TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+13.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կոչ ենք անում ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը. հայաստանյան հկ-ների դիմումը ՄԱԿ-ի ԱԽ-ին

11:34 14.08.2023

Մի շարք հայսատանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ կրկին դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ՝ պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին՝ Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի […]

̰
Ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը

10:53 14.08.2023

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը: Ըստ այնմ՝ 2023 թվականի օգոստոսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 26 հաղորդում, որից 18-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 16-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների […]

̰
Անհետաձգելի է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը. Բելգիայի ԱԳ նախարարը` Միրզոյանի հետ հեռախոսազրույցի և առաջիկայում Կովկաս այցի մասին

13:39 12.08.2023

Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբն X-ի իր հարթակում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Լաչինի միջանցքում։ Մարդասիրական նկատառումներով  շրջափակումը վերացնելն անհետաձգելի է. այս հարցը, ի թիվս այլոց, կմանրամասնեմ Կովկաս իմ առաջիկա այցի ժամանակ»,-գրել է […]

̰
Ասորիների ցեղասպանությունը. հիշատակի օրը և Ռ. Լեմկինի անդրադարձը. ՀՑԹԻ

13:00 12.08.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Ասորիների ցեղասպանության հիշատակի օրվա՝ օգոստոսի 7-ի կապակցությամբ Ռ. Լեմկինի անդրադարձը:  Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանական քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլ կայսրության քրիստոնյա մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:  Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, որը պաշտոնապես հայտարարվել է ասորի նահատակների […]

̰
ԼՂ-ի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է ներկայացնում վերջիններիս համար. ի՞նչ պահանջ է ներկայացված ՄԱԿ ԱԽ-ին ուղղված ՀՀ նամակում

10:48 12.08.2023

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, նշել է. «Ի լրումն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

09:37 12.08.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն օգոստոսի 12-ին` ժամը 07:43-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Արցախի ԱԳՆ-ն՝ Աղդամով ճանապարհը բացելու, հետո Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու առաջարկության մասին

22:47 11.08.2023

Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածում, հղում անելով չներկայացված ոմն զրուցակցի ռուսական պետական կառույցներից, հայտնել է Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին: Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Հարցին անդրադարձել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով առաջացած սուր հումանիտար […]

̰
Ի՞նչ էր ենթադրում Արցախի շրջափակումը վերացնելու՝ Սերգեյ Լավրովի պլանը

21:23 11.08.2023

Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը հոդված է տպագրել, որում մինչ այդ երբեք չհրապարակված տեղեկություններ են ներկայացվում Արցախի շրջափակումը վերացնելու վերաբերյալ ռուսաստանյան նախագծի մանրամասների մասին: Ըստ հոդվածի՝ այդ նախագծի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է եղել: Ի՞նչ էր ենթադրում  Լավրովի հերթական պլանը, և որքանո՞վ է իրատեսական շրջափակման խնդիրը լուծելու ահա այսպիսի տարբերակը: Թեմային  «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
Վրաստանում աղետի զոհերի թիվը հասել է 22-ի

13:50 11.08.2023

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (12:40) զոհերի թիվը հասել է 22-ի: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը (ԱԻԿ), հայտնում է Ալիք մեդիան: Ըստ տեղեկության՝ մարմինը հայտանբերվել է աղետի էպիկենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա: ԱԻԿ ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին հայտնել […]

̰
Եթե Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում, ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է մասնակից. Արա Ղազարյան

13:20 11.08.2023

«Եթե Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում, ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է մասնակից»,- այս կարծիքն է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նրան, որ Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման առարկա դարձնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: Համաձայն միջազգային իրավունքի՝ ի՞նչ նշանակություն կունենա հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰

12:36 11.08.2023

Օգոստոսի 10-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դիարբեքիր նահանգի Հանի շրջանում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Էրմենիհաբերը: Թուրքիայի աղետի և արտակարգ իրավիճակների վարչության հայտարարության համաձայն՝ երկրաշարժի խորությունը ընդերքում կազմել է 16.81կմ: Նշենք, որ Թուրքիայում օգոստոսի 7-ին 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր եղել Մարմարա ծովի ափերին: Երկրաշարժը զգացվել էր հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա քաղաքում, ինչպես նաև […]

̰
Ռուսաստանը զիջում է թուրքական ճնշմանը․ Մոսկվան սկսել է Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գործընթացը

22:37 10.08.2023

Ռուսաստանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է հյուպատոսություն հիմնել Հյորսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մայրաքաղաքում: Դա ընկալվում է որպես այդ ինքնահռչակ խամաճիկային պետության պաշտոնական ճանաչման գործնթացի սկիզբ: Ինչպե՞ս են մեկնաբանում իրենց քայլը ռուս դիվանագետները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը պարզաբանել է, որ այս քայլը պայմանավորված է ընդամենը հումանիտար  բնույթի […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը Լաչինի միջանցքի թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

20:39 10.08.2023

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին X-ի հարթակում հայտնել է, որ Լաչինի միջանցքի թեմայով բովանդակային հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: «Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես ընդգծեցի, որ պետք է գերակայեն մարդասիրական նկատառումներն ու մարդկանց կենսական կարիքները։ Պատրաստ ենք օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները՝ աջակցելու կայուն խաղաղության […]

̰
Պայթյուն է տեղի ունեցել Իրանի պողպատի գործարանում. կա առնվազն 8 վիրավոր

20:22 10.08.2023

Առնվազն ութ մարդ տուժել է Իրանի հյուսիսում գտնվող Հյուսիսային Խորասան նահանգի պողպատի համալիրի մետաղաձուլական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Էսֆարայեն արդյունաբերական համալիրի գործադիր տնօրեն Ալիռեզա Արգայը։ «Այսօր հինգշաբթի՝ Մորդադի 19-ին, մոտավորապես ժամը 11-ին, ջրի կարճատև արտահոսքը պայթյուն է առաջացրել համալիրի հալվող հատվածում: Մի քանի աշխատող վիրավորվել է միջադեպի հետևանքով»,- մեջբերում է […]

̰
Աշխարհի գավաթ․ 1/16 եզրափակչի առաջին պարտիաների արդյունքները

18:36 10.08.2023

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունենում Բաքվում, անցկացվել են 1/16 եզրափակիչի առաջին պարտիաները։ Այսօր տեղի կունենան պատասխան պարտիաները։ Հավասարության դեպքում կանցկացվի արագ խաղի թայ-բրեյք։ Աշխարհի գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին պարտիա Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 1:0 Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – Վահապ Շանալ (Թուրքիա)՝ 0,5:0,5 Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան) – Անդրեյ Եսիպենկո (Ռուսաստան)՝ […]

̰
Գանձագողերը թալանել են Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին

18:11 10.08.2023

Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին, այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: Նշվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է: Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը: Տեղացիները պատմում են, […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի դեսպանը շեշտել են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը

17:57 10.08.2023

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: «Շնորհավորել եմ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում: Կարևորել եմ Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում զրուցակցիս հետ քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող […]

̰
Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում այդ երկրի շարունակական քարոզչության դեմ․ ԱԳՆ խոսնակ

13:08 10.08.2023

Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ միջազգային հրապարակումներին։ Իսկ միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։ «Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր […]

̰
Ամերիկահայերը Գլենդելում մայրուղի են փակել Արցախում տիրող իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար

11:56 10.08.2023

ԱՄՆ Գլենդել քաղաքում հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են մայրուղիներից մեկը, որպեսզի ուշադրություն հրավիրեն Արցախում տիրող ճգնաժամի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան լուսաբանել է ABC7 լրատվամիջոցը։ Ցուցարարները փակել են Սենտրալ և Բրենդ պողոտաների մի մասը, այնուհետև հավաքվել են մայրուղու գոտիների վրա և պաստառներ պահել՝ կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ անելով աջակցել Արցախին։ Վերջին օրերին ցուցարարները […]

̰
Ռուսները 2022 թվականի մարտից Վրաստանում հիմնել են ավելի քան 21,3 հազար ընկերություն

11:00 10.08.2023

Վրացական Transparency International Georgia խոշոր ոչ կառավարական ընկերությունը հայտնել է, որ 2022 թվականի մարտից ի վեր Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում գրանցվել է ավելի քան 21,3 հազար ընկերություն, ինչը երեք անգամ ավելի է, քան վերջին 27 տարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ուկրաինայում (հակամարտության) սկզբից ի վեր Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում հիմնել են 21326 ընկերություն, ինչը երեք անգամ ավելի […]

̰
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են Ստամբուլում կանխատեսվող աղետալի երկրաշարժին

22:40 09.08.2023

Ստամբուլի Բողազիչի համալսարանի Սեյսմոլոգիայի գիտական կենտրոնը անցկացված խորը ուսամնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ Բոսֆորից ոչ հեռու շուտով շատ ուժգին երկրաշարժ է տեղի ունենալու: Մինչ այդ նման կանխատեսումներ են արել նաև ուրիշ գիտական խմբեր: Թուրքիայի կառավարությունը մշակել է արտակարգ միջողառումների ծրագիր, որը մտադիր են իրականացնել մոտ ամիսների ընթացքում՝ սպասվող աղետի հետևանքները մեղմելու նպատակով Որտե՞ղ է […]

̰
Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանն անդրադարձել են Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված զեկույցին

21:38 09.08.2023

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն, փոխանցում է Արմենպրեսը: «Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է: Նա պնդում է, որ Ադրբեջանի […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ

20:31 09.08.2023

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի: Նախարար […]

̰
Վահե Ղազարյանն Իրանի դեսպանի հետ զրույցում կարևորել է սերտ գործակցությունը կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում

15:36 09.08.2023

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Շնորհավորելով դեսպանին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների դարավոր և առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, նաև ընդգծել է իրավապահ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ ՆԳ նախարարը նշել է, որ իրանական կողմի […]

̰
Վերացնելով շրջափակումը՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են թեթևացնել ԼՂ-ում հազարավոր մարդկանց տառապանքը. ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակ

10:15 09.08.2023

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ տալ ԼՂ -ում հումանիտար ճգնաժամին: Այս մասին գրառում է արել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը X-ի (թվիթեր) հարթակում: «Վերացնելով շրջափակումը՝ իշխանությունները կարող են թեթևացնել Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց տառապանքը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը»,-մասնավորապես ասվում է գրառման մեջ:

̰
Ի՞նչ է պատասխանել Հայաստանի ՇՄ նախարարը ադրբեջանցի իր գործընկերոջ նամակին

21:23 08.08.2023

Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը՝ Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանցի նախարարի նամակը հայ գործնկերոջը, կարծես, աննախադեպ երևույթ էր: Ի՞նչ բովանդակություն ուներ […]

̰
Կանադան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

20:51 08.08.2023

Կանադան երեքշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել յոթ իրանցիների նկատմամբ՝ որպես Թեհրանի դեմ սահմանափակող միջոցառումների տասներեքերորդ փաթեթի մաս, հայտնել է կառավարությունը: Պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար (ԱԱԽ), գեներալ Ալի Աքբար Ահմադիանը, ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Աբդոլքարիմ Բանի Թարաֆին և սարքավորումներ արտադրող Imen Sanat Zaman Fara ընկերության գործադիր տնօրեն Ֆաթեմեհ Հաղշենասը։ […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ՀՀ դիրքորոշումները

13:30 08.08.2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 8-ին ընդունել է ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: «Շնորհավորել եմ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Քննարկել ենք հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել ենք կատարել տարածաշրջանային […]

̰
Թուրքիայի Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվն ավելացել է. պարզվում են պատճառները

11:31 08.08.2023

Ստամբուլից 95 կիլոմետր դեպի արևելք՝ Թուրքիայի արևմուտքում, տեղի է ունեցել պայթյուն։ Միջադեպը տեղի է ունեցել Մարմարա ծովի Դերինջե շրջանում գտնվող նավահանգստում։ Նավահանգստի մոտ գտնվող տներում կոտրվել են ապակիներ, սկսվել է խուճապ։ Ծխի ամպերը տեսանելի են քաղաքի տարբեր հատվածներից։ Առնվազն 13 մարդ վիրավորվել է։ Երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և հոսպիտալացվել են։ Փլատակների տակից դուրս […]

̰
Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ. ԱՀ Առողջապահության նախարարություն

10:16 08.08.2023

ԱՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։ Այսպես՝ Յոթ ամսվա (հունվար-հուլիս) ընթացքում ընդհանուր մահացությունների շարքում․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից […]

̰
BACK_TO_TOP