21:09 30.05.2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով Բուխարեստում է: Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը:
Այցի շրջանակում մայիսի 29-ին պատվիրակության անդամները հանդիպել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարության գլոբալ հարցերի եւ դիվանագիտական ռազմավարությունների գծով պետքարտուղար, 2011-2015 թթ. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ:
Հանդիպման ընթացքում Սարգիս Խանդանյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը, վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների գրավմանը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լաչինի միջանցքի արգելափակման եւ վերջինիս հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին:
Անդրադարձ է կատարվել նաեւ «Խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մեծապես կարեւորել են Ռումինիայի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական խմբի տեղակայման հարցում:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է միջազգային դատական ատյանների՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կարեւորությունը՝ ընդգծելով, որ դրանց չկատարումը կհանգեցնի միջազգային իրավական համակարգի տոտալ ձախողման: Վլադիմիր Վարդանյանն աջակցություն է խնդրել վճիռները կատարելու հարցում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ՝ շեշտելով, որ հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ կենթարկվի էթնիկ զտման:
Անդրադարձ է կատարվել նաեւ Ռումինիայի հայ համայնքի դերակատարմանը: Տրայան Հրիսթեան ընդգծել է վերջինիս առանցքային դերը ռումինական հասարակության մեջ: Նա նշել է, որ հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայտարարված է Հայոց լեզվի, հայկական այբուբենի եւ մշակույթի օր:
Երկուստեք կարեւորվել են Արեւելյան գործընկերության գործիքների օգտագործումը, միջազգային էներգետիկ նախագծերին Հայաստանի միանալու հնարավորությունները, տնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության առկա ներուժի օգտագործումն ու զարգացումը:
11:03 21.05.2025
Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումըԱրմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...
10:58 21.05.2025
Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆԹեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...
10:49 21.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարանՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...
10:33 21.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:24 21.05.2025
Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցըՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
10:20 21.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 20-21-ըԲացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 […] ...