TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ

19:05 25.05.2023

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Այս մասին հինգշաբթի օրը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանով անցնող միջանցքի մասին հայտարարությանը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հանդիպման հիմնական մասից հետո Ալիևն ու Փաշինյանը մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ […]

̰
Առգրավվել է Իրանից Հայաստանի տարածքով Վրաստան մտած 80 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց

18:45 25.05.2023

Փոթիի նավահանգստում վրացի իրավապահները բեռնատար են կանգնեցրել, որում հայտնաբերվել է 80 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տարածած հաղորդագրության համաձայն, այդ բեռնատարը Իրանից Հայաստանի տարածքով մտել է Վրաստան և հասել Փոթիի նավահանգիստ։ «Քննությամբ պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի մեղադրյալը նպատակ է ունեցել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա տեղափոխել առանձնապես […]

̰
Ամփոփվել են Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արտերկրյա քվեարկության արդյունքները

18:37 25.05.2023

Մայիսի 24-ին ավարտվել է Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ արտերկրում բնակվող թուրք քաղաքացիների քվեարկությունը: Երկրի բարձագույն ընտարական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ ընդհանուր 3.416.086 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 1.889.398 անձ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ մայիսի 14-ին նախագահական ընտրությունների 1-ին փուլի համեմատ, 2-րդ փուլում քվեարկածների թիվն աճել է շուրջ 18%-ով: Հիշեցնենք, որ  2-րդ փուլի […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

17:16 25.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Բաքվի համալսարանի դասախոսը, պարզվել է՝ Մխիթարյանի  երկրպագուն է

11:30 25.05.2023

Բաքվի ԲՈՒՀ-երից մեկի դասախոս Աղալար Քերիբովը Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն է: Նրա՝ Մխիթարյանի մարզաշապիկով լուսանկարը տարածվել է համացանցում ադրբեջանական Haqqin.az կայքի պատրաստած նյութի շնորհիվ և դժոխքի վերածել Քերիբովի կյանքը: Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով հրապարակման պատասխանատուին: «Էյնուլլա Ֆաթուլաև, կայքում իմ մասին տարածված տեղեկատվության պատճառով վտանգ է սպառնում իմ կյանքին և առողջությանը ու […]

̰
ԿԽՄԿ-ի նախագահի հետ ԱԳ փոխնախարարը քննարկել է ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները

11:06 25.05.2023

Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես […]

̰
Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը

09:21 25.05.2023

Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով. այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ կարևոր քայլ արցախահայության համար արդարության ճանապարհին», – նշել է ANCA-ի Ազգային […]

̰
Վերջին 6 ամսում ռուսները Վրաստանում մոտ 5000 բնակարան են գնել

20:55 24.05.2023

Վերջին 6 ամսում Վրաստանում բնակարան է գնել Ռուսաստանի շուրջ 4 000 քաղաքացի, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը։ Մասնավորապես, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ռեգիստրի տվյալների համաձայն, Վրաստանի ողջ տարածքում 2022 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2023 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 3 878 քաղաքացու սեփականության է հանձնվել 4 745 բնակելի […]

̰
Ըստ Քըլըչդարօղլուի՝ Թուրքիան առաջիկայում ստիպված կլինի ընդունել 10-20 մլն փախստականի

20:32 24.05.2023

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի սիրիացի փախստականների մասին վերջին հայտարարություն իրարանցում է առաջացրել իշխանական շրջանակներում:  Հաղորդում է Ermenihaber․ am-ը՝ վկայակոչելով CNN Turk-ը։ Ըստ Քըլըչդարօղլուի՝  առաջիկայում Թուրքիան ստիպված կլինի ընդունել ևս 10-20 մլն սիրիացի փախստականի: Իսկ այս պահին, ըստ ընդդիմադիր առաջնորդի,  Թուրքիայում կա 10 մլն փախստական: Այս թվերը […]

̰
Վրաստանում ժողովրդավարությունն աննախադեպ հետընթաց ապրում․ Freedom House

20:25 24.05.2023

Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել, ըստ որի՝ 2023 թվականին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումների պատճառով, Վրաստանում ժողովրդավարության մակարդակը նվազել է` հասնելով 34 տոկոսի: Այս մասին հաղորդում էAliq Media-ն։ Ի դեպ, անցյալ տարի ինչպես տեղական, այնպես էլ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները պարբերաբար ահազանգել են Վրաստանում ԶԼՄ-ների իրավիճակի վատթարացման մասին։ 2022 թվականին լրատվամիջոցների […]

̰
Սամցխե-Ջավախեթիում Ղրիմ-Կոնգո տենդի դեպքեր են գրանցվել

19:35 24.05.2023

Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն տեղեկություն է տարածել Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդի դեպքերի մասին: Նրա տեղեկություններով՝ վերջին շրջանում Վրաստանում հաստատվել է Ղրիմ-Կոնգո տենդի ութ դեպք։ Դեպքերը գրանցվել են Սամցխե-Ջավախեթիի և Շիդա Քարթլիի շրջաններում։ Հաղորդում է aliq.ge-ն։ «Վարակվածներից վեցն արդեն դուրս են գրվել, երկու հիվանդ շարունակում են բուժումը»,- նշել է Ցերցվաձեն։ Իմունոլոգը ֆեյսբուքյան […]

̰
Բոլոր ջանքերը գործադրում ենք Արցախին բանակցային մաս դարձնելու համար. Նիկոլ Փաշինյան

19:27 24.05.2023

Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Արցախին բանակցային մաս դարձնելու համար, բայց այն, որ ե’ւ Հայաստանում, ե’ւ Ղարաբաղում այդ գործընթացին խանգարողներ կլինեն, դա անակնկալ է. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել և՛ դռնբաց, և՛ դռնփակ ռեժիմով հանդիպել ընդդիմության հետ եւ պատասխանել […]

̰
Կարող եմ ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի տարածքով միջանցք չեմ խոստացել․ վարչապետ

18:55 24.05.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք չի խոստացել և ոչ էլ թույլ է տվել, որ այդպիսի տպավորություն ստեղծվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս հայտարարությունն արել է Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ «Ընդդիմադիր մեր գործընկերները երկար ժամանակ տանում են մի այսպիսի խոսույթ, որ […]

̰
Զուրաբիշվիլին ներում է շնորհել 13 դատապարտյալի

18:47 24.05.2023

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 13 դատապարտյալի։ Ինչպես հաղորդում է Aliq. Media-ն, նախագահի աշխատակազմից հայտնում են, որ 9 դատապարտյալներ ամբողջությամբ ազատվել են պատիժը կրելուց և այսօր կլքեն ՔԿՀ-ն, իսկ 4 դատապարտյալի պատժաչափը կրճատվել է։ Ներվածների թվում կան 4 կանայք։ Վարչակազմը չի նշում անունները։ Մայիսի 31-ին Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Իսկ մայիսի […]

̰
Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ

14:40 24.05.2023

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական […]

̰
Հարցումների արդյունքները թույլ են տալիս կանխատեսել, թե ով կհաղթի Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

21:09 23.05.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մնացել է 5 օր: Վերջին հարցումների համաձայն՝ Էրդողանի շանսերը զգալիորեն ավելացել են: Ի՞նչ թվեր են արձանագրում հարցումները. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում, անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Օզդեմիր Արազտուրմա» կոչվող սոցոլոգիական կենտրոնն այսօր հրապարակել է իր վերլուծության թարմ արդյունքները, որոնց համաձայն, հարցվածների ավելի քան 54%-ը հակված է ձայն տալ Էրդողանի օգտին և ընդամենը […]

̰
Սուխումի կենտրոնում հրաձգության հետևանքով զոհվել է Թուրքիայի քաղաքացի

20:24 23.05.2023

Աբխազիայի Սուխումի կենտրոնում հրաձգության հետեւանքով մահացել է Թուրքիայի քաղաքացի Այդըն Ահմեթը։ Այս մասին մայիսի 23-ին հայտնել է հանրապետության դատախազությունը։ «Մայիսի 23-ին Սուխում քաղաքում, ժամը 14:10-ի սահմաններում, Սախարովի և Արձինբա փողոցների խաչմերուկում հրազենից կրակոցների հետևանքով սպանվել է Թուրքիայի քաղաքացի Այդըն Ախմեթը՝ ծնված 2002 թ.»,- հայտնել է գործակալությունը։ Եվս չորս մարդ վիրավորվել է, որոնք տեղափոխվել են բուժհաստատություններ։ […]

̰
Ալիևը կառուցողական չէ ու ռազմական հանցագործ է, բայց Հայաստանը պետք է բանակցի ու պայքարի․ Արթուր Հովհաննիսյան

19:05 23.05.2023

«Որևէ մեկը չի վիճում այն փաստի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառուցողական չէ և ռազմական հանցագործ է, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ թողնի բախտի հույսին և չպայքարի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ում լրագրողները խնդրել են նաև մեկնաբանել Հայաստանի և […]

̰
Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակում կհայտնաբերի հանցագործներին․ Չավուշօղլու

18:40 23.05.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Նյու Յորքում «Թուրքիայի տան» վրա կատարված հարձակմանը: Նա դեպքը որակել է որպես բացահայտ հարձակում այն շենքի վրա, որտեղ գործում է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը՝ շեշտելով, որ այս օրերին այնտեղ անցկացվում է նաև ԱՄՆ-ում գտնվող թուրք քաղաքացիների քվեարկությունը: «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակում կհայտնաբերի հանցագործներին և որպես ընդունող պետություն կապահովի  […]

̰
Մտահոգված ենք ՌԴ-Վրաստան ուղիղ չվերթների վերականգնմամբ. Պետդեպ

18:21 23.05.2023

Մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Միլերն ասել է՝ դա չի բացառում, որ վրացական օդանավակայանների ընկերությունները հայտնվեն պատժամիջոցների վտանգի տակ: Նրա խոսքով, այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ժամանակը չէ։ «Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

15:37 23.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման […]

̰
Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինան անդրադարձ են կատարել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հարցերի

15:03 23.05.2023

Մայիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի […]

̰
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հայտնի կդառնան դրա ավարտից մեկ ժամ անց

11:48 23.05.2023

Թուրքիայում մայիսի 28-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հայտնի կդառնան ընտրատեղամասերի փակումից հետո մեկ ժամվա ընթացքում։ Երեքշաբթի Hurriyet թերթին ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը, որը ղեկավարում է երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մայիսի 28-ի քվեաթերթիկը փոքր է, երկու անուն, մեկ ծրար, մեկ քվեատուփ, դժվարություններ չկան, արդյունքները […]

̰
Կանխվել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք

11:05 23.05.2023

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու անվամբ հնարավոր է Հայաստան ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ առաքանի: Տեղեկությունների իսկությունը ստուգելու, ինչպես նաև հնարավոր մաքսանենգության դեպքը կանխելու և բացահայտելու նպատակով` ՀՀ ՊԵԿ […]

̰
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

09:54 23.05.2023

Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:

̰
Հավանականություն կա գալ համաձայնության. Միրզոյանը Վաշինգտոնում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մասին

20:53 22.05.2023

Մայիսի 22-ին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպումից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին լրագրողի հարցին: «Նախ կուզեի մեկ անգամ ևս շեշտել Հայաստանի հանձնառությունը և հաստատակամությունը կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ […]

̰
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում  տեղի է ունեցել երկրաշարժ

20:38 22.05.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD)։ Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.06-ին Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

̰
Թուրք-սիրիական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ թուրքական զորքը Սիրիայի տարածքում է. Սիրիայի ԱԳՆ

19:52 22.05.2023

Սիրիայի արտգործնախարար (ԱԳ) Ֆայսալ Միքդադն անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերություններին: Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Միքդատը անհնարին է համարել երկրների հարաբերությունների կարգավորումն այն պարագայում, երբ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում: Փոխանցում է Իսկ երկու պետությունների ղեկավարների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպման մասին խոսելիս՝ շեշտել […]

̰
Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա. Թբիլիսիի քաղաքապետ

18:35 22.05.2023

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա, և կառավարությունը ողջունում է հնարավորինս շատ զբոսաշրջիկների և այն բիզնես ընկերությունների ժամանումը Վրաստան, որոնք պատժամիջոցների ցանկում չեն: Քաղաքապետը նշել է՝ ընդդիմությունը, որն այժմ պահանջում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել, ողջունում էր (իրենց իշխանության եղած ժամանակ- […]

̰
Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել

18:09 22.05.2023

Թուրքիայում նախագահական ընտրությունների 1-ին փուլում չհանգուցալուծվելու հետևանքով շարունակվող անորոշության մթնոլորտն իր ազդեցությունն է թողել նաև թուրքական լիրայի փոխարժեքի վրա: Մայիսի 22-ին թուրքական արժույթն ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել՝ 1 դոլար/20.07 լիրա և 1 եվրո/22.27 լիրա: Այս փոխարժեքները լիրայի ու միջազգային այս դրամական միավորների բոլոր ժամանակների ամենավատթար հարաբերակցություններն են: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ […]

̰
BACK_TO_TOP