11:14 03.08.2023
Անկարան չի բացառում Մոսկվայի հետ համագործակցության համաձայնագրերի ստորագրումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա ծրագրված այցի ժամանակ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գրասենյակը հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի ղեկավարի Թուրքիա կատարելիք այցի շուրջ։ Այցի ժամկետը դեռ հստակեցված չէ։ […]
23:26 02.08.2023
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը: Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն […]
21:47 02.08.2023
Թորքիայում ազգային արժույթի կտրուկ անկում է կանխատեսվում: Այդ կապակցությամբ կառավարությունը վերանայել է գնաճի ակնկալվող ցուցանիշը՝ ավելացնելով այն ավելի քան երկու անգամ, ինչը ռեկորդային է: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ երկրի կենտրոնական բանկը հայտարարել էր, թե կանխատեսվում է, որ այս տարվա արդյունքներով գնաճն ավել չի լինի, քան 22,5 […]
21:14 02.08.2023
Թուրքիայի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի մի քանի ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին, որին Անկարան ահաբեկչական է համարում։ Այս մասին հայտնում է Shafaq News տեղեկատվական պորտալը։ Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռակոծության են ենթարկվել քրդական ինքնավարության տարածքները, որոնք գտնվում են Դահուկ նահանգի հյուսիսում։ «Տարածքը չորս ռմբակոծության է ենթարկվել»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում […]
21:06 02.08.2023
Ի՞նչ նպատակով է առևանգվել արցախցի Վագիֆ Խաչատրյանը, սրանով ի՞նչ ուղերձ է հղում Ադրբեջանը, և արդյո՞ք Կարմիր խաչը կարող էր կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը, […]
17:30 02.08.2023
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն օգոստոսի 2-ին մեկնարկած զորավարժությունների ընթացքում ներկայացրել են նոր նավեր, որոնք հանդերձված են 600 կիլոմետր հեռահարության հրթիռներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: Զորավարժությունները մեկնարկել են Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու շրջանում, որի տարածքային պատկանելությունն Իրանին վիճարկում են մի շարք արաբական երկրներ: ԻՀԿՊ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը […]
10:27 02.08.2023
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «ՀԱՊԿ-ը կազմող պետությունները երբեք չեն խորշել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ […]
23:43 01.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանը ներկայացվում է ստորև. Euronews – Պարոն վարչապետ, իմ առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը Հարավային Կովկասում վերջին շրջանում գտնվում է մի կատաղի փուլում։ Լարվածությունը չի մարել նույնիսկ 2020 թվականի խաղաղության գործարքից հետո։ Որո՞նք են շարունակական մարտական գործողությունների պատճառները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ պիտի ասեմ, […]
21:15 01.08.2023
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Նախարար Միրզոյանն […]
20:42 01.08.2023
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ: […]
18:45 01.08.2023
Հումանիտար ծանրագույն իրավիճակ, ուշագնացություններ. Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակն օրեցօր ծանրանում է, ֆեյսբուքյան գրառմամբ փաստել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հավելել, որ միաժամանակ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակումները Արցախի ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, ըստ նախագահի, որոշակի ակտիվացում է նկատվում […]
11:17 01.08.2023
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120000 մարդ, ներառյալ 30000 երեխա, տառապում են սոսկալի հումանիտար ճգնաժամի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Քանի որ հումանիտար ճգնաժամը շրջափակված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը […]
09:26 01.08.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թվիթերի իր միկրոբլոգում տվյալներ է հրապարակել տարածաշրջանում տնտեսության աճի և գնաճի ցուցանիշների վերաբերյալ. Տնտեսության աճ և գնաճ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. 2023 թվականի հունվար-հունիս, գրել է նա՝ ներկայացնելով աղյուսակը. #Economy growth and inflation #Armenia #Georgia #Azerbaijan January-June 2023. pic.twitter.com/mSXvk6gmG1 — Alen Simonyan (@alensimonyan) July 31, 2023
09:00 01.08.2023
Մենք շարունակում ենք խոսել խաղաղության համաձայնագրի մասին և շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք միշտ ասել ենք, որ խաղաղության պայմանագիրը երկու կողմերին հասանելի դարձնելու համար պետք է գնալ բարդ փոխզիջումների, և այդ իսկ պատճառով պետքարտուղարը շարունակել է խոսել ինչպես Հայաստանի, […]
08:42 01.08.2023
Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։ Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար […]
08:16 01.08.2023
Թուրքիան նախագծել է աշխարհում առաջին «խելացի» հեռահար UCA ականը, որը կարող է «անակնկալ էֆեկտ» ստեղծել թշնամու համար։ Այս մասին հայտնում է տեղական Star թերթը։ «Ամբողջությամբ մշակված ներքին և ազգային ռեսուրսներով՝ UCA-ն հավակնում է աշխարհի առաջին խելացի հեռահար ականի կոչմանը», – ասվում է զեկույցում: Ըստ հրապարակման՝ UCA-ն կարող է փոխադրվել Թուրքիայի գույքագրման F-16 կործանիչներով և Akinci […]
22:19 31.07.2023
Ադրբեջանը ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքն, այլև արդեն արցախցու է առևանգում ապօրինի տեղադրված անցակետից: Դա անում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ: Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ հարցերի «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ «Առաջին հերթին, իհարկե, խնդիր է, որ Ադրբեջանը սադրանքների է դիմում, և Հայաստանն ու Արցախը՝ […]
19:13 31.07.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից ։ Էրդողանը և Բայրամովը քննարկել են երկկողմ համագործակցությանը և ներկա աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Ավելի վաղ բանակցություններ են տեղի ունեցել Ջեյհուն […]
19:00 31.07.2023
Ստամբուլում «IDEF-23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի Թուրքիան արդիականացնելու է Ադրբեջանի «ՍՈՒ-25»կործանիչները։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գրոհիչներն արդեն Ադրբեջանում են և արդիականացումից հետո հաջողությամբ իրականացրել են փորձնական թռիչք։ «ՍՈՒ-25» գրոհիչների վրա տեղադրված են թուրքական արտադրության «խելացի» ռումբեր և […]
18:26 31.07.2023
Անկարայում կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Հաքան Ֆիդանը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից, ինչպես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակից, աջակցություն հայտնելով Ադրբեջանի քաղաքականությանը։ «Կարգավորման գործընթացները կարևոր են, որպեսզի տարածաշրջանը հասնի խաղաղությանը, բարօրությանն ու կայունությանը։ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակում ենք […]
18:03 31.07.2023
Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։ Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով: Արցախի […]
17:34 31.07.2023
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ով Երևանում այցելել է ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակներ՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով: «Ասում են, որ […]
11:48 31.07.2023
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այցի շրջանակներում նախարար Բայրամովը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
11:28 31.07.2023
Ամերիկացի ռեժիսոր Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ հանգստյան օրերին ԱՊՀ երկրների տոմսարկղերում հավաքել է 76 միլիոն ռուբլի։ Այս մասին հուլիսի 30-ին հայտնել է Kinobusiness.ru պորտալը։ Երկրորդ տեղում է ռուսական «Պալիչայի համար» ֆիլմը։ Նրա հոնորարները կազմել են 72 մլն ռուբլի։ ԱՊՀ երկրներում ժողովրդականությամբ հաջորդը ֆրանսիական ֆիլմն է՝ նկարահանված ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր […]
10:40 31.07.2023
Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մեկ շաբաթից զեկույց կպատրաստի Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին: Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ դա անում է Արցախի նախագահի խնդրանքով: Իր գրառումներում նա մասնավորապես ասել է. «Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ […]
10:27 31.07.2023
ASTORIA GRANDE զբոսանավի ժամանումից մի քանի ժամ առաջ Բաթումի նավահանգստում բողոքի ակցիա է սկսվել։ Մասնակիցները պահանջում են չեղարկել Բաթումի նավահանգստում ռուս զբոսաշրջիկներով նավի մուտքը: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիձոցները: Տեղում մոբիլիզացվել է ոստիկանությունը, որը մեկ ժամ առաջ հանրահավաքի մասնակիցներին խնդրել է լքել նավահանգստի տարածքը։ Ոստիկանությունից հայտնում են, որ իրենց պահանջի պատճառը անվտանգության միջոցների պահպանումն […]
17:35 30.07.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը գրել է թվիթերյան իր էջում. «Երեկ զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է […]
16:30 30.07.2023
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն Թվիթերի իր էջում գրառում է կատարել․ «ԿԽՄԿ առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի»,-ասված է դեսպանի գրառման մեջ: ICRC mission is strictly humanitarian and operates with the agreement of the parties. It is essential that it can operate in […]
14:50 30.07.2023
Իրանում հում պողպատի արտադրությունն այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,8%-ով և հասել 3 մլն 200 հազար տոննայի։ Այս մասին հայտարարել է Պողպատ արտադրողների համաշխարհային ասոցիացիան (Worldsteel): Իրանը, Հարավային Կորեայից հետո, երկրորդ ամիսն անընդմեջ զբաղեցրել է յոթերորդ տեղը պողպատի արտադրությամբ։ Պողպատ արտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ հունիսին պողպատի համաշխարհային արտադրությունը հասել է 158 […]
21:47 29.07.2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն Լաչինի միջանցքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման կապակցությամբ։ «Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետում առևանգվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Արցախի քաղաքացու անցումը նախօրոք համաձայնեցվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: […]