանցել միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով նախատեսված Իսլամական Հանրապետության պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրների լուծման հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք լավ առաջընթաց ենք գրանցել համագործակցության մեջ որոշ հարցերի շուրջ, որոնք, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, մնում են չլուծված», – նախարարի […]

̰
Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 25-ի

18:25 14.08.2023

Վրացի փրկարարները բարձրլեռնային Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով մահացած ևս մեկ մարդու դի են հայտնաբերել։ Աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 25-ի, ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Հայտնաբերվել է ևս մեկ մարդու դի։ Հայտնաբերվել է նաև դիակի մեկ մաս։ Ըստ վերջին տվյալների՝ սողանքի զոհ է դարձել 25 մարդ։ Եվս ութ մարդու որոնողական […]

̰
BACK_TO_TOP