TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+13.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին

09:57 08.08.2023

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նորին Սրբությունը ողջունել է դեսպանին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ և մաղթելով արդյունաշատ ծառայություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր […]

̰
Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային. ԱՀ նախագահ

22:35 07.08.2023

Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային, Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսել աղետի գոտու վերածված Արցախից, միջազգային հանրության արձագանքներից և նշել, որ շարունակելու են պայքարել: «Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական […]

̰
Վրաստանում աղետի գոտում ծառայության ժամանակ ոստիկան է մահացել

20:55 07.08.2023

Վրաստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ամբրոլաուրիի շրջանային բաժնի հետաքննիչ Միրիան Ճելիձեն, ով աշխատում էր Շովիում, մահացել է։ Տեղեկությունը, Ալիք մեդիայի փոխանցմամբ, տարածում է գործակալության մամուլի ծառայությունը։ Ըստ առկա վարկածի՝ 50-ից ցածր տարիքի ոստիկանի մահը կապված է սրտի կաթվածի հետ։ «Ոստիկանության մայորը Օնի մունիցիպալիտետում իր պարտականություններն էր կատարում, բնական աղետի գոտում փրկարարական միջոցառումների շրջանակում պաշտպանում էր […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին. Զառա Ամատունի

17:54 07.08.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները օգոստոսի 5-ին տեսակցել են Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առևանգված Արցախի բնակչին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Օգոստոսի 5-ին մեր պատվիրակները Բաքվում կրկին անգամ տեսակցել են Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին: Ընտանիքի հետ կապի հնարավորություն […]

̰
Վրաստանի ՇՄ և գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է սողանքի հավանական պատճառը

23:42 06.08.2023

Վրաստանի բարձրլեռնային Ռաչա շրջանի Շովի առողջարանային քաղաքում սողանքի պատճառը կիրճում գտնվող Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն էր։ Այս մասին ասվում է երկրի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետների զեկույցում։ «Կիրճում կատարված դաշտային հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ Բուբա սառցադաշտի արևմուտքում տեղի է ունեցել ժայռային փլուզում, որը ավերել է դրա որոշակի հատվածը, […]

̰
Ադրբեջանի ազգային պարկի տարածքում խոշոր հրդեհ է մոլեգնում

23:14 06.08.2023

Ուժեղ հրդեհ է բռնկվել Գյըզըլագաջ ադրբեջանական ազգային պարկի (երկրի հարավում բնական արգելոց) տարածքում, RIA Novosti-ին հայտնել են Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունում։ «ԱԻՆ «Թեժ գծին» 112 «տեղեկատվություն է ստացվել Նեֆթչալայի շրջանի Գըզըլագաջ ազգային պարկի եղեգնուտներով ծածկված տարածքում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի կապակցությամբ տարածք են մեկնել ՊՆ պետական ​​հրշեջ ծառայության ուժերը։ Տարածքում ներգրավված են եղել ԱԻՆ ՓԾ […]

̰
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորություններին

22:33 06.08.2023

Ժամանակին ադրբեջանական կողմի հետ կար երկխոսությունը, երբ հարգվում էր մեր արժանապատվությունը, ինչ-որ տեղ հասկանում էին, որ ունենք իրավունքներ. այս մասին Արցախպրեսի փոխանցմամբ`Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության տարբեր, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հարթակների վերաբերյալ հարցին: «Նախկին այդ հանդիպումները, իհարկե, միայն սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ էին […]

̰
Սողանքն ամբողջությամբ ավերել է վրացական հանգստավայրը

21:40 06.08.2023

Ռաչայի բարձրլեռնային շրջանում գտնվող Շովի հանգստավայրը սողանքից հետո ամբողջությամբ անհետացել է, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրան մեջբերում է վրացական «Առաջին ալիքը»։ «Կարելի է ուղղակիորեն ասել, որ Շովին այլեւս չկա, այն ամբողջությամբ ավերված է»,- ասել է քաղաքապետը։ Կալաձեն ցավակցություն է հայտնել արտակարգ իրավիճակի հետևանքով մահացածների ընտանիքներին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին, ՆԳՆ աշխատակիցներին […]

̰
ԼՂ-ում վիժումների դեպքերը եռապատկվել են. ՄԻՊ

18:27 06.08.2023

Մարդու իրավունքների պաշտպանն իր X-ի հարթակում անդրադարձել է ԼՂ-ի շուրջ 8 ամիս շրջափակմանը։ «Հունիսի 15-ից ի վեր ոչ մի մարդասիրական օգնություն տարածաշրջան չի մտել։ Հատկապես խոցելի են 20 հազար տարեցներ, 9 հազար հաշմանդամներ, 30 հազար երեխաներ, հղի կանայք, երբ ԼՂ-ում վիժումների դեպքերը եռապատկվել են»,-գրել է նա։   Almost 8 months-long blockade of #NK continous. No […]

̰
Բացե՛ք Լաչինի ճանապարհը. Արթուր Աբրահամը դիմել է միջազգային հանրությանը

14:55 06.08.2023

Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը դիմում է միջազգային հանրությանը Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ուղերձով դիմել է միջազգային հանրությանը։ Նա կոչ է արել հասարակական կազմակերպություններին և ՄԱԿ-ին գործադրել բոլոր ջանքերը Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Լաչինի միջանցքը Լեռնային […]

̰
Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հեռարձակել է «ֆիլմ», որը ՀՀ ամբողջ ինքնիշխան տարածքը ներկաացնում է որպես ադրբեջանական. ԱԳՆ մամուլի խոսնակ

10:54 06.08.2023

Ադրբեջանական պետական 1/2 հեռուստաընկերությունը հեռարձակել է 35 րոպեանոց «ֆիլմ», որը, մի խոսքով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքը որպես ադրբեջանական տարածք։ Այս մասին X-ի իր հարթակում գրում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես երևում է, Հայաստանը «անհետանում է» քարտեզից։ Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ քարոզչություն և ինքնիշխան հարևանի դեմ բացահայտ սպառնալիք»-իր […]

̰
Վրաստանում փրկարարները սողանքի վայրում հայտնաբերել են 17-րդ զոհի մարմինը

10:27 06.08.2023

Վրաստանի Ռաչա բարձր լեռնային շրջանում՝ Շովի հանգստավայրի մոտակայքում, սողանքի վայրում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ մարդու դի, զոհերի ընդհանուր թիվը հասել է 17-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Հաստատում եմ, որ փրկարարները հայտնաբերել են ևս մեկ մարդու դի, մահացածների ընդհանուր թիվը 17 է»,- ասել է մամուլի պատասխանատուն։ Օգոստոսի 3-ին Շովիում խոշոր […]

̰
Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարարն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

21:46 05.08.2023

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է նախկինում կասեցված «հացահատիկի գործարքի» վերսկսումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Սև ծովի անվտանգությունը և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարությունից։ «Բլինքենի խնդրանքով տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախարար Ֆիդանը քննարկել է Անդրկովկասի իրադարձությունները և Ադրբեջանի և Հայաստանի միջև […]

̰
Վրաստանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի

16:05 05.08.2023

Վրաստանի Շովի լեռնային հանգստավայրում օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։ Հաստատվել է զոհվածներից 6-ի ինքնությունը: Փրկարարական գործողություններ իրականացնող 400 փրկարարներին օգոստոսի 5-ին միացել են նաև զինվորականները: Շարունակվում են ավելի քան 20 մարդու որոնումները: Օգոստոսի 7-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:

̰
Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը՝ ACT Alliance-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը

12:18 05.08.2023

«Լեռնային Ղարաբաղում (Արցախում) աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը (ACT Alliance) խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը փակելու համար, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ինչն արագացնում է հումանիտար ճգնաժամը»,- նշված է միջազգային միջեկեղեցական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է  ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը: Դաշինքը շեշտել […]

̰
Արարատ Միրզոյանը Իլյա Դարչիաշվիլիին առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն Վրաստանում աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում

10:04 05.08.2023

Օգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման […]

̰
Ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն կոչ անում հայերին և ազերիներին չշտապել խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում

21:21 04.08.2023

Ռուսաստանի արտգործնախարարության 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում անրադարձել է Հայաստանին ու Արցախին վերաբերող մի շարք խնդիրների: Ի՞նչն է ուշագրավ Գոնչարի մեկնաբանություններում.    Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե պետք է գիտակցենք, որ երբ նման բարձրաստիճան դիվանագետ հարցազրույց է տալիս պետական գործակալությանը, նշանակում է, որ դիվանագիտական գերատեսչությունը ինչ-որ […]

̰
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին

19:30 04.08.2023

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին և իշխանություններին: «Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում եղբայրական Վրաստանի ժողովրդին, Շովի առողջարանային գոտում սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերում գրել է Սիմոնյանը:

̰
Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ

18:41 04.08.2023

Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքացիներ չկան։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասել է Բադալյանը: Օգոստոսի 3-ի ցերեկը Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում տեղի ունեցած սողանքի […]

̰
Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի Ռաչայի շրջանում աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ

18:26 04.08.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին և իշխանություններին՝ երկրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ. «Խորը ցավով տեղեկացա Վրաստանի Ռաչայի շրջանում տեղի ունեցած աղետի մասին, որը մարդկային կյանքեր խլեց։ Այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և իշխանություններին, իսկ զոհերի հարազատներին մաղթում տոկունություն, համբերություն»,-Թվիթերում գրել է […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

18:12 04.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ռաչայի շրջանում ողբերգական աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաչայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից: Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում […]

̰
Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել

16:37 04.08.2023

Վրաստանի Ռաչայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել` հայտնում է AliQ Media-ն: Աղետի գոտում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հաստատել է աղետ հետևանքով 7-րդ զոհի լուրը: Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Երեկ՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային […]

̰
Բաքվի և Երևանի միջև հապճեպ նախապատրաստված հաշտության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների. Ռուսաստանի ԱԳՆ

13:35 04.08.2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Հապճեպ պատրաստված, կոպիտ խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն հիմք կդնի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե […]

̰
ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

12:41 04.08.2023

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր և կոչ են արել հրատապ միջամտություն […]

̰
Ադրբեջանը հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին. Գուրգեն Ներսիսյան

10:58 04.08.2023

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիային, որն արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության դեմ ոտնձգող «մարդասիրությունը: Իր գրառմանբ մեջ մասնավորապես նշում է. «Ադրեջանը ինչպես նախկինում, 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ առ այսօր, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, […]

̰
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել  Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի  վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին

19:18 03.08.2023

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին, նշվում է հաղորդագրությունում:

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

16:00 03.08.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ իրենք տեղյակ են, հետևում են դեպքին և այս պահին իրենց լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր են ձեռնարկում այս հարցում որոշակի առաջընթաց […]

̰
Տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման. վարչապետ

13:37 03.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության ԼՂ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև խաղաղ գործընթացը վիժեցնելու Ադրբեջանի գործողություններին: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղում հումանիտար […]

̰
Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը, թե ինչու  չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ. Փաշինյան

12:37 03.08.2023

«Նախորդ շաբաթ ՀՀ կողմից ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում, Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը ԼՂ»,-կառավարության այսօրվա նիստին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը Եվրոնյուզին տված հարցազրույցում […]

̰
Փաշինյանն Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ

11:46 03.08.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կոչ է անում չարգելափակել Հայաստանի կառավարության ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ։ Հայաստանի վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում, փոխանցում է Արմենպրեսը: Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը […]

̰
BACK_TO_TOP